«Գիշերն անույշ է»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 4]]թ → 4]] թ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 8.
Գործողությունը տեղի է ունենում Եվրոպայում։ Երիտասարդ տաղանդավոր ամերիկացի հոգեբույժ Դիք Դայվերը` աշխատելով [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ [[Շվեյցարիա]]յի հիվանդանոցներից մեկում, սիրահարվում է իր հիվանդներից մեկին` Նիքոլին, և ամուսնանում նրա հետ։ Նիքոլը սերում էր շատ հարուստ ընտանիքից և նրա ընտանիքը լավատեսորեն չվերաբերվեց այդ ամունսությանը։ Դիքը` Նիքոլի` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դեռ երկար ժամանակ ստիպված էր համատեղել ամուսնու և բժշկի դերերը։ Նա առանձնատուն կառուցեց Ռիվյերայում, որտեղ ամուսինները վարում էին առանձնացած կյանք։ Շուտով նրանք երեխաներ ունեցան։ Ինքը` Դիքը, շատ կենսուրախ, ակտիվ և խելացի մարդ էր, ուներ շատ ընկերներ, ովքեր հաճախակի այցելում էին նրա տուն։ 20-ականների վերջերին Դայվերների առանձնատանը կից հյուրանոց է ժամանում 18-ամյա ամերիկացի դերասանուհի Ռոզմարին։ Նա և Դիքը սիրահարվում են իրար, բայց նրանց մոտ սեր չի ստացվում, և Ռոզմարին հեռանում է հերթական ֆիլմի նկարահանմանը։ Անցնում է 4 տարի։ Այս ընթացքում Դիքը և բժիշկ Ֆրանցը հիմնում են հոգեբուժական կլինիկա` Նիքոլի փողերով, իսկ Ռոզմարին դառնում է իսկական գեղեցկուհի, ով իր անցյալում արդեն ունի բազմաթիվ սիրավեպեր։ Նրանք հանդիպում են [[Հռոմ]]ում, երբ Դիքը վերադառնում էր [[ԱՄՆ]]-ից` հոր հուղարկավորությունից։ Սիրահարները իրար հետ մի քանի օր անցկացնելուց հետո, կրկին երկար ժամանակով բաժանվեցին։ Դիքի մոտ սկսվում է անհաջողությունների շրջան` նրան ձերբակալում են Հռոմում, հետո` տուն վերադառնալով, դուրս է գալիս բժիշկ Ֆրանցի հետ համատեղ գործից. տարիքն իրեն զգացնել էր տալիս։ Դիքը սկսում է խմել։ Նրան արդեն չեն հրավիրում խնջույքների, աշխատանքում սկսում են ձախողումները։ Երբ Ռոզմարին և Դիքը հանդիպում են երրորդ անգամ, Նիքոլը, նրանց միջև կապ կասկածելով, սիրեկան է գտնում և ամուսնալուծությունից հետո ամուսնանում է նրա հետ։ Դիքը հեռանում է Միացյալ Նահանգներ, երկար ժամանակ այնտեղ ապրում է միայնակ, հետո գտնում է մի աղջկա և նրա հետ ապրում Նյու Յորքում։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://grapaharan.org/index.php/Գիշերն_անույշ_է Գիշերն անուշ է վեպը գրապահարանում]
{{Արտաքին հղումներ}}