«Մայաների գրերի վերծանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Maya Hieroglyphs Fig 19.jpg|մինի|աջից|Ամիսները նշանակող հիերոգլիֆներ։ Աղյուսակ Morley, S. «An Introduction to the Study of the Maya Hieroglyphs» գրքից, 1915]]
'''Մայաների գրերի վերծանումը''' դարձավ հնարավոր 19-րդ դարում, հին եգիպտական գրերի հաջող վերծանման ներգործությամբ, որը ձեռնարկել էր Ժ․ Շամպոլյոնը։ [[Մայա]]ների հիերոգլիֆային տեքստերը հրատարակվել են 1800-ական թվականներին, այդ քաղաքակրթության հուշարձանների ամբողջական ուսումնասիրությունները [[Մեքսիկա]]յի և [[Գվատեմալա]]յի տարածքում սկսեցին իրականացվել 1830-ական թվականներից։ [[1862 թվական]]ին թվականին վանահայր Բրասյոր դը Բուրբուրը [[Մադրիդ]]ում հայտաբերել է ԴԻեգո դե Լանդայի «Յուկանատում աշխատաությունների մասին հաղորդագրություն» ձեռագիրը, որտեղ պահվել էին մայաների գրերի մասին կարևոր տեղեկություններ։ 1870-1890 թվականներին հրատարակվել են մայաների պահպանված ձեռագրերը։ Այդ ժամանակահատվածում փորձեր կատարվեցին մայաների գրանիշերի հնչյունաբանական ընթերցման փորձեր, սակայն դրանք անհաջող էին։ Հետզհետե ձևավորվեց մայաների նշանների գործառությների սիմվոլիկ լինելու մասին կարծիքը, առաջադրվում էին նաև գրերի վերծանման անհնարինության մասին ծայրահեղ կարծիքներ։ 1880-ական թվականներին օրացույցի վերծանումից հետո մեծ քանակությամբ հրատարակություններ նվիրվեցին օրացույցային շարքին։ 20-րդ դարի առաջին կեսին գրանիշների կատալոգների ստեղծման փորձեր են ձեռնարկվել, ձևավորվեց մայագիտության ականավոր դպրոց Էրիկ Թիմպսոնի գլխավորությամբ, ով, ամբողջովին հերքելով մայաների գրերի մեջ հնչյունաբանական մասնիկների առկայությունը, խոչընդոտում էր այդ ուղղությամն հրատարակումներին՝ օգտագործելով իր ադմինիստրատիվ հնարավորությունները։ [[1962 թվական]]ին թվականին նա հրատարակեց մայաների նշանների այդ ժամանակի ամենաամբողջական կատալոգը։
 
1930-ական թվականներին գրերի հնչյունաբանական վերծանումը շարունակեց Բենջամին Ուորֆը՝ տալով մի շարք նշանների ճիշտ ընթերցումը։ 1940-ական թվականների վերջին դե Լանդայի աշխատության հիման վրա մայաների գրերի ամբողջական ուսումնասիրությամբ զբաղվեց Յուրի Կոնրոզովը,ով ձեռագրերի նյութի հիման վրա կարողացավ հաջող լուծել ընթերցելու խնդիրը։ [[1963 թվական]]ին թվականին նա հրատարակեց իր գիրքը՝ «Մայա հնդկացիների գրերը» վերնագրով, իսկ [[1975 թվական]]ին թվականին հրատարակեց մայաների պահպանված ձեռագրերի թարգմանությունը։ 1950-ական թվականներին Հենրիխ Բեռլինը և Տատյանա Պրոսկուրյակովան [[ԱՄՆ]]-ում Կոնրոզովի հետ միասին Մայաների վիմագրական հուշարձանները ուսումնասիրելու կիրառեցին կառուցվածքային մեթոդը և ապացուցեցին տեքստերի մեջ ծագումնաբանական և պատմական տեղեկությունների առկայությունը։ 1970-ական թվականներին Կոնրոզովի մեթոդը հաղթանակ տարավ նաև Արևմուտքում։ Սկսած 1980-ական թվականներից՝ ԱՄՆ-ի հետազոտողները սկսեցին պատմական տեղեկությունների ընթերցումն ու վերակառուցումը, որոնք պահպանվել էին հին քաղաքների վանքերի և դղյակների արձանագրությունների և կոթողների վրա։ 1990-ական թվականների վերջում նմանատիպ հետազոտական ծրագրեր էին գործում նաև Մեքսիկայում, Գվատեմալայում և [[Ռուսաստան]]ում։ [[1999 թվական]]ին թվականին Մեքսիկայում հրատարակվեց Կոնրոզովի հիերոգլիֆների կատալոգը։ Ընդհանուր առմամբ մայաների գրերը վերծանված են և թույլ են տալիս կարդալ եղած տեքստերի մոտավորապես 90 տոկոսը։ Դրա հետ մեկտեղ մայաների տեքստերի վերջնական վերծանումը դեռևս հեռու է ավարտուն լինելուց։ Չնայած որ բոլոր ժամանակակից մասնագետները ընդունում են մայաների գիրը, որն ունի վանկային բնույթ, կոնկրետ տեքստերի ընթերցման ժամանակ միաբանություն չկա։ Բացակայում է նաև հիերոգլիֆային լեզվի ամփոփիչ բառարանը, անհայտ է գրանիշերի իմաստի մոտավորապես 25 տոկոսը։ Շատ հետազոտողներ ունեն այս կամ այն նշանի հնչյունաբանական իմաստի իրենց սեփական տեսակետը, որը երբեմն բերում է արձանագրությունների իմաստի էապես տարբեր կերպով է ըմբռնման {{sfn|Կրասուլին|2002|էջ=}}։
 
== Դիեգո դե Լանդայի «Մեհենագրային այբուբեն» ==
Տող 12.
Մեհենագրային ավանդույթը բավականին արագ զիջեց իր տեղը այբբենական գրերին։ Դրա պատճառն հանդիսացավ այն, որ համակարգի բարդության պատճառով հիերոգլիֆների կրողները սակավաթիվ էին։ Գվատեմալայի իսպանացի տարեգիր Պեդրո Սանչես դե Ագիլյարը 1540-ական թվականներին վկայում էր, որ [[հնդկացի]]ների մոտ կային պատմական տեքստերի հսկայական գրադաւաններ, որոնք ներառում էին 800 և ավել տարիների ժամանակահատված։ Այդ տեքստերը հնդկացիները կարդում էին իրենց հավաքներին, այսինքն վերարտադրվում էին հրապարակավ, հավանաբար, համայնքի գիտակցության մեջ տվյալ խմբի պատմության հիմնական իրադարձությունները ամրապնդելու նպատակով։ Դա վկայում է նաև գրերի և տեքստերի առանձնահատկությունների մասին {{sfn|ԿԻնժալով|1991|էջ=35}}։
 
Կիչեների լեզվի համար լատինատառը մշակվել է [[1545 թվական]]ին թվականին ֆրանսիացի միսիոներ Ֆրացիսկո դե լա Պարրաի կողմից, և արդեն մի քանի տարի հետո հայտնվեցին բազմաթիվ տեքստեր՝ գրված եվրոպական ձևով {{sfn|Կինժալով|1991|էջ=35}}։ Յուկատեկի եզվի համար լատինատառը մշակվել է Դիեգո դե Լանդայի գլխավորությամբ մոտավորապես նույն ժամանակահատվածում։ Այդ ժամանակ Անտոնիո դե Վիլյապանդան գրեց մայաների լեզվի առաջին դասագիրքը։ Դրա հետ մեկտեղ միսիոներները ակտիվ զբաղվում էին մեհենագրային գրերի ավանդույթի ակտի ոչնչացմամբ։ Դե Լանդան հիշատակում էր, որ [[1541 թվական]]ին Տիհո քաղաքի գրավումից հետո միսիոներները հայտնաբերել են, որ․
[[Պատկեր:De Landa alphabet.jpg|մինի|աջից|Դիեգո դե Լանդայի ձեռագրերը մայաների "Հիերոգլիֆային այբուբենով"։ «Relation des choses du Yucatan de Diego de Landa», Paris, 1864 հրատարակչությունից]]
{{քաղվածք|Այդ մարիդիկ օգտագործում էին նաև կոնկրետ նշաններ (caracteres) կամ տառեր (letras), որոնցով գրի էին առնում իրենց գրքերում հին գործերն ու իրենց գիտությունները։ Դրանցեվ, իրենց կազմվածքից և որոշ նշաններից(senales) նրանք իմանում էին իրենց գործերը, փոխանցում էին միմյանց և սովորեցնում։ Մենք գտանք նրանց մոտ մեծ քանակությամբ գրքեր այդ տառերով գրված {{sfn|Կնորոզով|1955|էջ=193}}։ |Դիեգո դե Լանդա}}
 
Դե Լանդայի ձեռագրերը թվագրվում են [[1566 թական]]ով՝ թականով՝ վերնագրված որպես «Յուկանատում աշխատությունների մասին հաղորդագրություն»։ Սակայն բերված օրացուցային նշանները վերաբերում են [[1553 թվական]]ին թվականին, հավանաբար, հենց այդ ժամանակ էլ սկսվե է դրա շուրջ աշխատանքը։ Ձեռագիրը ներառում էր բազմաթիվ մանրամասն տեղեկություններ մայաների պատմության, [[մշակույթ]]ի և [[կրոն]]ի մասին։ Յու․Վ․ Կնորոզովը, ով պաշտպանել էր դոկտորական դիսերտացիա դե Լանդաի աշխատություններից, բազմակի կրկնում էր, որ չորս դարերի ընթացքում չի եղել ոչ մի գիտական աշխատանք, որը կհամեմատվեր իր փաստերի լայնածավալ լինելով, փաստերի հստակությամբ և ճշտությամբ դե Լանդայի «Հաղորդագրության» հետ {{sfn|Երշովա|2004|էջ=50—51}}։ «Հաղորդագրության» 41 գլխում ներկայացված են մայաների 29 նշաններ ընթերցելու ցուցումներով, որը ստացավ «Մեհենագրային այբուբեն» անվանումը։ Իրականում դրանք հնդկացի քարտուղարի գրած իսպանական տառերի անվանումներն էին՝ փոխանցված մայաների վանկային նշաններից, իսկ հետագայում ընդօրինակման հետևանքով աղավաղված ձեռագրերը։ Դա առաջին անգամ գիտակցել է Խուան Էրնանդեսը միայն [[1929 թվական]]ին թվականին «Բառարան Մոտուլից» հրատարակման ժամանակ {{sfn|Երշով|2004|էջ=55}}։ Ֆիքսելով այբուբենը՝ դե Լանդան այլևս երբեք դրան չանդրադարձավ, քանի որ չէր պատրաստվում այն օգտագործել․ հիերոգլիֆները շատ բարդ էին անգամ առօրյա աղոթքները և [[կատեխիզիս]]ը գրի առնելու համար և ասոցացվում էր [[հեթանոս]]ության հետ {{sfn|Երշով|2004|էջ=62—63}}։ Յուկանատի թեմի գլխավոր հանձնակատար Ալոնսո Պոնսեի հաշվետվության մեջ հաստատվում էր, որ մի քանի միսիոներ վանականներ տիրապետում էին հնդկացիների գրերին և կարողանում էին կարդալ և հասկանալ հիերոգլիֆներով տեքստերը {{sfn|Կրասուլին|2002|с=}}։ Հավանաբար, արդեն իսկ 1600-ական թվականների սկզբին հիերոգլիֆյան ավանդույթը ամբողջությամբ դադարեց գործել <ref name="Tobin">{{cite web |url=http://www.mathcs.duq.edu/~tobin/maya/ |title= The Construction of the Codex In Classic- and Postclassic-Period Maya Civilization|author= Thomas J. Tobin |date=2001 |accessdate=2015-04-10 |lang=en}}</ref>։
 
== 19-րդ դար ==
[[Պատկեր:Humboldt 1810 pp 47 48 50 51 52.jpg|մինի|աջից|Դրեզդենյան կոդեքսի 47-52 էջերի վերարտադրում, հրատարակվածներից առաջինը։ Alexander von Humboldt: Vues des Cordillères et Monuments des Peuples Indigènes de l’Amérique. Paris, 1810, p. 416, tabl. 45 հրատարակչություն։]]
 
Մայաների տեքստը առաջին անգամ հրատարակվել է [[1810 թվական]]ին։ թվականին։ Այն Դրեզդենյան կոդեքսի հինգ էջերի գունավոր վերարտադրումն էր՝ տեղակայված ({{lang-fr|«Vues des Cordillères et Monuments des Peuples Indigènes de l’Amérique»}}`Ամերիկայի բնիկների հուշարձանների տեսակներ) ատլասում Ալեքսանդր Գումբոլդտի կողմից: [[1822 թվական]]ին թվականին [[Լոնդոն]]ում հրատարակվել է մեքսիկացի ռազմական գործիչ Անտոնիո դել Ռիոի (1745? — 1789) հաշվետվությունը, ով [[1787 թվական]]ին երեք շաբաթ անցկացրել է հին քաղաք Պալենկեյի փլատակներում։ Հաշվետվությունը նկարազարդված էր նկարիչ Ալմեդարիսի գրաֆիկ աշխատանքներով, ով նույնպես մասնակցում էր էքսպեդիցիային <ref>[http://olivercowdery.com/texts/1822DRio.htm Antonio Del Rio. Description of the Ruins of an Ancient City…]</ref>։ Ալմենդարիսի նկարները [[1822 թվական]]ի վերարտադրման մեջ ցածր որակի էին, հիերոգլիֆները, որոնք ուղեկցում էին նկարները, ֆիքսվում էին ողջ ամբողջությամբ, ազատ հերտթականությամբ էին վերարտադրվում {{sfn|Կրասուլին|2002|с=}}։
 
Համեմատելով Գումբոլդտի և Պալենկեյում արված նկարները՝ [[1832 թվական]]ին Կ․ Ռաֆինեսկ-Շմալցը սահմանեց, որ Դրեզդենյան ձեռագիրը պատկանում է մայաների մշակույթին, այլ ոչ թե [[ացտեկներ]]ի, ինչպես կարծում էին նախկինում։ Նա պատմեց իր եզրակացությունների մասին Ժ․ Շամպոլյոնին, ավելացնելով, որ ձեռագրերի ընթերցումը կարող է բանալի հանդիսանալ մայաների էպիգրաֆիկայի հասկացման համար {{sfn|Երշովա|2004|էջ=64}}։ Օգտագործելով դել Ռիոի և Գումբոլդտի նյութերը՝ Ռաֆինեսկը եկավ եզրահանգման, որ Պալենկեի հիերոգլիֆները իրենցից ներկայացնում են յուրօրինակ գրեր, և ենթադրեց, որ մակագրությունները արված են այն լեզվով, որով մինչ օրս խոսում են տեղացի հնդկացիները։ Սա մայաների գրերի հնչյունաբանակ առանձնահատկությունը ապացուցելու առաջին փորձն էր։ Բացի այդ նա առաջինը սահմանեց մայաների թվագրության համակարգը՝ գծերի և կետերի համակցման տեսքով։ Ռաֆինեսկի բացահայտումները 1830-ական թվականներին մեծ հետաքրքրություն չառաջացրին և երկար ժամանակ մոռացվել էին {{sfn|Կրասուլին|2002|с=}}։
 
[[1862 թվական]]ին թվականին աբբատ Շ․ Բրասյոր դե Բուրբուրը, աշխատելով Թագավորական ակադեմիայի գրադարանում [[Մադրիդ]]ում, հայտնաբերեց դե Լանդայի «Յուկանատում աշխատությունների մասին հաղորդագրություն» ձեռագրի պատճենը՝ արված մոտավորապես բնօրինակի ստեղծումից 100 տարի հետո։ [[1864 թվական]]ին թվականին նա հրատարակեց դե Լանդայի աշխատությունը ֆրանսերենով, իսկ 1866 [[թվական1866]]ին թվականին հայտնաբերեց Մադրիդյան ձեռագրերի մի մասը և նախաձեռնեց մայաների ձեռագրերի վերծանման սեփական փորձը։ Նրա նյութերը հրապարակվեցին 1869-1870 թվականներին։ ՀԻմնվելով դե Լանդայի «Հաղորդագրության» թվյալների վրա և համեմատելով դրանք Դրեզդենյան և Փարիզան տեքստերի ձեռագրերի հետ՝ Բրասյոր դե Բուրբուրը սահմանեց օրերի և ամիսների անունները ըստ մայաների օրացույցի և վերականգնեց (չիմանալով Ռաֆինեկսի բացահայտման մասին) թվերի գրառման համակարգը,սակայն անհաջողության մատնվեց հնչունաբանական ընթերցման փորձում, քանի որ Լանդայի «Այբուբենը» հենց այդպիսին էր համարում {{sfn|Sharer|2006|p=135}}։ Բացի այդ, Բրասյոր դե Բուրբուրը հիմնվում էր բավականին հստակ ենթադրմանը, որ հիրոգլիֆնրը կապված են եղել խոսքի հետ, իսկ առանձին մասնիկները ֆիքսում էին վանկերը, որոնք չունեին ինքնուրույն նշանակություն {{sfn|Դավլետշին|2003|с=}}։
 
[[Պատկեր:Maya Hieroglyphs Fig 51.jpg|մինի|աջից|Մայաների 1-7 թվերի գրության դիմային տարբերակները։ Աղյուսակը Morley, S. «An Introduction to the Study of the Maya Hieroglyphs», 1915 գրքից]]
 
Վերծանմանը բոլորից շատը մոտեցավ Փարիզյան ձեռագրերի հետազոտող Լեոն դե Ռոնին [[1881 թվական]]ին։ թվականին։ Նա սահմանեց, որ մայաների գրերը իրենց մեջ ներառում էին գաղափարագրեր, ֆոնոգրամաներ և դետերմինատիվներ, ինչպես նաև առանձնացրեց հիերոգլիֆներ, որոնք նշանակում են աշխարհի կողմերը և նրանց գունային համապատասխանությունները։ Հենց նա էլ առաջին անգամ կարդաց հիրոգլիֆոֆ գրված բառը՝ հնդկահավ։ Դե Ռոնիի մեթոդիկայից օգտվելով՝ համարյա թե նույն ժամանակահատվածում ամերիկացի Կ․Թոմասը կարդաց ևս երեք բառ։ Թոմասը սահմանեց նշանների ընթերցման հերթականությունը։ Յուրի Կնորոզովը գրում էր, որ եթե Ռոնին և Թոմասը ապացուցեին, որ միևնույն մասնիկը միանման է կարդացվում տարբեր հիերոգլիֆներում, մայաների գրերը հնարավոր կլիներ կարդալ դեռևս 19 դարում {{sfn|Կնորոզով|1963|էջ=36—38}}։ Սակայն [[1880 թվական]]ին թվականին Ֆ․Վալենտինին հրապարակեց «Լանդայի այբուբենը իսպանական կեղծիք է» հոդվածը »<ref>{{статья|автор=Philipp J. J. Valentini|заглавие=The Landa Alphabet; A Spanish Fabrication|ссылка=http://babel.hathitrust.org/cgi/pt?id=osu.32435069720696;view=1up;seq=61|издание=Proceedings of the American Antiquarian Society|год=1880|volume=8|номер=5|pages=59—91}}</ref>, որը մեծ տպավորություն թողեց գիտական հասարակության վրա։ Կ․Թոմասի մեթոդում ապացուցված սխալները երկար ժամանակ պակասեցրեցին հետաքրքրությունը մայաների տեքստերի հնչյունաբանական վերծանման նկատմամբ {{sfn|Երշովա|2002|էջ=136}}։
 
Մայաների առաջին հետազատողների ահնաջողությունները բացատրվում էին մայաների հիերոգլիֆյան տեքստերի կկորպուսի բացակայությամբ։ Էպիգրաֆիկաների որակով բավարար վերարտադրությունների առաջին գիտական հրատարակումները հայտնվեցին միայն [[1879 թվական]]ին։ թվականին։ [[1880 թվական]]ին Է․ Ֆյորսենմանը ([[Դրեզդեն]]ի թագավորական ակադեմիայի գրադարանի տնօրեն) հաջողությամբ վերծանեց մայաների օրացույցը Դրեզդենյան ձեռագրերի նյութերի օգնությամբ, նա նաև առաջինը հաստատեց, թե ինչպիսի տեսք ուներ 20 և զրո թվերի գրության դիրքը {{sfn|Sharer|2006|p=135}}։[[1889 թվական]]ին Ա․ Մոդսլին սկսեց հիերոգլիֆյան էպիգրաֆիկ հուշարձանների բազմահատոր հրատարակումը նկարներով և տեքստերի որակյալ նկարազարդումներով {{sfn|Կրասուլին|2002|с=}}։ Նկարազարդումները հիմնականում վերաբերում էին օրացույցային շարքին, քանի որ Ջոզեֆ Գուդմանը ([[Մարկ Տվեն]]ի առաջին գործատուն) [[1897 թվական]]ին կարողացավ հրապարակել օրացուցային աղյուսակներ մայաների օրերի որոշման համար և առաջարկեց [[Գրիգորյան օրացույց]]ի և «երկար հաշվարկի» միջև համահարաբերակցություն կիրառել, որը որոշակի փոփոխություններով մինչ օրս օգտագործվում է։ Իսկ Գուդմանը ևս մեկ բացահայտում արեց․ նույնացրեց թվերի գրառման դիմային ձևերը (մարդկային գլուխների և դիմակների տեսքով նշանները) {{sfn|Sharer|2006|p=136}}։
 
== 20-րդ դարի առաջին կես ==
[[Պատկեր:Maler Explorations of the Upper Usumatsintla plate 45 Motul de San José stela 2.png|մինի|աջից|Կոթող Մոտու դե Սանտ-Խոսե։ Տ․ Մալերի «Researches in the Central Portion of the Usumatsintla Valley», 1908 год հրատարակման աղյուսակ]]
 
20-րդ դարի առաջին կեսին սկսեցին ակտիվ աշխատել նախորդ ժամանակահատվածի հետազոտողները։ Մոդսլին և Ռոբերտ Մալերը հատորներ էին հրապարակում նկարներով և մակագրություններով, իսկ Էդուարդ Սլելերը նույնացրեց գույներ նշանակող Հիերոգլիֆները։ [[1915 թվական]]ին թվականին Սիլվանուս Մորլին հրապարակեց «Մայաների հիերոգլիֆների ուսումնասիրության ներածությունը»՝ ընդլայնելով մակագրությունների քանակը և տալով ծավալուն ասյուսակներ, որոնք ամփոփեցին այդ ժամանակի բոլոր բացահայտումները {{sfn|Sharer|2006|p=136}}։ 1890-ական թվականների քննարկումների ժամանակ Սելերը ցույց տվեց Կ․Թոմասի եզրակացությունների մի շարք սխալներ։ Արդյունքում [[1903 թվական]]ին թվականին Կ․Թոմասը հրապարակեց հոդված, որում հիերոգլիֆները ընդունեց որպես թվերի, օրերի և ամիսների սիմվոլիկ նշանակություն, և հայտարարեց, որ մայաների մակագրությունները դժվար թե կարողանան ներառել պատմական տեղեկություններ։ [[1913 թվական]]ին թվականին նրան ընդդիմախոսեց մշակութային պատմաբան Հերբերտ Սպինդենը, ով թուլ էր տալիս հիերոգլիֆների առկայության հնարավորությունը։ Սակայն մայաների գրերի հնչյունաբանական բույթի առկայության հարցը փակվեց {{sfn|Կրասուլին|2002|с=}}։ [[1915 թվական]]ին թվականին գերմանացի գիտնական Հերման Բայերըփորձեց անցկացնել գրերի աբողջական վերլուծություն և իրականացրեց Չիչեն-Իցիի մակագրությունների մասին կառուցվածքային ուսումնասիրություն, որը հրապարակվեց [[1937 թվական]]ին թվականին <ref>{{cite book |author=Beyer, Hermann |authorlink=Hermann Beyer |year=1937 |title=Studies on the Inscriptions of Chichen Itza |series=Contributions to American Archaeology, No.21 |location=Washington D.C. |publisher=Carnegie Institution of Washington |url=http://www.elasticcreative.com/stream/meso/CAA21/chapter1.pdf |format=[[PDF]] |accessdate=2005-10-26}}</ref>։ Նա հայտնաբերեց նշանների տարբեր խմբեր և մշակեց նշանների ստանդարտ տեղակայման վերլուծության մեթոդը, որը համարվում է դասական մեթոդ ժամանակակից էպիգրաֆիկայում {{sfn|Դավլետշին|2003|с=}}։ Համենայն դեպս Հերբերտ Բայերի աշխատանքները չընդունվեցին 20 դարի առաջին կեսի ամերիկայագիտության մեջ և փաստացի մնացին աննկատ։
 
[[1931 թվական]]ին թվականին Վիլյամ Գեյթսը ներկայացրեց մայաների հիերոգլիֆ նշանների ամփոփիչ կատալոգը միևնույն հիերոգլիֆի գրելու տարբերակներով։ Կատալոգին կցված էր բառացանկ, որտեղ բերված էր նծանների օգտագործման բոլոր դեպքերը։ Սակայն, Ա․Ի․ Դավլետշինի կարծիքով, տվյալ կատալոգը կառուցված է սխալ սկզբունքով և նրանում բազմաթիվ են սխալները։ Կատալոգի հիմքում ընկած էր իմաստաբանական դասակարգման սկզբունքը, բացի այդ, կատալոգի կազմում ներառված էին պատկերագրական առարկաներ, որոնք հանդպում են նկարներում և բացակայում տեքստերում, օրինակ՝ երկնային նշանները։ Կատալոգում ներառված էր 440 նշան, սակայն համարակալումը արված էր մինչև 757 համարը (դատարկ համարները բաց էին մնացել լրացման համար)։ Ընդհատությունը նույնպես անհարմարություններ էր պատճառում կատալոգի հետ աշխատելիս։ ՄԻևնույն նշանի գրառման տարբերակները ներկայացված էին տարբեր համարների տակ, այն ժամանակ երբ մեկ համարի տակ կարող էին տեղակայված լինել տարբեր նշաններ {{sfn|Դավլետշին|2003|с=}}։
 
1933-1935 թվականներին Բ․Ուորֆը հրատարակեց վերծանման մասին հոդվածների շարք, նա իր հոդվածներում նրկայացրել էր սխալ ընթերցման 16 նշան։ [[1942 թվական]]ին թվականին հետմահու լույս տեսավ նրա ևս մեկ հոդված, որում ներկայացված էին 23 նշանների ընթերցումը, որոնցից 18 սխալ էին սահամանված։ Սխալները բխում էին նրա մեթոդի առանձնահատկություններից․ նա փորձում էր համեմատել հիերոգլիֆները բեմական պատկերների հետ, որոնցով այդ բշանները ուղղորդվում էին։ Սակայն Ուորֆի մեթոդը քննադատվեց մայաների հետազոտություններում մոնոպոլիստ Էրիկ Թոմպսոնի կողմից, չնայած որ Ուորֆը եկել էր մայաների նշանների մեծամասնության վանկային սկզբունքի ճիշտ եզրահանգման {{sfn|КԿնորոզով|1963|էջ=38—39}}։ Ինքը Թոմպսոնը ամբողջովին ժխտում էր մայաների գրերում հնչյունաբանական կոմպոնենտի առկայությունը և սկզբունքորեն հրաժարվեց գրերի համակարգի վերլուծությունից՝ բավարարվելով միայն առանձին նշանների իմաստի բացատրությամբ {{sfn|Կնորոզով|1963|էջ=41}}։ Նմանատիպ դիրք գրավեց գերմանացի հետազոտող Պաուլ Շելհանսը, ով հայտնի է մայաների պանթեոնի իր աշխատանքներով։ Դեռևս [[1936 թվական]]ին նա հայտարարեց, որ մայաների հիերոգլիֆները համարվում են «գաղափարագրական», այսինքն գաղափարներ փոխանցող, ոչ թե հնչյուններ։ [[1945 թվական]]ին Շելհանսը մայաների գրերի վերծանումը ընդունեց որպես որպես անլուծելի խնդիր {{sfn|Կրասուլին|2002|с=}}։
 
== XX20-րդ դարի երկրորդ կես ==
[[Պատկեր:Tikalemblem.jpg|մինի|աջից|Տիկալի թագավորների հիերոգլիֆ։ Տիկալի թանգարանի քարակոթող։]]
 
=== Թոմպսոնի դպրոց ===
 
[[1956 թվական]]ին թվականին նշանների գրացուցակավորումը շարունակվել է գերմանացի հետազոտող Գյունտեր Ցիմմերմանը, ով աշխատում էր Համբուրգի համալսարանում։ Նրա կատալոգը իր մեջ ներառում էր 273 նշան 1377 դիրքերում։ Ա․Ի․Դավլետշինը համարում էր Ցիմմերամանի աշխատանքը հաջող, քանի որ նշանների մեծամասնությունը ճիշտ էր ճանաչվել, իսկ սխալների թիվը քիչ էր։ Պատկերագրական մասնիկները տրված էին հավելվածում {{sfn|Դավլետշին|2003|с=}}։
 
Ցիմմերմանի աշխատանքից օգտվում էր Է․Թոմպսոնը, ով [[1950 թվական]]ին թվականին հրատարակեց «Մայաների հիերոգլիֆիկայի ներածություն» աշխատությունը, իսկ [[1962 թվական]]ին թվականին լույս տեսավ նրա ամփոփիչ կատալոգը, որում Թոմպսոնը հաշվի առավ ինչպես էպիգրաֆիկայի, այնպես էլ ձեռագրերի նյութերը։ Ընդհանուր առմամբ նա առանձնացրեց 861 գլիֆեր, ինչպես նաև 355 բազային նշաններ, 377 ածանցներ և 136 էմբլեմաներ {{sfn|Sharer|2006|p=134}}։ Թոմպսոնը առաջարկեց նաև որոշ նշանների հնչյունաբանակ ընթերցում՝ հիմնվելով յուկատեկների լեզվին։ Թոմպսոնի մոտեցումը ամբողջովին բացառում էր հիերոգլիֆային տեքստերի օգտագործման հնարավորությունը որպես պատմական աղբյուր <ref>
''Thompson, J. Eric S.'' A Catalog of Maya Hieroglyphs. — Norman: University of Oklahoma Press, 1962. — P. 20.</ref> {{sfn|Կրասուլին|2002|с=}}։ Ժամանակակից հետազոտողները թերություններ են տեսնում Թոմպսոնի մոտեցման կազմակերպման մեջ․ նշանները դասակարգվում էին որպես բազային և ածանցներ։ Կատալոգի բաժանված լինելը բերեց նրան, որ նշանների մեծամասնությունը գրացուցակվել էր եկրու անգամ {{sfn|Կրասուլին|2002|с=}}։ Թոմպսոնի առանձնացված նշանների ընհանուր թիվը կազմում էր 1061 {{sfn|ԴԱվլետշին|2003|с=}}։
 
[[Պատկեր:K'inich Yo'nal Ahk I.svg|մինի|ձախից|Ակխա I թագավորի գրությունը]]
Կառուցվածքային մեթոդը լուրջ արդյուքներ տվեց երկու մարեիկացի հետազոտողներ մարդաբան Հենրիխ Բեռլինի և նկարչուհի դիզայներ Պրուսկուրյակովայի աշխատանքներում։ [[1958 թվական]]ին թվականին Բեռլինը նույնացրեց այպես կոչված «հիերոգլիֆային էմբլեմաները», որոնք կապ ունեին որոշակի քաղաքների հետ։ [[1959 թվական]]ին թվականին նրան հաջողվեց որոշել Պալենկեյի տիրակալների անունները «Մակագրությունների վանքից»։ [[1960 թվական]]ին թվականին Տ․Պրոսկուրյակովան հրապարակեց Պյեդրաս-Նեգրասում արված իր հետազոտությունների արդյունքները։ Նա ուշադրություն դարձրեց, որ տեքստերում քարակոթողների վրա հանդիպում են կրկնվող հիերոգլիֆներ՝ կապված կոնկրետ տարեթվերի հետ, ընդ որում այդ տարեթվերը համապատասխանում են մարդու կյանքի տևողության հետ։ Ամենավաղ տարեթվի խմբի հիերոգլիֆը նա սահմանեց որպես «ծննդյան հիերոգլիֆ», իսկ ամենաուշ տարեթվի հիերոգլիֆը՝ «մահվան հիերոգլիֆ»։ Այդ տարեթվերի միջև տեղակայված էր ևս մեկ բնորոշ հիերոգլիֆ, որը հանդիպում է տարբեր խմբերի մակագրություններում։ Տ․ Պրոսկուրյակովան նամակագրություն էր ունեցել Յուրի Կնորոզովի հետ և հետագայում օգտագործել է կարևորագույն հիերոգլիֆների հնչյունաբանական ընթերվման նրա մեթոդը, սակայն հիմնականում զբաղվում էր կառուցվածքային վերլուծությամբ, այլ ոչ թե տեքստերի ընթերցմամբ։ Սակայն Պրոսկուրյակովայի աշխատանքների շնորհիվ գտնվել էր միևնույն հիերոգլիֆային նշանի գրառման մեծ քանակությամբ տարբերակներ։ Նորագույն մայագիտությունը պարտական է Տ․ Պրոսկուրյակովային մայաների դասական ժամանակաշրջանի մակագրությունների ընթերցման և ընկալման համար {{sfn|Դավլետշին|2003|с=}}։
 
=== Կնորոզովի մեթոդ ===
Տող 62.
Կնորոզովի աշակերտուհու՝ Գալինա Երշովայի նկարգրություններում Կնորոզովի մեթոդը հետևյալ տեսքն ուներ․
# '''Առաջին փուլ'''-Տեսական մոտեցման սահմանում։ Լեզվաբանական վերծանումը ենթադրում է նշանների և նրանց ընթերցման միջև օրինաչափությունների համապատասպանում, այն դեպքում երբ լեզուն կամ անծանոթ է , կամ փոխվել է {{sfn|Երշովա2004|էջ=69}}։
# '''Երկրորդ փուլ'''- Յուրի Կնորոզովը իր առջև գլխավոր խնդիր էր դրել հիերոգլիֆների հստակ հնչյունաբանական ընթերցումը, քանի որ դա միակ անծանոթ բառերի ընթերցման միակ հնարաբորությունն է, որտեղ հանդիպում են ծանոթ նշաններ {{sfn|Երշովա|2004|էջ=70}
# '''Երրորդ փուլ'''- դիրքային վիճակագրության մեթոդի օգտագործում։ Նրա էությունը կայանում է հետևյալում․ նշանների քանակով և նոր նշանների հաճախականությամբ որոշվում է տեքստի տեսակը (գաղափարագրական,վանկային, այբբենական)։ Հաջորդիվ իրականացվում է այս կամ այն նշանի օգտագործման հաճախակի օգտագործման և դիրքերի վերլուծություն։ Այսպիսով որոշվում է նշանի գործառույթը։ Լեզուների նյութերի,ազգակից լեզուների համեմատումը թույլ է տալիս վեր հանել հիմնական քերականական, իմաստաբանական, արմատային և օժանդակ ձևույթները։ Հաջորդիվ հայտնաբերվում է այս կամ այն նշանի պայմանական հնչյունաբանական ընթերցումը, հաստատվում է հիմնական նշանների ընթերցումը <ref>{{cite web |url=http://www.knorosov.ru/ |title=Биография. Юрий Валентинович Кнорозов|publisher=Knorosov.ru |accessdate=2015-05-30 }}</ref>։
# '''Չորրորդ փուլ'''- Հիերոգլիֆների հայտնաբերումը, որոնք հնարավոր է ընթերցել՝ օգտագործելով որպես բանալի «Լանդայի այբուբենը» {{sfn|Երշովա|2004|էջ=70}}
Տող 82.
1990-ական թվականներին հիերոգլիֆների տեքստերի հետ աշխատանքը շարունակվում էր։ Մոսկվայում ստեղծվեց Մեզոամերիկյան հետազոտությունների կենտրոն <ref>{{cite web |url=http://fipp.ru/struktura-fakulteta/kafedry/mezoamerikanskij-tsentr-imeni-knorozova/ |title=Учебно-научный Мезоамериканский центр им. Ю.В. Кнорозова |publisher=РГГУ, официальный сайт|accessdate=2015-06-14 }}</ref>, որի աշխատակիցները մշակում են տարբեր ուղղություններ՝ կապված մայաների մակագրությունների հետ։ Միաժամանակ նման աշխատանք է տարվում Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների հետազոտողների կողմից {{sfn|Կրասուլին|2002|с=}}։
Չնայած հետազոտությունների մեծ հաջողություններին, մայաների գրերի ավանդույթը հայտնի չէ։ Մայաների տեքստերի մոտավորապես 90 տոկոսը կարող են ընթերցվել, բայց մինչ օրս չկա հիերոգլիֆյան լեզվի ազատ բառարան, գիտությանը դեռևս անհայտ է գրանիշերի մոտավորապես 25% նշանակությունը <ref name="Tobin" />։
 
Ситуация иллюстрируется таблицей слогов, для которых известен хотя бы один фонетический символ<ref>{{cite web |url= http://www.mesoweb.com/resources/handbook/index.html|title= Introduction to Maya Hieroglyphs |author=Kettunen, Harri; Christophe Helmke |date=2010|publisher=Wayeb and Leiden University |accessdate=2015-05-30 |lang=en}}</ref>:
 
{| class=wikitable
Տող 105.
== Գրականություն ==
* {{книга |автор=Давлетшин, А. И. |заглавие=Палеография древних майя |ответственный=Дисс. … канд. ист. наук (07.00.09) |ссылка= http://www.dissercat.com/content/paleografiya-drevnikh-maiya|место= |издательство=Науч. электрон. б-ка disserCat |год=2003|страниц=369 |ref=Давлетшин }}
* {{книга |автор=[[Ершова, Галина Гавриловна|Ершова, Г. Г.]]|заглавие=Древняя Америка: полёт во времени и пространстве. Мезоамерика|место=М.|издательство=Алетейя|год=2002|страниц=392|isbn=5-89321-092-1|ref=Ершова}}
* {{книга|автор=Ершова, Г. Г.|заглавие=Майя. Тайны древнего письма|место=М.|издательство=Алетейя|год=2004|страниц=296|isbn= 5-89321-123-5|ref=Ершова}}
* {{книга|автор=[[Кинжалов, Ростислав Васильевич|Кинжалов, Р. В.]]|заглавие=Кинжалов: Орел, кецаль и крест. Очерки по культуре Месоамерики|ссылка=http://www.indiansworld.org/kinzeagle.html#.VSuZB5NmpbU|место=М.|издательство=Наука|год=1991|страниц=190|isbn=5-02-027304-X|ref=Кинжалов}}
* {{книга|автор=[[Кнорозов, Юрий Валентинович|Кнорозов, Ю. В.]]|заглавие=Письменность индейцев майя|место={{М.}}—{{Л.}}|издательство=Изд-во АН СССР|год=1963|страниц=664|ref=Кнорозов}}
* {{книга|автор=Кнорозов, Ю. В.|заглавие=Иероглифические рукописи майя|место=Л.|издательство=Наука, Лен. отд|год=1975|страниц=272|ref=Кнорозов}}
* {{книга |автор=Красулин, Е. А. |заглавие=Идеология и царская власть у древних майя: По материалам иероглифических текстов Паленке |ответственный= Дисс. … канд. ист. наук (07.00.03)|ссылка=http://www.dissercat.com/content/ideologiya-i-tsarskaya-vlast-u-drevnikh-maiya-po-materialam-ieroglificheskikh-tekstov-palenk |место=|издательство=Науч. электрон. б-ка disserCat |год= 2002|страниц=422|ref= Красулин}}