«Սյունյաց մետրոպոլիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
'''Սյունյաց մետրոպոլիտություն''' (610-1837), [[Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի|Հայաստանյայց առաքելական եկեղեցու]] հոգևոր-վարչատարածքային միավոր [[Մեծ Հայք]]ի [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] նահանգում։ Եղել է Հայ եկեղեցու միակ մետրոպոլիտությունը։ Առաջացել է [[Դվինի երրորդ եկեղեցական ժողով]]ի որոշմամբ՝ 610 թվականին։ Հայոց կաթողիկոս [[Անանիա Ա Մոկացի]] իր «Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից» գրվածքում («Արարատ», 1897, էջ129-144) առաջին անգամ Սյունյաց եպիսկոպոսին (Հակոբ Ա) հիշատակում մետրոպոլիտ կոչումով։
'''Սյունյաց մետրոպոլիտություն''' (610-1837), առաջացել է [[Դվինի երրորդ եկեղեցական ժողով]]ի որոշմամբ՝ 610 թվականին։ Դա Սյունյաց աթոռին տրված առանձնաշնորհումն էր։ Հատկապես 11-15-րդ դարերում, երբ [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ության նստավայրը գտնվում էր [[պատմական Հայաստան]]ի սահմաններից դուրս, Սյունյաց մետրոպոլիտը համարվում էր [[Մեծ Հայք]]ի եպիսկոպոսների գլխավորը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահության ներքո։ [[1837]] թվականին ցարական կառավարության հրամանով Սյունյաց մետրոպոլիտությունը դադարեց գոյություն ունենալուց՝ վերածվելով եպիսկոպոսական թեմի։
 
'''Սյունյաց մետրոպոլիտություն''' (610-1837), առաջացել է [[Դվինի երրորդ եկեղեցական ժողով]]ի որոշմամբ՝ 610 թվականին։ Դա Սյունյաց աթոռին տրված առանձնաշնորհումն էր։ Հատկապես 11-15-րդ դարերում, երբ [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ության նստավայրը գտնվում էր [[պատմական Հայաստան]]ի սահմաններից դուրս, Սյունյաց մետրոպոլիտը համարվում էր [[Մեծ Հայք]]ի եպիսկոպոսների գլխավորը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահության ներքո։ [[1837]] թվականին ցարական կառավարության հրամանով Սյունյաց մետրոպոլիտությունը դադարեց գոյություն ունենալուց՝ վերածվելով եպիսկոպոսական թեմի։ Ըստ [[Ստեփանոս Օրբելյան]]ի՝ Սյունյաց աթոռը Հայոց կաթողիկոս [[Ներսես Ա Մեծ]]ից է ստացել մետրոպոլիտության իրավունք։
== Գրականություն ==
* 8-րդ դասարանի Հայոց եկեղեցու պատմության դասագիրք
 
== Առաջացում ==
[[Կատեգորիա:Հայ առաքելական եկեղեցու թեմեր]]
[[Էջմիածնի կաթողիկոսություն|Հայոց կաթողիկոսական աթոռի]] դեմ Սյունյաց Հակոբ Ա եպիսկոպոսի ապստամբությունը, կենտրոնախույս գործողությունները և Աղվանից կաթողիկոսության հետ մերձենալու փորձերը հանգեցրել են նրան, որ Անանիա Ա Մոկացին բանադրել է Սյունյաց եպիսկոպոսին և զրկել աթոռը մետրոպոլիտության աստիճանից։ Սյունյաց աթոռին Հակոբ Ա-ին հաջորդած եպիսկոպոսները մինչև Հովհաննեսը (1006) չեն կրել մետրոպոլիտի կոչում։
[[Կատեգորիա:Սյունիքի պատմություն]]
 
Հայոց կաթողիկոս [[Սարգիս Ա Սևանցի]]ն, ընդառաջելով Սյունյաց [[Վասակ Ա Սյունի|Վասակ]] թագավորի, նրա դստեր՝ հայոց թագուհի [[Կատրանիդե Բ|Կատրանիդեի]] և իշխանների խնդրանքին, 1006 թվականին վերականգնել է Սյունյաց մետրոպոլիտությունը, վերադարձրել նրա նախկին առանձնաշնորհումները և կաթողիկոսանիստ ու մայրաքաղաք [[Անի]] գնացած Հովհաննես կրոնավորին ձեռնադրել Սյունյաց մետրոպոլիտ։ Ըստ [[Ստեփանոս Օրբելյան]]ի՝ Սարգիս Ա Սևանցին Հովհաննեսի ձեռնադրության առիթով նրան է հանձնել Հայոց կաթողիկոսարանում պահած «Սյունյաց սեփական խաչը, ոսկերիզ խաչվառը, թանկարժեք գավազանը և պատվական գահավորակը»։
 
Սյունյաց մետրոպոլիտի իրավունքն էր իր ենթակայության տակ գտնվող 12 թեմերում ձեռնադրել եպիսկոպոսներ (նաև քորեպիսկոպոսներ), վարդապետներ, քահանաներ և եկեղեցու այլ սպասավորներ, Հայոց կաթողիկոսից ստացած մյուռոնը բաժանել իր իրավասության տակ գտնվող վանքերին ու եկեղեցիներին, գումարել տեղական նշանակության եկեղեցական ժողովներ, կարգավորել և լուծել ծագած վեճերն ու վարչատարածքային խնդիրները, հետևել դպրության և լուսավորության գործին։
{{Stub}}
 
Հայոց կաթողիկոսները, Սյունյաց մետրոպոլիտության կենտրոնախույս միտումներին վերջ դնելու համար, Սյունյաց անհնազանդ եպիսկոպոսներին երբեմն զրկել են մետրոպոլիտության պատվից՝ նրանցից վերցնելով այդ աստիճանը խորհրդանշող խաչը, գավազանը և գահավորակը։
 
Սյունյաց մետրոպոլիտությունը կրկին վերականգնվել է 12-րդ դարում, երբ Գրիգոր Մեղրեցին մեկնել է [[Կիլիկյան Հայաստան]], Հայոց կաթողիկոս [[Գրիգոր Գ Պահլավունի|Գրիգոր Գ Պահլավունուց]] ձեռնադրվել եպիսկոպոս և նշանակվել Սյունյաց մետրոպոլիտ։ Նրան հաջորդել է որդին՝ Ստեփանոս Գ (Ստեփանոս Ֆախր էլ Մսեհ), որը մետրոպոլիտ նշանակվելու համար մեկնել է Կիլիկյան Հայաստան և [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալուց]] ձեռնադրվել եպիսկոպոս։ Նրա առաջնորդության օրոք (1170-1216) Սյունյաց մետրոպոլիտության աթոռանիստն է դարձել [[Ամաղու Նորավանք]]ը։ Դա պայմանավորված էր [[Սյունյաց թագավորություն|Սյունյաց թագավորության]] վերացմամբ (1170), [[Տաթևի վանք]]ի ավեր վիճակով և [[Վայոց ձոր (գավառ)|Վայոց ձոր]]ում (որտեղ գտնվում էր [[Նորավանք]]ը) Կապանի իշխանական տոհմերի ժառանգների հաստատմամբ։ Դրանից բացի Վայոց ձորը դեռ [[Գագիկ Ա Բագրատունի|Գագիկ Ա Բագրատունու]] ժամանակ (990-1020) անջատվել էր Սյունյաց թագավորությունից և միացվել [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորությանը]], ինչի շնորհիվ չէր տուժել սելջուկյան ավերածություններից։
 
== Զարգացում ==
Սյունյաց մետրոպոլիտության գահանիստը սկզբնապես եղել է [[Շաղատ (պատմական)|Շաղատ]] գյուղաքաղաքը, ապա՝ Տաթևի վանքը, 13-րդ դարի կեսից՝ Նորավանքը։ Ստեփանոս Օրբելյանը մետրոպոլիտ է նշանակվել Տաթևի աթոռի վրա, բայց նստել է Նորավանքում։ Ստեփանոս Գ-ի մահից (1216) հետո մինչև 1287-ը՝ Ստեփանոս Օրբելյանի գահակալումը, Սյունյաց մետրոպոլիտության աթոռը բաժանվել է երկու աթոռների՝ Նորավանքի և Տաթևի վանքի, ինչը երկարատև ընդհարումների և գժտությունների տեղիք է տվել։ Սյունյաց մետրոպոլիտությա երկփեղկումից հետո Նորավանքի և Տաթևի աթոռակալները պարզապես կոչվել են եպիսկոպոս և ոչ թե մետրոպոլիտ կամ արքեպիսկոպոս, իսկ Սյունյաց աթոռը դադարել է մետրոպոլիտություն լինելուց։
 
Սյունիքի միացյալ աթոռի վրա Ստեփանոս Օրբելյանի մետրոպոլիտ (1287-1303) նշանակվելուց հետո Տաթևի և Նորավանքի միջև ընդհարումներն աստիճանաբար դադարել են, իսկ նրանց եպիսկոպոսները միավորվել են Սյունյաց եպիսկոպոսների իշխանության ներքո։
 
Ստեփանոս Օրբելյանը, Կոստանդին Բ Կատուկեցուց ձեռնադրվելով եպիսկոպոս, նշանակվել է Սյունյաց մետրոպոլիտ ու Մեծ Հայքի պրոտոֆրոնտես, այսինքն՝ նախաթոռ արքեպիսկոպոս։ Ըստ [[Մաղաքիա Օրմանյան]]ի, դա նշանակում էր բուն Հայաստանի վրա կաթողիկոսական ներկայացուցիչ, քանի որ Կիլիկյան Հայաստանում գտնվող Հայոց ընդհանրական կաթողիկոսությանը դժվար էր անմիջական հսկողություն սահմանել հեռավոր թեմերի վրա։ Ստեփանոս Օրբելյանի գահակալության տարիներին Սյունյաց մետրոպոլիտությունը ծաղկման աննախադեպ շրջան է ապրել. բարելավվել է Սյունյաց աթոռի տնտեսական վիճակը, նոր նվիրատվությունների միջոցով զգալիորեն ընդարձակվել են Տաթևի վանքի և Նորավանքի հողային տիրույթները, նորոգվել Տաթևի վանքի և Սյունիքի մյուս ավերված եկեղեցիները, կառուցվել նորերը, իսկ Սյունիքը դարձել է Արևելյան Հայաստանի եկեղեցական, հոգևոր, մշակութային, գիտական նշանավոր կենտրոն։ Հիմնվել է Գլաձորի համալսարանը, որին նյութական նվիրատվություններով մեծապես օգնել են Ստեփանոս Օրբելյանը, [[Պռոշյաններ|Պռոշյան]] և [[Օրբելյաններ|Օրբելյան]] իշխանական տները։ Ավելի ուշ հիմնադրված Տաթևի համալսարանը շարունակել է «Երկրորդ Աթենքի» [[Գլաձորի համալսարան]]ի հոգևոր-մշակութային, գիտամանկավարժական արդյունավետ գործունեությունը։
 
Սյունյաց մետրոպոլիտության վերազարթոնքը շարունակվել է Ստեփանոս Օրբելյանին հաջորդած Հովհաննես Օրբելու (1303-24) և Ստեփանոս-Տարսայիճի (1324-31) մետրոպոլիտության օրոք, որոնք, նեցուկ կանգնելով Գլաձորի համալսարանին, ուսումնագիտական և գրչության մյուս կենտրոններին, անհրաժեշտ պայմաններ են ստեղծել նրանց հետագա զարգացման համար։ Սյունյաց վարդապետներից և մշակութային գործիչներից հռչակված էին Ստեփանոս Օրբելյանը, [[Եսայի Նչեցի]]ն, [[Հովհան Որոտնեցի]]ն, [[Գրիգոր Տաթևացի]]ն, [[Մոմիկ]]ը, [[Թորոս Տարոնացի]]ն, մանրանկարիչ [[Ավագ]]ը և ուրիշներ։
 
[[Գլաձորի համալսարան|Գլաձորի]] և [[Տաթևի համալսարան|Տաթևի]] համալսարանների շուրջ համախմբված Սյունյաց վարդապետները Սյունյաց մետրոպոլիտների գլխավորությամբ պայքարել են կաթոլիկ քարոզիչների և ունիթորության դեմ՝ Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու ծիսադավանական կարգերն անաղարտ պահելու համար։ Նրանք արևելյան վարդապետների հետ անհաշտ պայքար են ծավալել [[Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն|Սսում նստող Հայոց կաթողիկոսների]] լատինամետ քաղաքականության դեմ՝ հայ և կաթոլիկ եկեղեցիների միությունը և ծիսադավանական նորամուծությունները դիտելով սպառնալիք ոչ միայն Հայ եկեղեցու, այլև՝ ընդհանրապես [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորության]] գոյությանը։
 
== Անկում ==
Սյունյաց մետրոպոլիտությունը վերացվել է 1837 թվականին։ «Պոլոժենի»-ի ընդունումից (1836) հետո Սյունյաց մետրոպոլիտության տարածքը մտել է [[Այրարատյան Հայրապետական թեմ|Երևանի թեմի]] մեջ։ 1988 թվականին Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Արարատյան հայրապետական թեմից առանձնացվել և կազմավորվել է [[Սյունյաց թեմ]]ը, որը վերահաստատվել է [[Գարեգին Ա Սարգիսյան]]ի 1996 թվականի մայիսի 30-ի կոնդակով։
 
== Տես նաև ==
* [[Սյունյաց թեմ]]
 
{{ՔՀՀ}}
 
[[Կատեգորիա:ՀայԿատեգորիա։Հայ առաքելական եկեղեցու թեմեր]]
[[Կատեգորիա:ՍյունիքիԿատեգորիա։Սյունիքի պատմություն]]
82 200

edits