«Լենգսթոն Հյուզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Լենգսթոն Հյուզ''' ({{lang-en|Langston Hughes}}, {{ԱԾ}}), ամերիկացի գրող, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։ Հյուզը հայտնի է որպես «Համլետյան վերածնունդ» մշակութային շարժման առաջատար և ազդեցիկ գրողներից մեկը, «ջազային պոեզիայի» սկզբնավորողը։
 
Հյուզը թողել է չափազանց հարուստ ժառանգություն ամենատարբեր ժանրերում՝ բանաստեղծություներ, վեպեր, ինքնակենսագրական արձակ, պատմվածքներ, պիեսներ։
 
Ծնվել է սևամորթ ընտանիքում։ [[1929]] թվականին ավարտել է [[Ֆիլադելֆիա]]յի [[Լինքոլն Ա.|Լինքոլն]]ի անվան համալսարանը։ Նեգրական բանահյուսության ավանդույթներով են գրված Հյուզի վաղ շրջանի բանաստեղծությունները (ժողովածուներ [[1926]], [[1927]], [[1932]])։ 1932-1933 թվականներին Հյուզը եղել է ԱՍՀՄ-ում («Նեգրը նայում է սովետական Միջին Ասիային», [[1934]])։ 30-ական վականներից սկսած գրել է [[արձակ]], գլխավորապես, ամերիկյան նեգրերի կյանքից («Ծիծաղ՝ արցունքների միջից», [[1930]], [[վեպ]], «Սպիտակների բարքերը», [[1934]], [[պատմվածք]]ների ժողովածու են)։ Պրոլետարական, ինտերնացիոնալիզմի գաղափարներն են հնչում «Աքոթսբորո» ([[1932]], ) չափածո պիեսում և «Նոր երգ» ([[1938]]) ժողովածուում։ Տպագրել է նաև «Հովազն ու մտրակը» ([[1967]]) բանաստեղծությունների ժողովածուն, «Հաղթական ծնծղաներ» ([[1958]]) [[վեպ]]ը, մի քանի պիեսներ։