«Կրավորական սեռ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 166 բայտ ,  4 տարի առաջ
Կրավորական կառուցվածքի նախադասության տրամաբանական սուբյեկտը` որպես գործողության, հատկանիշի ստեղծող, այս կամ այն կերպ անտեսված է, չունի այն կարևորությունը, ինչ համապատասխան ներգործական նախադասության սուբյեկտը։ Կրավորական կառուցվածքի նախադասության մեջ օբյեկտի դերն ավելի մեծ է, քան համապատասխան ներգործական կառուցվածքի նախադասության մեջ։
 
Կրավորական նախադասության տրամաբանական սուբյեկտը կամ քերականական ներգործող խնդիրն արտահայտվում է [[բացառական հոլով]]ով կամ սեռական հոլովաձևի ու ''կողմից'' կապի միջոցով<ref>Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002</ref>, օրինակ՝ ''Այս գիրքը կարդացվել է ձեր կողմից:''է՝
* [[բացառական հոլով]]ով, օրինակ՝ ''Բարդիների կատարները ասես բռնկվել էին... էլեկտրական լույսերից:'' ([[Սերո Խանզադյան]])
* սեռական հոլովաձևի ու ''կողմից'' կապի միջոցով<ref>Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002</ref>, օրինակ՝ ''Այս գիրքը կարդացվել է ձեր կողմից:''
 
Կրավորական սեռի բայը կարող է ստանալ նաև գործիական հոլովով արտահայտված ներգործող անուղղակի խնդիր<ref>Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 136:</ref>, օրինակ՝ ''Անձրևը շրխկոցով խփում էր դիմացի անտառին, ձորը լցվել էր մեծ ջրի խշշոցով, աշխարհը մի տեսակ խուլ ու փափուկ էր:'' ([[Հրանտ Մաթևոսյան]])