«Մայաների գրերի վերծանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Maya Hieroglyphs Fig 19.jpg|մինի|աջից|Ամիսները նշանակող հիերոգլիֆներ։ Աղյուսակ Morley, S. «An Introduction to the Study of the Maya Hieroglyphs» գրքից, 1915]]
'''Մայաների գրերի վերծանումը''' հնարավոր դարձավ հնարավորդարձավ 19-րդ դարում, հին եգիպտական գրերի հաջող վերծանման ներգործությամբ, որը ձեռնարկել էր Ժ․ Շամպոլյոնը։ [[Մայա]]ների հիերոգլիֆային տեքստերը հրատարակվել են 1800-ական թվականներին, այդ քաղաքակրթության հուշարձանների ամբողջական ուսումնասիրությունները [[Մեքսիկա]]յի և [[Գվատեմալա]]յի տարածքում սկսեցին իրականացվել 1830-ական թվականներից։ [[1862]] թվականին վանահայր Բրասյոր դը Բուրբուրը [[Մադրիդ]]ում հայտաբերել է ԴԻեգո դե Լանդայի «Յուկանատում աշխատաությունների մասին հաղորդագրություն» ձեռագիրը, որտեղ պահվել էին մայաների գրերի մասին կարևոր տեղեկություններ։ 1870-1890 թվականներին հրատարակվել են մայաների պահպանված ձեռագրերը։ Այդ ժամանակահատվածում փորձեր կատարվեցին մայաների գրանիշերի հնչյունաբանական ընթերցման փորձեր, սակայն դրանք անհաջող էին։ Հետզհետե ձևավորվեց մայաների նշանների գործառությների սիմվոլիկ լինելու մասին կարծիքը, առաջադրվում էին նաև գրերի վերծանման անհնարինության մասին ծայրահեղ կարծիքներ։ 1880-ական թվականներին օրացույցի վերծանումից հետո մեծ քանակությամբ հրատարակություններ նվիրվեցին օրացույցային շարքին։ 20-րդ դարի առաջին կեսին գրանիշների կատալոգների ստեղծման փորձեր են ձեռնարկվել, ձևավորվեց մայագիտության ականավոր դպրոց Էրիկ Թիմպսոնի գլխավորությամբ, ով, ամբողջովին հերքելով մայաների գրերի մեջ հնչյունաբանական մասնիկների առկայությունը, խոչընդոտում էր այդ ուղղությամն հրատարակումներին՝ օգտագործելով իր ադմինիստրատիվ հնարավորությունները։ [[1962]] թվականին նա հրատարակեց մայաների նշանների այդ ժամանակի ամենաամբողջական կատալոգը։
 
1930-ական թվականներին գրերի հնչյունաբանական վերծանումը շարունակեց Բենջամին Ուորֆը՝ տալով մի շարք նշանների ճիշտ ընթերցումը։ 1940-ական թվականների վերջին դե Լանդայի աշխատության հիման վրա մայաների գրերի ամբողջական ուսումնասիրությամբ զբաղվեց Յուրի Կոնրոզովը,ով ձեռագրերի նյութի հիման վրա կարողացավ հաջող լուծել ընթերցելու խնդիրը։ [[1963]] թվականին նա հրատարակեց իր գիրքը՝ «Մայա հնդկացիների գրերը» վերնագրով, իսկ [[1975]] թվականին հրատարակեց մայաների պահպանված ձեռագրերի թարգմանությունը։ 1950-ական թվականներին Հենրիխ Բեռլինը և Տատյանա Պրոսկուրյակովան [[ԱՄՆ]]-ում Կոնրոզովի հետ միասին Մայաների վիմագրական հուշարձանները ուսումնասիրելու կիրառեցին կառուցվածքային մեթոդը և ապացուցեցին տեքստերի մեջ ծագումնաբանական և պատմական տեղեկությունների առկայությունը։ 1970-ական թվականներին Կոնրոզովի մեթոդը հաղթանակ տարավ նաև Արևմուտքում։ Սկսած 1980-ական թվականներից՝ ԱՄՆ-ի հետազոտողները սկսեցին պատմական տեղեկությունների ընթերցումն ու վերակառուցումը, որոնք պահպանվել էին հին քաղաքների վանքերի և դղյակների արձանագրությունների և կոթողների վրա։ 1990-ական թվականների վերջում նմանատիպ հետազոտական ծրագրեր էին գործում նաև Մեքսիկայում, Գվատեմալայում և [[Ռուսաստան]]ում։ [[1999]] թվականին Մեքսիկայում հրատարակվեց Կոնրոզովի հիերոգլիֆների կատալոգը։ Ընդհանուր առմամբ մայաների գրերը վերծանված են և թույլ են տալիս կարդալ եղած տեքստերի մոտավորապես 90 տոկոսը։ Դրա հետ մեկտեղ մայաների տեքստերի վերջնական վերծանումը դեռևս հեռու է ավարտուն լինելուց։ Չնայած որ բոլոր ժամանակակից մասնագետները ընդունում են մայաների գիրը, որն ունի վանկային բնույթ, կոնկրետ տեքստերի ընթերցման ժամանակ միաբանություն չկա։ Բացակայում է նաև հիերոգլիֆային լեզվի ամփոփիչ բառարանը, անհայտ է գրանիշերի իմաստի մոտավորապես 25 տոկոսը։ Շատ հետազոտողներ ունեն այս կամ այն նշանի հնչյունաբանական իմաստի իրենց սեփական տեսակետը, որը երբեմն բերում է արձանագրությունների իմաստի էապես տարբեր կերպով է ըմբռնման {{sfn|Կրասուլին|2002|էջ=}}։