«Սեռական հասունացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Սեռական հասունացում''', գործընթաց որի ընթացքում [[դեռահաս]]ի օրգանիզմում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, որոնց հետևանքով նա դառնում է հասուն և կարող է բազմանալ։ Սեռական հասունացումը սկսում է, երբ գլխուղեղը ազդակներ է ուղարկում սեռական [[գեղձ]]երին. [[ամորձի]]ներ [[տղա]]ների մոտ, [[ձվարան]]ներ՝ [[աղջիկ]]ների մոտ։ Պատասխան գլխուղեղի կողմից ուղարկված ազդակների, սեռական գեղձերը սկսում են արտադրել տարատեսակ [[հորմոն]]ներ, որոնք նպաստում են գլխուղեղի, ոսկրերի, [[մկան]]ների, [[մաշկ]]ի և [[բազմացման օրգան]]ների աճին և զարգացմանը։ Հասակի աճը արագանում է հատկապես սեռական հասունացման առաջին շրջանում և ավարտվում է սեռական հասունացման ավարտին զուգընթաց։ Մինչ սեռական հասունացումը տղաների և աղջիկների օրգանիզմները արտաքնապես այքան էլ չեն տարբերվում, նրանք հիմնականում տարբերվում են սեռական օրգանների կառուցվածքով։ Սեռական հասունացման շրջանում սկսվում են էական տարբերություններ նկատվել սեռերի միջև, օրգանիզմի չափերը, ձևերը, բաղադրությունը և մի շարք օրգանների ֆունկցիաներ, սկսում են տարբերվել, ի հայտ են գալիս երկրորդային սեռային հատկանիշներ։
 
== Գրականություն ==
# ''Холодный В. А.'' Психолого-педагогическое сопровождение психосексуального развития личности мужчины на этапе формирования психосексуальной ориентации // [http://psyjournals.ru/vestnik_psyobr/ Вестник практической психологии образования]. ‒ 2012. ‒ № 3 (32). — С. 115—126.
# ''Холодный В. А.'' Детерминанты психосексуального развития // Развитие личности. 2013. № 1. С. 99—115. ISSN 2071-9788.
 
[[Կատեգորիա:Ֆիզիոլոգիա]]