«Բուլյան հանրահաշիվ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: ուղղագրական
Տող 2.
''Այս հոդվածը հանրահաշվի ճյուղերից մեկի մասին է ։''
 
Մաթեմատիկայում և մաթեմատիկական տրամաբանության մեջ Բուլյան հանրահաշիվը հանրաահաշվիհանրահաշվի մի ենթաճյուղ է, որտեղ փոփոխականների արժեքները համարվում են «ճշմարիտ» կամ «սխալ» ասույթներ, և սովորաբար դրանք արտահայտումարտահայտվում են 1 ու 0 թվերով։ Ի տարբերություն տարրական հանրահաշվի, որտեղ փոփոխականների արժեքները հիմնականում թվեր են, և իրենց հիմնական գործողություններն են գումարումը և բազմապատկումը, Բուլյան հանրահաշվում հիմնական գործողություններ են համարվում կոնյունկցիան` «և» տրամաբանական շաղկապով, որը արտահայտվում է ∧ նշանով, դիզյունկցիան` «կամ» շաղկապի կիրառմամբ, որը արտահայտվում է ∨ նշանով և հերքումը, որը ժխտում է դատողությունը ցույց տալով, որ հակառակն է ճիշտ և նշանակվում է ¬ նշանով։ Բուլյան հանրահաշիվը ներկայացվել է 1854 թվականին Ջորջ Բուլի կողմից իր «Մտքի կանոնների ուսումնասիրություն» գրքում։ Ըստ Հանթինգթոնի` «ԲուլանԲուլյան հանրահաշիվ» տերմինն առաջին անգամ առաջարկվել է Շեֆֆերի կողմից 1913 թվականին։
 
Բուլի առաջին գիրքը 1847 թ.-ին հրապարակված «Տրամաբանության մաթեմատիկական վերլուծությունը» ներառում էր իսկական, բնագիր տեսությունը։ Սա առաջարկված էր որպես մաթեմատիկական լեզու, որը զբաղվում էր տրամաբանության հարցերով, ինչը ներկայումս անհրաժեշտ է ժամանակակից թվային սարքավորումներ կառուցելու համար, ծրագրավորման լեզուներում ու սովորաբար կրճատված է որպես bool տեսակ ու բացի այդ այն գոյություն ունի որպես հիմնական տվյալ բոլոր ժամանակակից ծրագրավորման լեզուներում։ Բուլյան հանրահաշիվը հիմնային դեր ունի թվային էլեկտրոնիկայի զարգացման մեջ։ Այն նաև օգտագործվում է վիճակագրության և բազմությունների տեսության մեջ։