«Սիցիլիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 68.
[[1207]] թվականին տեղի է ունենում վեճ Դիպոլդի և Վալտերի միջև, որի արդյունքում Դիպոլդը սկզբում բռնազավթում է թագավորական պալատը: Սրանով տասնամյա պատերազմը գահի համար ավարտվում է: Ֆրիդրիխ II-ը շարունակում է օրենքների բարեփոխումը՝ սկսված դեռևս իր պապի [[Ռոժեր II]]-ի օրոք:Արդյունքում [[1231]] թվականին ստեղծվում է Մելֆինյան սահմանադրությունը՝ Լիբեր Ավգուստալիսը({{lang-lat|Liber Augustalis}})՝ օրենքների ժողովածուն, որը ոչ միայն այդ ժամանակի համար առաջադեմ քայլ էր, այլև հետագայում ծառայել է որպես օրենքների ժողովածուի օրինակ: Նա ազդարարում է ընդունել գրավոր օրենքներ՝ ֆեոդալական սովորութային իրավունքներով: Ոչ մեծ [[մոդիֆիկացիա]]յով Լիբեր Ավգուստալիսը կազմվել է՝ հիմքում ունենալով մինչև [[1819]] թվականը եղած սիցիլիական օրենքները:
Ֆրիդրիխ II-ը կառուցել է նաև [[Կաստել դել Մոնտե]]ն, իսկ [[1224]] թվականին [[Նեապոլ]]ում հիմնել է Ֆեդերիկո II-ի համալսարանը՝ առաջիններից մեկը [[Եվրոպա]]յում, որը շատ հարյուրամյակներ [[Հարավային Իտալիա]]յում եղել է միակը: Իր կառավարման կեսդարյա երկարաձիգ ժամանակաշրջանում Ֆրիդրիխ II-ը ավելի շատ իրեն զգում էր որպես Սիցիլիայի թագավոր, քան [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սրբազան Հռոմեական կայսրության]] կայսր: [[1250]] թվականին նրան հաջորդում է կայսր Կոնրադ IV-ը, որը ավելի շատ զբաղված էր պատերազմներով Գերմանիայում, քան Սիցիլիական թագավորությամբ: Նա, այնուամենայնիվ հայտնվում է Նեապոլում, արագորեն վերցնում է քաղաքը և հետո մահանում [[Գերմանիա]] գնալու ճանապարհին: [[1254]] թվականին նրան հաջորդում է երկամյա որդին՝ Կոնրադին: Իրականում այդ ամբողջ ժամանակաշրջանում Սիցիլիան կառավարում էր Ֆրիդրիխ II-ի անօրինական որդին՝ [[Մանֆրեդ Սիցիլիացի]]ն, որը Կոնրադինի մահվան վերաբերյալ տարածված սուտ լուրերից հետո իրեն հայտարարում է Սիցիլիայի թագավոր:
 
=== Կառլ Անժուացին և Սիցիլիական ժամասացությունը ===
 
[[1266 ]] թվականին Սիցիլիան հայտնվում է [[Կարլ I]]-ի՝ [[Անժու]]ի հերցոգի իշխանության ներքո: Կարլը Սիցիլիայի նվաճումը դիտում էր որպես առաջին քայլ
ամբողջ Միջերկրածովյան շրջանները նվաճելու ճանապարհին և պատրաստվում էր պատերազմի բյուզանդական կայսր [[Միքայել VIII Պալեոլոգոս]]ի դեմ:Սիցիլիայից հավաքված հարկերը գնում էին ֆրանսիացիներին: [[Ֆրանսիացի]]ների հանդեպ դժգոհությունը, երկրի մասին հոգ չտանելը [[1282]] թվականին հասցրին ապստամբության՝ հայտնի որպես սիցիլիական ժամասացություն: Սիցիլիական ժամասացությունը կազմակերպված էր Միքայել VIII Պալեոլոգոսի և նրա դաշնակից [[Պեդրո III Արագոնցի|Պեդրո Արագոնցու]]` փեսայի կողմից: Ապստամբությունը սկսվում է [[ժամասացություն|ժամասացության]] ժամանակ՝ [[պասեք]]ից հետո, [[Պալերմո]]յի մոտ գտնվող եկեղեցում: Իրադարձությունների ճշգրիտ ընթացքը հայտնի չէ, սակայն սիցիլիացիները եկեղեցու մոտ ոչնչացնում են ֆրանսիացիների ջոկատը: Մի տարբերակի համաձայն՝ ֆրանսիական սպաներից մեկը ջանում էր ամբոխից դուրս քաշել մի կնոջը և սպանել նրա ամուսնուն: Մեկ ուրիշ տարբերակի համաձայն՝ ամբողջ ջոկատը մտադրված էր զվարճանալ կանանց հետ: Հաջորդ վեց շաբաթվա ընթացքում սիցիլիացիները մորթում են թերակզու հարյուրավոր ֆրանսիացիների: Ապստամբները հասկանում են, որ միայնակ ընդդեմ Կառլ Անժուացու չեն կարողանա պայքարել և սուրհանդակներ են ուղարկում [[Պեդրո III]]ի մոտ՝ առաջարկելով նրան սիցիլիական թագը: Պեդրոն ընդունում է առաջարկությունը և [[1282]] թվականի օգոստոսին մեծ զորաբանակի գլխավորությամբ դեսանտ են իջեցնում [[Տրապանի]]ում դեպի Պալերմո գնալու ճանապարհին, որտեղ նրանց ողջունում են սիցիլիացիները, և արդեն [[1282]] թվականի սեպտեմբերի 4-ին նա թագադրվում է Պալերմոյում որպես Սիցիլիայի թագավոր: [[Կարլ I Անժուացին]] վերահսկողություն է պահպանում միայն մայրցամաքային Իտալիայի հարավի և [[Նեապոլ]]ի վրա: Կառլի և Պեդրոյի միջև բորբոքված պատերազմում նախնական հաջողությունը Պեդրոյի կողմն էր: [[1282]] թվականի սեպտեմբերին ամբողջ Սիցիլիան վերահսկողության տակ է առնվում: Կառլը ստիպված է լինում հանել պաշարումը [[Մեսինա]]յից և ուղևորվում է մայրցամաք: Դրա համար Հռոմի պապ [[Մարտին IV]-ը 1282 թվականին հայտարարում է Պեդրոյի՝ եկեղեցուց հեռացման մասին: Հաջորդ ամիսներին սիցլիական նավատորմը Ռուջերո դի Լաուրիայի հրամանատարությամբ ջախջախում է նեապոլիտանցիներին, իսկ [[1283]] թվականին Պեդրո III-ը վերցնում է ափամերձ[[Կալաբրի]]ի նշանակալի մասը:
 
== Գրականություն ==