«Մայաների գրերի վերծանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 8.
[[Պատկեր:Diego de Landa.jpg|մինի|ձախից|Դիեգո դե Լանդա, Յուկանատի եպիսկոպոս։ 16 դարի դիմանկար]]
 
Հստակ հայտնի չէ, որտեղ և երբ են առաջացել մայաների գրերը, պահպանված հուշարձաններում այն հանդես է գալիս ավարտուն և կազմավորված տեսքով։ Հնագույն վիմագրական հուշարձանները (կոթողները, որոնք պահպանվել են Գվատեմալայի տարածքում) թվագրված են մ․թ․ա 36, 126 և 292 թվականներով {{sfn|Կինժալով|1991|էջ=30—31}}։ Գրանիշերը անցկացնում էին դկյակների և վանքերի պատերին, հուշային կոթողների վրա, ինչպես նաև կերամիկական ամանների և կազմով ձեռագրերի վրա։ Մայաների գրերը իրենցից ներկայացնում էին վանկային և բառային նշանների համակարգ, որոնք օգտագործում էին վերնախավի ներկայացուցիչները՝ քրմերն ու առաջնորնդերը։ Գերմանացի հետազոտող Ն․Գրուբեն նշում էր, որ չնայած մայաների գրերի նշանները գերազանցում էին 1000, բայց միևնույն ժամանակ և միևնույն տեղում երբեք չէին օգտագործվում 300 հիերոգլիֆից ավել,իսկ գրիչը դվար թե գիտենար 250 նշանից ավելինավել {{sfn|Դավլետշին|2003|էջ=}}։
 
Մեհենագրային ավանդույթը բավականին արագ զիջեց իր տեղը այբբենական գրերին։ Դրա պատճառն հանդիսացավ այն, որ համակարգի բարդության պատճառով հիերոգլիֆների կրողները սակավաթիվ էին։ Գվատեմալայի իսպանացի տարեգիր Պեդրո Սանչես դե Ագիլյարը 1540-ական թվականներին վկայում էր, որ [[հնդկացի]]ների մոտ կային պատմական տեքստերի հսկայական գրադաւաններ, որոնք ներառում էին 800 և ավել տարիների ժամանակահատված։ Այդ տեքստերը հնդկացիները կարդում էին իրենց հավաքներին, այսինքն վերարտադրվում էին հրապարակավ, հավանաբար, համայնքի գիտակցության մեջ տվյալ խմբի պատմության հիմնական իրադարձությունները ամրապնդելու նպատակով։ Դա վկայում է նաև գրերի և տեքստերի առանձնահատկությունների մասին {{sfn|ԿԻնժալով|1991|էջ=35}}։
Տող 25.
Համեմատելով Գումբոլդտի և Պալենկեյում արված նկարները՝ [[1832 թվական]]ին Կ․ Ռաֆինեսկ-Շմալցը սահմանեց, որ Դրեզդենյան ձեռագիրը պատկանում է մայաների մշակույթին, այլ ոչ թե [[ացտեկներ]]ի, ինչպես կարծում էին նախկինում։ Նա պատմեց իր եզրակացությունների մասին Ժ․ Շամպոլյոնին, ավելացնելով, որ ձեռագրերի ընթերցումը կարող է բանալի հանդիսանալ մայաների էպիգրաֆիկայի հասկացման համար {{sfn|Երշովա|2004|էջ=64}}։ Օգտագործելով դել Ռիոի և Գումբոլդտի նյութերը՝ Ռաֆինեսկը եկավ եզրահանգման, որ Պալենկեի հիերոգլիֆները իրենցից ներկայացնում են յուրօրինակ գրեր, և ենթադրեց, որ մակագրությունները արված են այն լեզվով, որով մինչ օրս խոսում են տեղացի հնդկացիները։ Սա մայաների գրերի հնչյունաբանակ առանձնահատկությունը ապացուցելու առաջին փորձն էր։ Բացի այդ նա առաջինը սահմանեց մայաների թվագրության համակարգը՝ գծերի և կետերի համակցման տեսքով։ Ռաֆինեսկի բացահայտումները 1830-ական թվականներին մեծ հետաքրքրություն չառաջացրին և երկար ժամանակ մոռացվել էին {{sfn|Կրասուլին|2002|с=}}։
 
[[1862]] թվականին աբբատ Շ․ Բրասյոր դե Բուրբուրը, աշխատելով Թագավորական ակադեմիայի գրադարանում [[Մադրիդ]]ում, հայտնաբերեց դե Լանդայի «Յուկանատում աշխատությունների մասին հաղորդագրություն» ձեռագրի պատճենը՝ արված մոտավորապես բնօրինակի ստեղծումից 100 տարի հետո։ [[1864]] թվականին նա հրատարակեց դե Լանդայի աշխատությունը ֆրանսերենով, իսկ [[1866]] թվականին հայտնաբերեց Մադրիդյան ձեռագրերի մի մասը և նախաձեռնեց մայաների ձեռագրերի վերծանման սեփական փորձը։ Նրա նյութերը հրապարակվեցին 1869-1870 թվականներին։ ՀԻմնվելով դե Լանդայի «Հաղորդագրության» թվյալների վրա և համեմատելով դրանք Դրեզդենյան և ՓարիզանՓարիզյան տեքստերի ձեռագրերի հետ՝ Բրասյոր դե Բուրբուրը սահմանեց օրերի և ամիսների անունները ըստ մայաների օրացույցի և վերականգնեց (չիմանալով Ռաֆինեկսի բացահայտման մասին) թվերի գրառման համակարգը,սակայն անհաջողության մատնվեց հնչունաբանական ընթերցման փորձում, քանի որ Լանդայի «Այբուբենը» հենց այդպիսին էր համարում {{sfn|Sharer|2006|p=135}}։ Բացի այդ, Բրասյոր դե Բուրբուրը հիմնվում էր բավականին հստակ ենթադրմանը, որ հիրոգլիֆնրը կապված են եղել խոսքի հետ, իսկ առանձին մասնիկները ֆիքսում էին վանկերը, որոնք չունեին ինքնուրույն նշանակություն {{sfn|Դավլետշին|2003|с=}}։
 
[[Պատկեր:Maya Hieroglyphs Fig 51.jpg|մինի|աջից|Մայաների 1-7 թվերի գրության դիմային տարբերակները։ Աղյուսակը Morley, S. «An Introduction to the Study of the Maya Hieroglyphs», 1915 գրքից]]
Տող 45.
[[Պատկեր:Tikalemblem.jpg|մինի|աջից|Տիկալի թագավորների հիերոգլիֆ։ Տիկալի թանգարանի քարակոթող։]]
 
=== ԹոմպսոնիԹոմփսոնի դպրոց ===
 
[[1956]] թվականին նշանների գրացուցակավորումը շարունակվել է գերմանացի հետազոտող Գյունտեր Ցիմմերմանը, ով աշխատում էր Համբուրգի համալսարանում։ Նրա կատալոգը իր մեջ ներառում էր 273 նշան 1377 դիրքերում։ Ա․Ի․Դավլետշինը համարում էր Ցիմմերամանի աշխատանքը հաջող, քանի որ նշանների մեծամասնությունը ճիշտ էր ճանաչվել, իսկ սխալների թիվը քիչ էր։ Պատկերագրական մասնիկները տրված էին հավելվածում {{sfn|Դավլետշին|2003|с=}}։