«Անոթային այտուց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հիվանդություն | անվանում = Կվինկեի այտուց | լատիներեն անվանում = | պատկեր = Angioedema2010.JPG |...»:
(Տարբերություն չկա)

15:07, 18 Հունիսի 2016-ի տարբերակ

Կվինկեի այտուց կամ անգիոնևրոտիկ այտուց- քիմիական և կենսավանական գործոնների նկատմամբ պատասխան ռեակցիա է։ Հաճախ ունի ալերգիկ բնույթ։ Առաջացման դեպքում նկատվում է դեմքի ամբողջական նամ մասնակի այտուցվախություն։ Հիվանդությունը անվանվել է գերմանացի բժիշկ Հենրիխ Կվինկեի անունով, ով առաջին անգամ նկարագրել է այն 1882 թվականին։

Կվինկեի այտուց
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններայտուցվածություն
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
Բուժումստացիոնար
 Angioedema Վիքիպահեստում

Կլինիկան

Հիվանդությունը դրսևորվում է այտուցներով։ Այտուցվում են հիմնականում շուրթերը, բերանը, այտերը, սեռական օրգանները։ Այտուցված հատվածներում մաշկի գույնի փոփոխություն չի նկատվում։ Քորը բացակայում է։ Որոշ դեպքերում այն անհետանում է 2-3 ժամվա ընթացքում։ Այտուցը կարող է առաջանալ կոկորդում և դժվարացվել շնչառությունը։ Դրա հետևանքով առաջանում է հազ, հևոց, նկատվում է ձայնի կոշտացում, աղմկոտ շնչառություն։ Կարող է առաջանալ հիպերկապնիկ կոմա, որը կարող է հանգեցնել մահվան։ Կվինկեյի այտուցը տարբերվում է եղջերացանից մաշկի խորը ախտահարմամբ։ Հարկ է նաև նշել, որ եղջերացանը և կվինկեյի այտուցը կարող են առաջանալ նաև միաժամանակ։

Բուժումը

Բուժման համար օգտագործում են անտիալերգիկ պրեպարատներ, գլյուկոկոստիկոսերոիդներ։ Բացի դեղորայքից անհրաժեշտ է նաև վերացնել ալերգենները և պրովոկացիոն գործոնները։ Միջին ծանր և ծանր հիվանդների հոսպիտալացումը անհրածեշտ է։

Առաջին օգնություն

Կվինկեյի այտուցի առաջացումը բավականին վտանգավոր դրություն է, հետևաբար անհրաժեշտ է տիրապետել առաջին օգնությանը։

  • Ամենից առաջ պետք է զանգահարել շտապ օգնություն
  • Շտապ դադարեցնել հօվանդի շփումը ալերգենի հետ, եթե ալերգենը հայտնի է
  • Եթե այտուցը առաջացել է որևէ պրեպարատի միջմկանային ներարկումից կամ միջատի խայթից, ապա պետք է տեղադրել ճնշման կապ խայթած տեղից վերև, եթե տեղն այնպիսին է, որ հնարավոր չէ նշված միջոցի կիրառումը, ապա պետք է սառը թրջոց կամ սառույց դնել տվյալ հատվածում։ Դա դանդաղեցնում է ալերգենի տարածումը օրգանիզմում։
  • Թուլացնլ հիվանդի հագուստի կապերը, արձակել կոճակները
  • Ապահովել հիվանդի մաքուր օդ շնչելը
  • Հանգստացնել հիվանդին, մինչև շտապ օգնության ժամանումը
  • Կարող եք հիվանդին տալ տաք ջրում լուծված հաբեր, որոնք պարունակում են ակտիվացված ածխածին

Ժառանգման բնույթը

Գոյություն ունի հատուկ տեսակ՝ Ժառանգական անգիոնևրոտիկ այտուց, կապված С1-ինհիբիտոր կեմպլեքս համակարգի անբավարարության հետ։ Հաճախ հիվանդանում են տղամարդիկ, բնութագրական է ընտանեկան անամնեզը, ըստ որի հիվանդության առաջացման խթաններից են միկրոտրավմաները և սթրեսները։ Հաճախ այտուցը առաջանում է կոկորդում։ Հիանդության բուժուման մեթոդը տարբերվում է ալերգիկ հիվանդույթյունների բուժման մեթոդներից։ Նախքան որևէ վիրահատական միջամտություն կատարելը անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ։

Տես նաև