«Սվաստիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 9.
Շատ ազգերի մոտ այս նշանը կապված էր արևի պաշտամունքի հետ ու հանդիպում էր [[Հին քարի դար]]ում և ավելի հաճախ՝ [[Նոր քարի դար]]ում։ Մ.թ.ա. յոթից վեցերորդ դարերում այն մտնում է բուդդիստական նշանների մեջ, որտեղ այն նշանակում է Բուդդայի գաղտնի ուսմունք։ Համարվում է, որ այս նշանը Եվրոպայում է տարածվել [[Բրոնզի դար|Բրոնզի]] և [[Երկաթի դար]]աշրջաններում։ [[Հայկական բարձրավանդակ]]ում հանդիպում է հնագույն [[ժայռապատկեր]]ներում, այնուհետև, լինելով [[բրոնզե դար]]ի հիմնական զարդանախշերից, պատկերվել է զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ և այլ) վրա, հաճախ պատրաստվել կախազարդի ձևով ([[բրոնզ]]ից, [[ծարիր]]ից)՝ որպես առանձին զարդ ([[Լոռի]] և այլուր)։ Կիրառվել է նաև միջնադարում, օրինակ ՝ [[Անի]]ի պարիսպների վրա։ Մինչ օրս կիրառվում է [[հավերժության հայկական նշան]]ի տեսքով։ Արարիչ Ար Աստծո, Արև-Աստծո, Արևի տարածված խորհրդանիշեր են սվաստիկան ու խաչը։ Սվաստիկան իր հիմքով նման է խաչի, սակայն թևերի չորս ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ՝ խորհրդանշելով աշխարհի չորս կողմերը տարածվող լույսը, արևը, անսահմանությունը ու հավերժությունը։<ref>http://www.dasaran.am/apps/wiki/view/id/4871</ref>
 
Սվաստկա բառի ստուգաբանման համար դիմենք հնագույն գրավոր աղբյուրներին՝ հնդկական վեդաներին և իրանական «Ավեստային»: Հին հնդկական վեդայական գրականության մեջ (սանսկրիտ) հանդիպում է svar, suar (արև, լույս, փայլուն) և asti, hvar բառերը «արև, լույս» իմասն ունեն: Հնդեվրոպական «ազդ», «աստ» բառարմատները նշանակում են «ուժ, զորություն»[1],իսկ ուժ, զորություն ունենում աստվածները: Հետևաբար սվաստիկաբառը կազմված է svar,suar արև, լույս, փայլուն) և asti (աստված) բաղադրիչներից, որը արևի, լույսի, աստված իմաստն ունի(կա-ն մասնիկ է):Տարածված է այն տեսակետը, որ աջ թեքվող սվաստիկան կյանքի ու հավերժության խորհրդանիշն է, իսկ ձախ թեքվողը՝ մահվան: Այլ տեսակետի համաձայն՝ աջ թեքվող սվաստիկան արական իմաստ ունի, իսկ ձախ թեքվողը՝ իգական: Այս տեսակետը համապատասխանում է տիեզերքում և բնության մեջ գործող դրական–բացասական, արական-իգական (ին, յան) և այլ նմանատիպ հակադրությունների պայքարի ու միասնության հասկացողությանը: Սվաստիկայի ուսումնասիրման համար շատ կարևոր են Գեղամա և Սյունաց ժայռապատկերները: Սվաստիկայի բազմաթիվ պատկերներ կան հատկապես Գեղամա լեռներին:Արև-Աստվածն ու իր խորհրդանիշները մեծ քանակությամբ ու բազմապիսի ձևերով պատկերված են նաև հնագույն խեցեղենին, զարդերին, զենքերին և այլն:
19-րդ դարի վերջերին- 20-րդ դարի սկզբներին Հայաստանում հնագիտական պեղումների ժամանակ(Ռեսլեր, Ն.Մառ,Յ.դը Մորգան,Է. Շանտր, Խ. Սամվելյան , Հ.Օրբելի) հայտնաբերվել են բազմաթիվ իրեր արևի ու Նրա խորհրդանիշների պատկերներով: Արևը հաճախ պատկերվել է ուղեկից կենդանիների(առյուծ, ձի, խոյ, ցուլ, արծիվ) հետ:Ուսումնասիրողները(Գ.Ղափանցյան, Հր. Աճառյան, Հ.Մարտիրոսյան)պնդում են , որ թռչունները(ծիծեռնակ, արագիլ) ներկայացնում են գարնան արևը, առյուծը՝ ամռան արևը, իսկ ձին «արևի մշտնջենական, ամփոփոխ ուղեկիցն է տարվա բոլոր եղանակներին»[2]Մեր նախնիների պատկերացմամբ արևի գունդը երկնակամարում շարժվում էր առյուծների, ձիերի, ցուլերի և այլ արագավազ ու հզոր կենդանիների օգնությամբ:Հետաքրքիր է, որ հայտնաբերված հնագիտական իրերին ձիերը միշտ պատկերված են շարժման, վարգի ընթացքում, իսկ այդ վիճակը համապատասխանում է արևի շարժման ընթացքին: Հայոց մատենագրության մեջ նշվում են ձիերի անունները՝ Էնիկ, Մենիկ, Բենիկ, Սենիկ[3],որոնք լծված էին Արև-Աստծո կառքին և որոնց օգնությամբ կառքը շարժվում էր երկնքում:Ձիերի օգնությամբ Արև-Աստծո շարժման տեսարան է պատկերված Լճաշենից հայտնաբերված բրոնզե գոտու մի բեկորի վրա(մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես), Հաղպատից հայտնաբերված բրոնզե գոտու վրա և այլն:
 
Արև- Աստվածն ու նրա խորհրդանշանները մեծ քանակությամբ պատկերված են պեղումների ծամանակ հայտնաբերված խեցեղեն իրերի վրա: Այդպիսի բազմաթիվ իրեր են հայտնաբերվել Շիրակում, Իջևանում, Տավուշում, Լճաշենում, Գարդմանում և այլ վայրերում:Խեցեղենի վրա արևի ամենից ավելի հաճախ հանդիպող խորհրդանշաններն են խաչն ու սվաստիկան: Սվաստիկայի պատկերով հնագույն խեցանոթ է հայտնաբերվել Շենգավիթ բնակավայրից(մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներ):Այն սև, փայլեցված, գծանախշ թաս է: Ներսից՝ բաց դեղնավուն ֆոնի վրա պատկերված են օձեր, թռչուններ, շրջանակներ ու սվաստիկա: Կենտրոնում եռաթև պատկեր է՝ առնված շրջանակի մեջ: Հայտնաբերված խեցանոթների մեջ կան այնպիսի նմուշներ, որոնց վրա սվաստիկան պատկերված է հատակին, արտաքին մասում:Հանդիպում են նաև երկճյուղ և եռաճյուղ թեքումներով ու չճուղաորված թևերով սվաստիկաներ: Այդպիսիք հայտնաբերվել են Արթիկից, Քարաշամբից(Նաիրիի շրջան), Վանաձորից, Գանձակից(Գարդման): Խեցանոթներին շատ են նաև խաչի պատկերները:Խաչի պատկերներով հնագույն խեցանոթը հայտնաբերվել է Էջմիածնի մոտ գտնվող Թեղուտ բնակավայրից (մ.թ.ա.5-4-րդ հազարամյակներ):
 
Խաչի, սվաստիկայի և Արև-Աստծո այլ խորհրդանշաններով պատկերներ մեծ քանակությամբ հանդիպում են նաև պեղումների ժամանակ հայտնաբերված մետաղե իրերին:Դրանք զենքեր են, զարդեր, կենցաղային իրեր և այլն:
 
Jump up ↑ Հ.Աճառյան,1971, էջ 85
Jump up ↑ Հ.Մարտիրոսյան, Գիտությունը սկսվում է նախնադարում ,Երևան, 1978, էջ 132
Jump up ↑ Ղ.Ալիշան, 1910, էջ 88
== Արտաքին հղումներ ==
;Հիմնական
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սվաստիկա» էջից