«Սեռական հասունացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
Չնայած նրան, որ սեռական հասունացումը ինդիվիդուալ է բոլոր [[օրգանիզմ]]ների համար, սակայն այն տղաների և աղջիկների մոտ էականորեն տարբերվում է։ Աղջիկների մոտ սեռական հասունացումը սկսվում է միջինում 12 տարեկանից, տղաների մոտ 13-ից, ավարտվում է աղջիկների մոտ 16 - 17 տարեկանում, տղաների մոտ 17 - 18 տարեկանում։ Տղաների մոտ սեռահասունության հիմնական հորմոնը տեստաստերոնն է, որը նպաստում է տղամարդու ձևավորմանը, ինչպես նաև [[ոսկոր]]ների և հասակի աճին։ [[Տեստաստերոն]]ի մեծ մասը [[մետաբոլիզմ]]ի ժամանակ, արական օրգանիզմում վեր է ածվում [[էստրագոն]]ի, որը ունի ոսկրերի աճը կանգնեցնող հատկություն, սակայն էստրագոնի քանակը արական օրգանիզմում չափազանց դանդաղ է աճում քան աղջիկների մոտ, այդ է պատճառը, որ տղաների մոտ աճի գործընթացը ընթանում է ավելի արագ և շատ երկար։ Մինչև սեռական հասունացումը, եթե տղաները աղջիկներից 2 սմ են ցածր լինում, ապա սեռական հասունացումից հետո նրանց հասակը մոտ 13 սմ-ով գերազանցում է աղջիկների հասակից։
Աղջիկների սեռահասունացման ժամանակ գերազանցում է էստրոգեն [[հորմոն]]ը [[էստրադիոլ]] ձևով, որը նպաստում է կրծքագեղձի ինչպես նաև իգական սեռական օրգանների աճին և զարգացմանը։ Էստրագենը աղջիկների օրգանիզմում սկսում է ավելանալ ավելի շուտ և այն հասնում է ավելի բարձր մակարդակի, քան տղաների մոտ, այդ պատճառով էլ աղջիկները սեռահասունության են հասնում ավելի շուտ և նրանց հասակի աճը շուտ էլ դադարում է։
== սեռականՍեռական հասունության սկիզբը ==
Սեռական հասունությունը կապում են [[հիպոթալամուս]]ում գոնադոլիբերին, գենադոտրոպին-ռելիզինգ հորմոնի ակտիվ արտադրման հետ, որը նպաստում է լյութեինացնող և ֆոլիկուլացնող հորմոնների արտադրության հետ։ Գենադոտրոպին-ռելիզինգ հորմոնի քանակի ավելացման պատճառը հայտնաբերված չէ, սկայն ենթադրվում է, որ այդ գործում մեծ ավանդ ունի [[լեպտին]] հորմոնը, որի քանակը համեմատաբար ավելանում է հատկապես սեռական հասունացման սկսման ժամանակ և նվազում է քանակը հասունացմանը զուգընթաց։