«Մանհեթենյան գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''"Մանհեթնյան գիշեր"''' (անգլ․ ''Manhattan Night'')․ ֆիլմ, ամերիկյան կրիմինալ դետեկտիվ։ Նկարահանման տարեթի...»:
 
Տող 4.
== Սյուժե ==
 
Ֆիլմի գործողությունները ծավալվում են նյույոյորքյաննյույորքյան օրաթերթերից մեկում աշխատող Փորթեր Ռեն անունով մի սյունակագրի շուրջ։ Փորթերը հանրահայտ լրագրող է, որի նյութերը գրավում են ընթերցողների լայն շրջանակի։ Նա ընդունակ է լսել մարդկանց, իսկ մարդիկ հաճախ կարիք են ունենում զրուցելու հենց իր հետ։ Հայտնի լրագրողի կյանքում տեղի է ունենում լուրջ շրջադարձ, երբ նա մի երեկո աշխատանքից հետո այցելում է հրատարակության ոլորտի խոշոր մագնատ Հոբսի կողմից կազմակերպված մի երեկույթի, որտեղ էլ հանդիպում է վերջերս այրիացած Քերոլայն Քրոուլիին։
 
Քերոլայնի ամուսինը՝ Սայմոնը, սպանվել էր խորհրդավոր պայմաններում։ Նա հայտնի կինոռեժիսոր էր, որը տեսանկարահումներ կատարելու նպատակով հաճախ էր գիշերներն անհետանում։ Սայմոնի մարմինը հայտնաբերում են ցանկապատված և մեկուսացված մի շենքում, որը մոտ ժամանակներս պետք է քանդեին։ Ոչ ոք չէր հասկանում՝ ինչպես կարող էր նրա դին հայտնվել այնտեղ։