«Ահմեդ-Ջևդեթ փաշա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
==Ահմեդ Ջևդեթի պատմագրությունը==
Իբրև պատմագիր Ջևդեթ փաշան կարևոր տեղ է զբաղեցնում Օսմանյան տարեգրության ասպարեզում: Նրա պատմագրական գործունեությունը սկսվեց 1852 թվականին: Ինչպես տեսանք, նա ընդգրկված էր պետության տարբեր կարևոր բնագավառների գործուենության մեջ, ուստի նրան հանձնարարվեց կազմել Օսմանյան պետության տարեգրությունը՝ սկսելով Քյուչյուկ Կայնարջայի պայմանագրից (կնքվել էր Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև 1774 թվականի հուլիսին) մինչև Ենիչերիների կորպուսի վերացումը, այսինքն՝ 1774-1826 թվականների տարեգրությունը (այսինքն՝ 53 տարվա պատմություն): Նա պաշտոնական տարեգիր (Վակա-նյուվիս) է եղել 1853-1856 թվականներին: Նրա պատմությունը, որ պատմագրության մեջ հայտնի է «Թարիխի Ջևդեթ» անունով, բաղկացած է 12 ստվար հատորից: Ըստ կարգի, Ջևդեթ փաշան 27-րդ տարեգիրն է Օսմանյան կառավարության պաշտոնական տարեգիրների շարքում:
[[Պատկեր:Tarih-i_Cevdeti Cevdet.jpg|thumbmini|350px|miniright|ձախիցthumb|«Թարիխի Ջևդեթի» 1858 թվականիթ. հրատարակությունից մեկ էջ:]]
Ջևդեթ փաշայի «Պատմության» ընդգրկած ժամանակաշրջանը զուգադիպում է պատմական խոշոր, համաշխարհային նշանակություն ունեցող դեպքերի, ինչպիսիք են Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և դրա հետ կապված բազմաթիվ իրադարձությունները, որոնց քիչ թե շատ առնչվում էր թուրքական կառավարությունը, եվրոպական երկրների, ինչպես նաև Օսմանյան պետության և Ռուսաստանի միջև տեղի ունեցող պատերազմները և այլն: Թուրքիան, իբրև Մերձավոր Արևելքի խոշոր իսլամական պետություն, այդ ժամանակամիջոցում ապրում էր իր քայքայման և կազմալուծման ամենածանր շրջանը: Պետության եվրոպական մասում (կոչվում էր Ռումելի) նրա տարածքներն աստիճանաբար կրճատվում էին, քանզի բալկանյան ժողովուրդների մեջ զարգանում էին ազատագրական տրամադրություններն ու պայքարը: Ենիչերիների անկարգությունները, բանակի լրիվ քայքայումն ու այլասերումը, վարչական շրջաներում (էյալեթներում)՝ հատկապես Արևելքում, վեզիրների, փաշաների, մյութասարիֆների և այլ պետական պաշտոնյաների հաճախակի ապստամբությունները և միմյանց դեմ մղած պատերազմները, ցեղերի անվերջ խլրտումներն ու կողոպուտները երկիրը հասցրել էին կործանման եզրին: Պարզ է, որ երկրի ներքին այդ ծանր վիճակն առավել դժվար կացության առջև էին կանգնեցրել հպատակ քրիստոնյա ժողովուրդներին՝ հայերին, հույներին:
Ջևդեթ փաշան իր «Պատմության» մեջ այդ բոլոր իրադարձությունները տալիս է բավական հմտությամբ և պարզությամբ: Իբրև ազատական գաղափարների կրող, նա, իհարկե, առանց դուրս գալու իսլամական կրոնի և սուլթանական միապետության շահերից սահմաններից, փորձում է տալ բոլոր դեպքերի քննությունն ու քննադատությունը: Իբրև պատմագիր, ա բավականին տարբերվում է իր նախորդներից, ինչը պայմանավորված է իր ժամանակով, ստացած կրթությամբ և պետության մեջ գրաված բարձր դիրքով: Ջևդեթ փաշան իր «Պատմության» հսկայածավալ հատորներում պատմական դեպքերը լուսաբանում և վերլուծում է պաշտոնական փաստաթղթերի, եվրոպական և իսլամական պատմական բազմաթիվ աղբյուրների հիման վրա: Ջևդեթ փաշան քննադատում է անգամ սուլթաններին, չնայած որ սուլթանը, իբրև իսլամական խալիֆա (Մարգարեի փոխանորդը), սուրբ անձնավորություն էր համարվում և անքննադատելի էր: