«Ահմեդ-Ջևդեթ փաշա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
'''Ահմեդ Ջևդեթ փաշա''' ({{lang-tr|Ahmed Cevdet Paşa}}, [[մարտի 27]], [[1822]] - [[մայիսի 25]], [[1895]]), [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] թուրք տարեգիր:
 
== Վաղ կյանք և կրթություն ==
== Կյանքի վաղ շրջանը և կրթությունը ==
Ահմեդ Ջևդեթ փաշան (հայտնի է նաև Հաջի Իսմայիլ Զադե անունով) ծնվել է 1822 թվականի մարտի 27-ին, [[Բուլղարիա]]յի Լովեչ քաղաքում: Նա սերում է Յուլարկիրանօղլու նշանավոր տոհմից, որի անդամները պետական ծառայողներ էին և վարում էին ռազմական, վարչական և կրոնական պաշտոններ: Նրա պապը՝ Հաջի Ալի Էֆենդին ցանկանում էր, որ Ահմեդ Ջևդեթը դառնար կրոնական ծառայող:
Ահմեդ Ջևդեթը կրթություն սկսում է ստանալ շատ վաղ տարիքից: Նա իր կրթությունը սկսում է արաբերենի քերականությունից՝ Հաֆըզ Օմեր Էֆենդիի մոտ, ով Լովեչ քաղաքի մուֆթին էր (Մահմեդական բարձրաստիճան հոգևորական իրավաբան-կրոնագետ և Ղուրանի մեկնաբան, որը սովորաբար գլխավոր դատավորի դեր Է կատարում եկեղեցական-իրավական գործերի քննության ժամանակ): Շատ շուտով ցուցաբերելով բարձր առաջադիմություն, Ահմեդ Ջևդեթն անցնում է իսլամական գիտությունների ուսումնասիրմանը: 1836-ին նա սկսում է ընթերցանությամբ զբաղվել՝ Լովեչի դատավորի տեղակալ Հաջի Էսրեֆի Էֆենդիի մոտ, ով Ահմեդի տարիքին որդի ուներ: Տղաները, որոնց երկուսի անունն էլ Ահմեդ էր, հետագայում հայտնի են դառնում Ահմեդ Ջևդեթ փաշա և Ահմեդ Միդաթ փաշա անուններով: Ահմեդ Ջևդեթի տարրական կրթությանը հաջորդում է Օսմանյան կայսրությունում ընդունված ավանդական մահմեդական կրթությունը: 1839 թվականից նրա կրթությունն էլ ավելի կատարելագործվեց, երբ նա տեղափոխվեց Ստամբուլ և սովորեց ու ավարտեց տեղի կրթական հաստատությունը՝ մեդրեսեն՝ ստանալով դիպլոմ և ''իլմիի'' որակավորում: Սակայն նա միայն այսքանով չբավարարվեց, այլ մեդրեսեի կրթությանը զուգահեռ, նա ուսումնասիրեց նաև մաթեմատիկական գիտություններ՝ Կայսերական Ռազմական Ինժեներիայի դպրոցում: Բացի դրանից, Ահմեդ Ջևդեթը նաև մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում պատմագիտության նկատմամբ՝ որպես տարբեր աղբյուրների միջոցով մարդկության տարբեր բնագավառների փորձն ուսումնասիրելու միջոց: Նա նույնիսկ մինչև 30 տարեկանը լրացրեց իր գիտելիքները՝ ուսումնասիրելով իսլամական, եվրոպական և միջազգային օրենքները: