«Սյունյաց մետրոպոլիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
== Առաջացում ==
[[Էջմիածնի կաթողիկոսություն|Հայոց կաթողիկոսական աթոռի]] դեմ Սյունյաց Հակոբ Ա եպիսկոպոսի ապստամբությունը, կենտրոնախույս գործողությունները և Աղվանից կաթողիկոսության հետ մերձենալու փորձերը հանգեցրել են նրան, որ Անանիա Ա Մոկացին բանադրել է Սյունյաց եպիսկոպոսին և զրկել աթոռը մետրոպոլիտության աստիճանից։ Սյունյաց աթոռին Հակոբ Ա-ին հաջորդած եպիսկոպոսները մինչև Հովհաննեսը (1006) չեն կրել մետրոպոլիտի կոչում։
[[Պատկեր:Tatev 156.JPG|մինի|[[Տաթևի վանք]]]]
 
Հայոց կաթողիկոս [[Սարգիս Ա Սևանցի]]ն, ընդառաջելով Սյունյաց [[Վասակ Ա Սյունի|Վասակ]] թագավորի, նրա դստեր՝ հայոց թագուհի [[Կատրանիդե Բ|Կատրանիդեի]] և իշխանների խնդրանքին, 1006 թվականին վերականգնել է Սյունյաց մետրոպոլիտությունը, վերադարձրել նրա նախկին առանձնաշնորհումները և կաթողիկոսանիստ ու մայրաքաղաք [[Անի]] գնացած Հովհաննես կրոնավորին ձեռնադրել Սյունյաց մետրոպոլիտ։ Ըստ [[Ստեփանոս Օրբելյան]]ի՝ Սարգիս Ա Սևանցին Հովհաննեսի ձեռնադրության առիթով նրան է հանձնել Հայոց կաթողիկոսարանում պահած «Սյունյաց սեփական խաչը, ոսկերիզ խաչվառը, թանկարժեք գավազանը և պատվական գահավորակը»։