«Սյունյաց մետրոպոլիտություն»–ի խմբագրումների տարբերություն

== Զարգացում ==
Սյունյաց մետրոպոլիտության գահանիստը սկզբնապես եղել է [[Շաղատ (պատմական)|Շաղատ]] գյուղաքաղաքը, ապա՝ Տաթևի վանքը, 13-րդ դարի կեսից՝ Նորավանքը։ Ստեփանոս Օրբելյանը մետրոպոլիտ է նշանակվել Տաթևի աթոռի վրա, բայց նստել է Նորավանքում։ Ստեփանոս Գ-ի մահից (1216) հետո մինչև 1287-ը՝ Ստեփանոս Օրբելյանի գահակալումը, Սյունյաց մետրոպոլիտության աթոռը բաժանվել է երկու աթոռների՝ Նորավանքի և Տաթևի վանքի, ինչը երկարատև ընդհարումների և գժտությունների տեղիք է տվել։ Սյունյաց մետրոպոլիտությա երկփեղկումից հետո Նորավանքի և Տաթևի աթոռակալները պարզապես կոչվել են եպիսկոպոս և ոչ թե մետրոպոլիտ կամ արքեպիսկոպոս, իսկ Սյունյաց աթոռը դադարել է մետրոպոլիտություն լինելուց։
[[Պատկեր:Կարմիր ժայռերը Նորավանքի տարածքում.jpg|մինի|[[Նորավանք]]]]
 
Սյունիքի միացյալ աթոռի վրա Ստեփանոս Օրբելյանի մետրոպոլիտ (1287-1303) նշանակվելուց հետո Տաթևի և Նորավանքի միջև ընդհարումներն աստիճանաբար դադարել են, իսկ նրանց եպիսկոպոսները միավորվել են Սյունյաց եպիսկոպոսների իշխանության ներքո։
 
82 200

edits