«Մայաների գրերի վերծանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
[[1931]] թվականին Վիլյամ Գեյթսը ներկայացրեց մայաների հիերոգլիֆ նշանների ամփոփիչ կատալոգը միևնույն հիերոգլիֆի գրելու տարբերակներով։ Կատալոգին կցված էր բառացանկ, որտեղ բերված էր նծանների օգտագործման բոլոր դեպքերը։ Սակայն, Ա․Ի․ Դավլետշինի կարծիքով, տվյալ կատալոգը կառուցված է սխալ սկզբունքով և նրանում բազմաթիվ են սխալները։ Կատալոգի հիմքում ընկած էր իմաստաբանական դասակարգման սկզբունքը, բացի այդ, կատալոգի կազմում ներառված էին պատկերագրական առարկաներ, որոնք հանդպում են նկարներում և բացակայում տեքստերում, օրինակ՝ երկնային նշանները։ Կատալոգում ներառված էր 440 նշան, սակայն համարակալումը արված էր մինչև 757 համարը (դատարկ համարները բաց էին մնացել լրացման համար)։ Ընդհատությունը նույնպես անհարմարություններ էր պատճառում կատալոգի հետ աշխատելիս։ ՄԻևնույն նշանի գրառման տարբերակները ներկայացված էին տարբեր համարների տակ, այն ժամանակ երբ մեկ համարի տակ կարող էին տեղակայված լինել տարբեր նշաններ {{sfn|Դավլետշին|2003|с=}}։
 
1933-1935 թվականներին Բ․Ուորֆը հրատարակեց վերծանման մասին հոդվածների շարք, նա իր հոդվածներում նրկայացրել էր սխալ ընթերցման 16 նշան։ [[1942]] թվականին հետմահու լույս տեսավ նրա ևս մեկ հոդված, որում ներկայացված էին 23 նշանների ընթերցումը, որոնցից 18 սխալ էին սահամանված։ Սխալները բխում էին նրա մեթոդի առանձնահատկություններից․ նա փորձում էր համեմատել հիերոգլիֆները բեմական պատկերների հետ, որոնցով այդ բշանները ուղղորդվում էին։ Սակայն Ուորֆի մեթոդը քննադատվեց մայաների հետազոտություններում մոնոպոլիստ Էրիկ Թոմպսոնի կողմից, չնայած որ Ուորֆը եկել էր մայաների նշանների մեծամասնության վանկային սկզբունքի ճիշտ եզրահանգման {{sfn|КԿնորոզով|1963|էջ=38—39}}։ Ինքը Թոմպսոնը ամբողջովին ժխտում էր մայաների գրերում հնչյունաբանական կոմպոնենտի առկայությունը և սկզբունքորեն հրաժարվեց գրերի համակարգի վերլուծությունից՝ բավարարվելով միայն առանձին նշանների իմաստի բացատրությամբ {{sfn|Կնորոզով|1963|էջ=41}}։ Նմանատիպ դիրք գրավեց գերմանացի հետազոտող Պաուլ Շելհանսը, ով հայտնի է մայաների պանթեոնի իր աշխատանքներով։ Դեռևս [[1936 թվական]]ին թվականին նա հայտարարեց, որ մայաների հիերոգլիֆները համարվում են «գաղափարագրական», այսինքն գաղափարներ փոխանցող, ոչ թե հնչյուններ։ [[1945 թվական]]ին թվականին Շելհանսը մայաների գրերի վերծանումը ընդունեց որպես որպես անլուծելի խնդիր {{sfn|Կրասուլին|2002|с=}}։
 
== 20-րդ դարի երկրորդ կես ==