«Նիկարագուա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 65.
=== Կլիմայական պայմաններ ===
Նիկարագուայում առանձնացնում ենք լավ արտահայտված տարվա երկու սեզոն` չոր և տաք ձմեռներ (նոյեմբեր- ապրիլ), տաք և խոնավ ամառներ (մայիս- հոկտեմբեր ), տեղումների քանակը արևելքից- արևմուտք նվազում է: Արևելքում` լեռների հողմակողմ լանջերին տեղումների տարեկան քանակը հասնում է մինչև 5000 միլիմետր: Արևմուտքում ծովի մակարդակից մինչև 1500 մետր բարձրություններում հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 16°C:
=== Բուսակենդանական աշխարհ ===
Բնակլիմայական պայմանների առանձնահատկություններով պայմանավորված հարուստ և բազմազան է բուսակենդանական աշխարհը: Լեռնոտ արևմուտքը աչքի է ընկնում կաղնու և սոսւու անտառներով,դեպի արևելք տեղումների աճի հետ զուգընթաց,իրենց տեղը զիջում են ամուր բնափայտ ունեցող կարմրածառին և կաուչուկատու հևեաներին: Կենդանական աշխարհից հանդիպում են հարավամերիկյան կատվառույծը (պումա), վագրակատուն,եղջերուներ,կապիկների առանձին տեսակներ,ալիգատորներ, մեծ քանակությամբ կոլիբրիներ,թութակներ: Երկրի խոշորագույն լճում` Նիկարագուայում,(վերջինս խոշորագույնն է տարածաշրջանում) կարող ենք հանդիպել 2-3 մետր երկարությամբ քախցրահամ ջրերին լավ հարմարված շնաձկների առանձին տեսակների:
 
== Արտաքին հղումներ ==