«Մայաների գրերի վերծանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Մեհենագրային ավանդույթը բավականին արագ զիջեց իր տեղը այբբենական գրերին։ Դրա պատճառն հանդիսացավ այն, որ համակարգի բարդության պատճառով հիերոգլիֆների կրողները սակավաթիվ էին։ Գվատեմալայի իսպանացի տարեգիր Պեդրո Սանչես դե Ագիլյարը 1540-ական թվականներին վկայում էր, որ [[հնդկացի]]ների մոտ կային պատմական տեքստերի հսկայական գրադաւաններ, որոնք ներառում էին 800 և ավել տարիների ժամանակահատված։ Այդ տեքստերը հնդկացիները կարդում էին իրենց հավաքներին, այսինքն վերարտադրվում էին հրապարակավ, հավանաբար, համայնքի գիտակցության մեջ տվյալ խմբի պատմության հիմնական իրադարձությունները ամրապնդելու նպատակով։ Դա վկայում է նաև գրերի և տեքստերի առանձնահատկությունների մասին {{sfn|ԿԻնժալով|1991|էջ=35}}։
 
Կիչեների լեզվի համար լատինատառը մշակվել է [[1545]] թվականին ֆրանսիացի միսիոներ Ֆրացիսկո դե լա Պարրաի կողմից, և արդեն մի քանի տարի հետո հայտնվեցին բազմաթիվ տեքստեր՝ գրված եվրոպական ձևով {{sfn|Կինժալով|1991|էջ=35}}։ Յուկատեկի եզվի համար լատինատառը մշակվել է Դիեգո դե Լանդայի գլխավորությամբ մոտավորապես նույն ժամանակահատվածում։ Այդ ժամանակ Անտոնիո դե Վիլյապանդան գրեց մայաների լեզվի առաջին դասագիրքը։ Դրա հետ մեկտեղ միսիոներները ակտիվ զբաղվում էին մեհենագրային գրերի ավանդույթի ակտի ոչնչացմամբ։ Դե Լանդան հիշատակում էր, որ [[1541 թվական]]ին թվականին Տիհո քաղաքի գրավումից հետո միսիոներները հայտնաբերել են, որ․
[[Պատկեր:De Landa alphabet.jpg|մինի|աջից|Դիեգո դե Լանդայի ձեռագրերը մայաների "Հիերոգլիֆային այբուբենով"։ «Relation des choses du Yucatan de Diego de Landa», Paris, 1864 հրատարակչությունից]]
{{քաղվածք|Այդ մարիդիկ օգտագործում էին նաև կոնկրետ նշաններ (caracteres) կամ տառեր (letras), որոնցով գրի էին առնում իրենց գրքերում հին գործերն ու իրենց գիտությունները։ Դրանցեվ, իրենց կազմվածքից և որոշ նշաններից(senales) նրանք իմանում էին իրենց գործերը, փոխանցում էին միմյանց և սովորեցնում։ Մենք գտանք նրանց մոտ մեծ քանակությամբ գրքեր այդ տառերով գրված {{sfn|Կնորոզով|1955|էջ=193}}։ |Դիեգո դե Լանդա}}