«Կրավորական սեռ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1243 բայտ ,  4 տարի առաջ
 
Կրավորական սեռի բայը կարող է ստանալ նաև գործիական հոլովով արտահայտված ներգործող անուղղակի խնդիր<ref>Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 136:</ref>, օրինակ՝ ''Անձրևը շրխկոցով խփում էր դիմացի անտառին, ձորը լցվել էր մեծ ջրի խշշոցով, աշխարհը մի տեսակ խուլ ու փափուկ էր:'' ([[Հրանտ Մաթևոսյան]])
 
''Վ'' ածանցն ստացած բայերը կարող են լինել նաև չեզոք սեռի, օրինակ՝ ''Տաքդեղի շարուկը կեծանում էր, շունը փաթաթվել էր ինքն իր մեջ ու նիրհում էր:'' ([[Հրանտ Մաթևոսյան]]), ''Ոչ հագնվել էր, ոչ լվացվել էր և ոչ սանդրվել էր:'' ([[Րաֆֆի]])
 
Կրավորական սեռի որոշ բայերի հատուկ է կրկնասեռությունը. այդ բայերը նույն ձևով կարող են արտահայտել և՛ կրավորական, և՛ չեզոք սեռերի իմաստ<ref>Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 139:</ref>, օրինակ՝
* կրավորական սեռ - ''Հակառակորդի ավտոմեքենան կանգնեցվել և գլորվել է ձորը պարտիզանների կողմից:''
* չեզոք սեռ - ''Ընկած էին քարերի ահագին բեկորներ, որոնք, պոկվելով մերձակա լեռնից, ցած էին գլորվել, բոլորովին մերկ թողնելով ծառերի արմատները:'' ([[Րաֆֆի]])
 
== Ծանոթագրություններ ==