«Նիկարագուա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 56.
'''Նիկարագուա''', Նիկարագուայի Հանրապետություն ({{lang-es|República de Nicaragua}}), պետություն է [[Կենտրոնական Ամերիկա]]յում։ Հարավում սահմանակից է [[Կոստա Ռիկա]]յին, իսկ հյուսիսում՝ [[Հոնդուրաս]]ին։ Մայրաքաղաքն է՝ [[Մանագուա]]ն։
== Աշխարհագրություն ==
Զբաղեցրած տարածքով Նիկարագուան ամենամեծ պետությունն է Կենտրոնական Ամերիկայում,բայց բնակչության թվով նոսրաբնակներց է,այդ ցուցանիշով գերազանցում է միայն [[Բելիզ]]ին: Պետրության ամենամեծ ձգվածությունը արևմուտքից-արևելք կազմում է` 540 կիլոմետր: Արևմուտքից ելք ունի Խաղաղ օվկիանոս (ափագծի երկարությունը մոտ 320 կիլոմետր),իսկ արևելքից [[Ատլանտյան օվկիանոս]]ի մաս հանդիսացող [[Կարիբյան]] ծով (ափագծի երկարությունը մոտ 480 կիլոմետր): Ցամաքային ամենաերկար սահմանն ունի հյուսիսում` Հոնդուրասի հետ (922 կիլոմետր),իսկ հարավում [[Կոստա Ռիկա]]յի հետ (309 կիլոմետր): Երկրի խոշորագույն քաղաքը մայրաքաղաք Մանագուան է: Տարածքի մեծ բազմազանությամբ պայմանավորված երկրի տարածքը բաժանված է բնական (ֆիզիկաաշխարհագրական) չորս մարզերի:
#Հարավային լեռնոտ` ընդգրկում է նիկարագուական եռանկյունաձև բարձրավանդակը
#Արևելյան ծովափնյա ցածրադիր տարածք` Նիկարագուայի Կարիբյան ծովափ, հիմնականում այն ծածկված է խոնավ արևադարձային մանգրային անտառներով, որոնք տեղ-տեղ վերախվում են անանցանելի ջունգլիների: Այնքանով որ այս տարախքը, հարուստ չի եղել ոսկու պաշարներով, զերծ է մնացել իսպանացի կոնկիստադորներիուշադրությունից, այդ իսկ պատճառով բնական լանդշաֆտները լավ են պահպանվել: