«Քրոնոկենսաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 62.
 
Կան նաև սննդային կենսաբանական ժամացույցներ, որոնք սահմանապակված չեն [[հիպոթալամուս]]ի սուպրախիազմատիկ կորիզով<ref>{{cite journal | last = Fuller | first = Patrick M. | coauthors = Jun Lu, Clifford B. Saper | date = 2008-05-23 | title = Differential Rescue of Light- and Food-Entrainable Circadian Rhythms | journal = [[Science]] | volume = 320 | issue = 5879 | pages = 1074–1077 | publisher = | location = | pmid = 18497298| doi = 10.1126/science.1153277 | url = http://www.sciencemag.org/cgi/content/abstract/320/5879/1074 | format = free abstract | accessdate = 2008-05-30 | quote = }}</ref>:
== Բաժիններ ==
=== Հելիոկենսաբանություն ===
'''Հելիոկենսաբանություն, ''' կենսաֆիզիկայի բաժին, ուսումնասիրում է Արեգակի ակտիվության փոփոխությունների ազդեցությունը երկրային օրգանիզմների վրա։ Հելիոկենսաբանության հետազոտություններն ընդգրկում են. 1. կենսաբանական որոշակի ցուցանիշն երի Փոփոխությունների և Արեգակի ակտիվության տատանումների կոռելյացիայի ուսումնասիրությունները, 2. արեգակնային ակտիվության առանձին գործոնները մոդելավորող պայմանների ազդեցության փորձարկումը կենսաբանական տարբեր օբյեկտների վրա։ Հելիոկենսաբանության առաջին լաբորատորիան կազմակերպվել է [[1968]]-ին, [[ԽՍՀՄ]]-ում (Իրկուտսկ)։ Հելիոկենսաբանությունը սերտորեն առնչվում է կենսաբանության մյուս ճյուղերի, բժշկագիտության, տիեզերական կենսաբանության, աստղագիտության և ֆիզիկայի հետ։ Հիմնական խնդիրները կենդանի օրգանիզմի վրա ազդող արեգակի ակտիվության գործոնների, դրանց ազդեցության բնույթի և մեխանիզմների բացահայտումն է։ Հելիոկենսաբանությանհիմնադիրը սովետական ֆիզիկոս Ա. Լ. Չիժևսկին է, չնայած մինչ այդ Արեգակի ակտիվության տատանումների և Երկրի բնակիչների կենսագործունեության բազմաթիվ դրսևորումների միջև գոյություն ունեցող կապը ուսումնասիրել են շվեդ գիտնական Ս. Արենիուսը և ուրիշներ։ Արեգակի ակտիվության տատանումները, որոնք ուղեկցվում են բծերի թվի պարբերական մեծացմամբ և գունոլորտի բռնկումներով, հանգեցնում են Արեգակի ռենտգենյան, ուլտրամանուշակագույն ու ռադիոճառագայթման և դրանց արձակած կորպուսկուլային մասնիկների հոսքի ակտիվության փոփոխությունների։ tԱրեգակի ճառագայթման ցիկլային տատանումները արտացոլվում են երկրային օրգանիզմների կենսագործունեության վրա։ Հաստատվել է արեգակնային ակտիվության փոփոխությունների ազդեցությունը ծառերի տարեկան օղակների աճման, հացահատիկային կուլտուրաների բերքատվության, միջատների, ձկների և այլ կենդանիների բազմացման ու միգրացիայի վրա։ Ա. Լ. Չիժևսկին կապ է գտել մարդկանց և կենդանիների համաճարակների բռնկման, նյարդային և հոգեկան հիվանդությունների սրացումների ու կենսաբանական այլ երեվույթների և Արեգակի ակտիվության փոփոխության միջև։ Բժիշկ Մ. Տ. Վելխովերը ապացուցել է որոշ միկրոօրգանիզմների ախտածնության և ներկվելու ունակության փոփոխությունները արևային բռնկումների ժամանակ։ Միջատաբան Ն. Ս. Շչերբինովսկին նկատել է, որ մորեխների հարձակումների պարբերականությունը համապատասխանում է Արեգակի ռիթմին (կրկնվում է 11 տարին մեկ)։ Արյունաբան Ն. Ա. Շուլցը հաստատել է Արեգակի ակտիվության անկումների ազդեցությունը մարդու արյան լեյկոցիտների թվի վրա և հարաբերական լիմֆոցիտոզը։ Իտալացի ֆիզքիմիկոս Ջ. Պիկարդին բացահայտել է ֆիզիկական տարբեր գործոնների (մասնավորապես՝ Արեգակի ակտիվության փոՓոխության) ազդեցությունը կոլոիդային համակարգերի վիճակի վրա։ ճապոնացի արյունաբան Մ. Տակատան մշակել է արյան սպիտակուցների նստեցման փորձանմուշ, որն զգայուն է Արեգակի ակտիվության փոփոխությունների հանդեպ։ Ֆրանսիացի բժիշկ Մ. Ֆորը և ուրիշներ ցույց են տվել, որ հանկարծամահությունների հաճախացումը և քրոնիկական հիվանդությունների սրացումները պայմանավորված են Արեգակի ակտիվության բարձրացմամբ։ Մ. Ֆորը աշխարհում առաջինն է կազմակերպել «Արեգակի բժշկ. ծառայությունը»։ Արեգակի ակտիվության կտրուկ տատանումների (մասնավորապես գունոլորտային բռնկումների) կանխագուշակումը հաշվի կառնվի ոչ միայն տիեզերական կենսաբանության և բժշկագիտության, այլ նաև գործնական առողջապահության, [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] և [[Գիտություն|գիտության]] ու ժողտնտեսության այլ բնագավառներում։ {{ՀՍՀ|հատոր=6|էջ=333}}
 
 
 
== Գրականություն ==
Տող 73 ⟶ 78՝
* [http://www.mma.ru/rescenter/lab/chronmed Лаборатория «Хрономедицина и новые технологии» ММА им. И. М. Сеченова.]
 
[[Կատեգորիա:Կենսառիթմեր]][[Կատեգորիա:Կենսաբանություն]]