«Մայաների գրերի վերծանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Մայաների տեքստը առաջին անգամ հրատարակվել է [[1810]] թվականին։ Այն Դրեզդենյան կոդեքսի հինգ էջերի գունավոր վերարտադրումն էր՝ տեղակայված ({{lang-fr|«Vues des Cordillères et Monuments des Peuples Indigènes de l’Amérique»}}`Ամերիկայի բնիկների հուշարձանների տեսակներ) ատլասում Ալեքսանդր Գումբոլդտի կողմից: [[1822]] թվականին [[Լոնդոն]]ում հրատարակվել է մեքսիկացի ռազմական գործիչ Անտոնիո դել Ռիոի (1745? — 1789) հաշվետվությունը, ով [[1787 թվական]]ին երեք շաբաթ անցկացրել է հին քաղաք Պալենկեյի փլատակներում։ Հաշվետվությունը նկարազարդված էր նկարիչ Ալմեդարիսի գրաֆիկ աշխատանքներով, ով նույնպես մասնակցում էր էքսպեդիցիային <ref>[http://olivercowdery.com/texts/1822DRio.htm Antonio Del Rio. Description of the Ruins of an Ancient City…]</ref>։ Ալմենդարիսի նկարները [[1822 թվական]]ի վերարտադրման մեջ ցածր որակի էին, հիերոգլիֆները, որոնք ուղեկցում էին նկարները, ֆիքսվում էին ողջ ամբողջությամբ, ազատ հերտթականությամբ էին վերարտադրվում {{sfn|Կրասուլին|2002|с=}}։
 
Համեմատելով Գումբոլդտի և Պալենկեյում արված նկարները՝ [[1832 թվական]]ին թվականին Կ․ Ռաֆինեսկ-Շմալցը սահմանեց, որ Դրեզդենյան ձեռագիրը պատկանում է մայաների մշակույթին, այլ ոչ թե [[ացտեկներ]]ի, ինչպես կարծում էին նախկինում։ Նա պատմեց իր եզրակացությունների մասին Ժ․ Շամպոլյոնին, ավելացնելով, որ ձեռագրերի ընթերցումը կարող է բանալի հանդիսանալ մայաների էպիգրաֆիկայի հասկացման համար {{sfn|Երշովա|2004|էջ=64}}։ Օգտագործելով դել Ռիոի և Գումբոլդտի նյութերը՝ Ռաֆինեսկը եկավ եզրահանգման, որ Պալենկեի հիերոգլիֆները իրենցից ներկայացնում են յուրօրինակ գրեր, և ենթադրեց, որ մակագրությունները արված են այն լեզվով, որով մինչ օրս խոսում են տեղացի հնդկացիները։ Սա մայաների գրերի հնչյունաբանակ առանձնահատկությունը ապացուցելու առաջին փորձն էր։ Բացի այդ նա առաջինը սահմանեց մայաների թվագրության համակարգը՝ գծերի և կետերի համակցման տեսքով։ Ռաֆինեսկի բացահայտումները 1830-ական թվականներին մեծ հետաքրքրություն չառաջացրին և երկար ժամանակ մոռացվել էին {{sfn|Կրասուլին|2002|с=}}։
 
[[1862]] թվականին աբբատ Շ․ Բրասյոր դե Բուրբուրը, աշխատելով Թագավորական ակադեմիայի գրադարանում [[Մադրիդ]]ում, հայտնաբերեց դե Լանդայի «Յուկանատում աշխատությունների մասին հաղորդագրություն» ձեռագրի պատճենը՝ արված մոտավորապես բնօրինակի ստեղծումից 100 տարի հետո։ [[1864]] թվականին նա հրատարակեց դե Լանդայի աշխատությունը ֆրանսերենով, իսկ [[1866]] թվականին հայտնաբերեց Մադրիդյան ձեռագրերի մի մասը և նախաձեռնեց մայաների ձեռագրերի վերծանման սեփական փորձը։ Նրա նյութերը հրապարակվեցին 1869-1870 թվականներին։ ՀԻմնվելով դե Լանդայի «Հաղորդագրության» թվյալների վրա և համեմատելով դրանք Դրեզդենյան և Փարիզյան տեքստերի ձեռագրերի հետ՝ Բրասյոր դե Բուրբուրը սահմանեց օրերի և ամիսների անունները ըստ մայաների օրացույցի և վերականգնեց (չիմանալով Ռաֆինեկսի բացահայտման մասին) թվերի գրառման համակարգը,սակայն անհաջողության մատնվեց հնչունաբանական ընթերցման փորձում, քանի որ Լանդայի «Այբուբենը» հենց այդպիսին էր համարում {{sfn|Sharer|2006|p=135}}։ Բացի այդ, Բրասյոր դե Բուրբուրը հիմնվում էր բավականին հստակ ենթադրմանը, որ հիրոգլիֆնրը կապված են եղել խոսքի հետ, իսկ առանձին մասնիկները ֆիքսում էին վանկերը, որոնք չունեին ինքնուրույն նշանակություն {{sfn|Դավլետշին|2003|с=}}։
Տող 31.
Վերծանմանը բոլորից շատը մոտեցավ Փարիզյան ձեռագրերի հետազոտող Լեոն դե Ռոնին [[1881]] թվականին։ Նա սահմանեց, որ մայաների գրերը իրենց մեջ ներառում էին գաղափարագրեր, ֆոնոգրամաներ և դետերմինատիվներ, ինչպես նաև առանձնացրեց հիերոգլիֆներ, որոնք նշանակում են աշխարհի կողմերը և նրանց գունային համապատասխանությունները։ Հենց նա էլ առաջին անգամ կարդաց հիրոգլիֆոֆ գրված բառը՝ հնդկահավ։ Դե Ռոնիի մեթոդիկայից օգտվելով՝ համարյա թե նույն ժամանակահատվածում ամերիկացի Կ․Թոմասը կարդաց ևս երեք բառ։ Թոմասը սահմանեց նշանների ընթերցման հերթականությունը։ Յուրի Կնորոզովը գրում էր, որ եթե Ռոնին և Թոմասը ապացուցեին, որ միևնույն մասնիկը միանման է կարդացվում տարբեր հիերոգլիֆներում, մայաների գրերը հնարավոր կլիներ կարդալ դեռևս 19 դարում {{sfn|Կնորոզով|1963|էջ=36—38}}։ Սակայն [[1880]] թվականին Ֆ․Վալենտինին հրապարակեց «Լանդայի այբուբենը իսպանական կեղծիք է» հոդվածը »<ref>{{статья|автор=Philipp J. J. Valentini|заглавие=The Landa Alphabet; A Spanish Fabrication|ссылка=http://babel.hathitrust.org/cgi/pt?id=osu.32435069720696;view=1up;seq=61|издание=Proceedings of the American Antiquarian Society|год=1880|volume=8|номер=5|pages=59—91}}</ref>, որը մեծ տպավորություն թողեց գիտական հասարակության վրա։ Կ․Թոմասի մեթոդում ապացուցված սխալները երկար ժամանակ պակասեցրեցին հետաքրքրությունը մայաների տեքստերի հնչյունաբանական վերծանման նկատմամբ {{sfn|Երշովա|2002|էջ=136}}։
 
Մայաների առաջին հետազատողների ահնաջողությունները բացատրվում էին մայաների հիերոգլիֆյան տեքստերի կկորպուսի բացակայությամբ։ Էպիգրաֆիկաների որակով բավարար վերարտադրությունների առաջին գիտական հրատարակումները հայտնվեցին միայն [[1879]] թվականին։ [[1880 թվական]]ին Է․ Ֆյորսենմանը ([[Դրեզդեն]]ի թագավորական ակադեմիայի գրադարանի տնօրեն) հաջողությամբ վերծանեց մայաների օրացույցը Դրեզդենյան ձեռագրերի նյութերի օգնությամբ, նա նաև առաջինը հաստատեց, թե ինչպիսի տեսք ուներ 20 և զրո թվերի գրության դիրքը {{sfn|Sharer|2006|p=135}}։[[1889 թվական]]ին թվականին Ա․ Մոդսլին սկսեց հիերոգլիֆյան էպիգրաֆիկ հուշարձանների բազմահատոր հրատարակումը նկարներով և տեքստերի որակյալ նկարազարդումներով {{sfn|Կրասուլին|2002|с=}}։ Նկարազարդումները հիմնականում վերաբերում էին օրացույցային շարքին, քանի որ Ջոզեֆ Գուդմանը ([[Մարկ Տվեն]]ի առաջին գործատուն) [[1897 թվական]]ին թվականին կարողացավ հրապարակել օրացուցային աղյուսակներ մայաների օրերի որոշման համար և առաջարկեց [[Գրիգորյան օրացույց]]ի և «երկար հաշվարկի» միջև համահարաբերակցություն կիրառել, որը որոշակի փոփոխություններով մինչ օրս օգտագործվում է։ Իսկ Գուդմանը ևս մեկ բացահայտում արեց․ նույնացրեց թվերի գրառման դիմային ձևերը (մարդկային գլուխների և դիմակների տեսքով նշանները) {{sfn|Sharer|2006|p=136}}։
 
== 20-րդ դարի առաջին կես ==