«Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:William Makepeace Thackeray - self caricature - Project Gutenberg eText 19222.jpg|250px|մինի|ձախից|Թեքերեյի ծաղրանկարը նկարված իր իսկ կողմից]]
Իր ստեղծագործության առաջին շրջանում Թեքերեյը գրում է «Կետրին» վեպը, որի մեջ նա ներկայացնում է մի հանցագործ կնոջ, որն օգնում է սիրեկանին սպանելու իր ամուսնուն, ավելի շահավետ ամուսնության հույսով: Թեքերեյը չի պճնում իրականությունը, այլ պատկերում է ավանտյուրիստ, արկածախնդիր կնոջը, որը սպանում է ամուսնուն: Ժամանակի գրաքննադատությունը տհաճությամբ էր ընդունում այն ստեղծագործությունները, որոնց մեջ իրականությունը ներկայացված էր մերկ ձևով: Եվ անպայման ցանկանում էին, որ ստեղծագործությունն ավարտվի երջանիկ վախճանով: Բայց ինչպես հետո [[Թոմաս Հարդի|Թոմաս Հարդին]] պիտի գրի, Թեքերեյը ևս գտնում էր՝ «թող վերջապես լինի ճշմարտությունը»: Նա գրում է նաև «Բարրի Լինդոնի կարիերան» վեպը: Գրված է Բարրի անունից՝ հեղինակի մեկնաբանություններով: Բարրին աղքատացած այն [[Ազնվականություն|ազնվականներից]] էր, որոնք փորձում էին պահպանել իրենց տոհմական ամբարտավանույթունը՝ առուծախի առարկա դարձնելով իրենց անունը, զենքը, հայրենիքը: Մեծացել էր Իռլանդիայում, ծառայում էր մեկմե՛կ անգլիական բանակում, մեկմե՛կ պրուսական, սպանում էր, կողոպտում, ևև՛ յուրայիններին, ևև՛ օտարներին: Նույնքան նողկալի է նաև նրա մասնավոր կյանքը: Իր մեկնաբանույթուններումմեկնաբանություններում Թեքերեյը գրում է, որ Բարրի պատմությունը տիպիկ է և խրատական:
 
== Աղբյուրներ ==
{{Reflist}}