«Համագործակցային ուսուցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
#Խմբային գործընթաց.Խմբի անդամների հոջողությունների, փոխհարաբերությունների, համագործակցության բարելավման հետ կապված խնդիրների քննարկման փուլ է:Դրանք զարգացնում են սոցիալական հմտությունները, ապահովում են խմբի անդամների գործողությունների և մասնակցության հետադարձ կապը:
Հետագայում այդ տարրերին Պասի Սալբերգի կողմից ավելացվեց փոխներգործուն/ինտերակտիվ առաջադրանքը որպես համագործակցային ուսուցման 6-րդ տարր:Նրա կարևոր չափանիշը այն է, որ խմբի անդամները հեշտությամբ մասնակցեն առաջադրանքի կատարմանը:
== Համագործակցային ուսուցման խմբերի տեսակները ==
=== Համագործակցային ուսուցման ֆորմալ խմբեր ===
Համագործակցային ուսուցման ֆորմալ խմբերը փոքր են՝ 2-4 անդամ:Հանձնարարականների ռազմավարությունը հետևյալն է ՝
#խմբերը ձևակերպում են առաջադրանքը, լուծում այն և պատրաստվում ներկայացնել,
#պատահականորեն ընտրված խմբի անդամը ներկայացնում է խմբի աշխատանքի արդյունքը,
#բոլոր անդամները քննարկում են բոլոր լուծումնեը, տալիս հարցեր,
#յուրաքանչյուր խումբ պատրաստում և ներկայացնում է աշխատանքի հաշվետվություն:
=== Համագործակցային ուսուցման ոչ ֆորմալ խմբեր ===
Համագործակցային ուսուցման ոչ ֆորմալ խմբերը ժամանակավոր գործող խմբեր են, որոնք օգտագործվում են դասախոսության, դիդակտիկ նյութերի ցուցադրման, ֆիլմ դիտելու ժամանակ սովորողների ուշադրությունը ուսուցանվող նյութի վրա կենտրոնացնելու, ուսուցման ընթացքում օգտոգործվող նյութերը նախապատրաստելու համար:
=== Համագործակցային ուսուցման հենակետային խմբեր ===
Համագործակցային հենակետային խմբերը կայուն անդամներով երկարաժամկետ խմբեր են, որոնց աշխատանքը տևում է ողջ դասընթացի, ծրագրի շրջանակներում:Խմբի անդամները միմյանց օգնում են, աջակցում, խրախուսում՝ նպաստելով առաջադրանքի կատարմանն ու գիտելիքների ձեռքբերմանը:Դրանք մշտական են և ապահովում են երկարաժամկետ, գործընկերային փոխհարաբերություններ:
== Համագործակցային ուսուցման մեթոդներ ==
Գոյություն ունեն համագործակցային ուսուցման տարբեր մեթոդներ, որոնք ունեն ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ: Ստորև ներկայացնում ենք համագործակցային ուսուցման մի շարք մեթոդներ: Դրանք են՝ աշակերտների թիմային առաջադիմություն, խճանկար, շրջագայություն պատկերասրահում, երեք բանալի և մեկ կողպեք, հինգրոպեանոց ազատ շարադրանք:
 
1. Աշակերտների թիմային առաջադիմության մեթոդ: Համագործակցային ուսուցման այս մեթոդը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Սլավինի կողմից: Այս մեթոդը խթանում է աշակերտների ուսումնա-
 
ռությունը: Այստեղ էական է այն հանգամանքը, որ գնահատվում է աշակերտնե-
 
րի առաջընթացը: Այս մեթոդը լուրջ խթան է ցածր առաջադիմությամբ աշա-
 
կերտների համար, քանի որ նույնիսկ չնչին առաջընթացի պարագայում նրանք կարող են ներդրում ունենալ թիմի արդյունքում: Իսկ միջին ու բարձր առաջա-
 
դիմությամբ աշակերտները պետք է մի կողմից՝ օգնեն իրենց դասընկերներին, մյուս կողմից՝ կարողանան պահպանել ու բարելավել իրենց նախորդ ցուցա-
 
նիշները:
 
Այս մեթոդի առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տրվում գնահատելու և՛ առանձին աշակերտների, և՛ խմբերին:
 
2. Խճանկար (Ջիգսո, Jigsaw): Խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ է: Այն մշակվել և փորձարկվել է Տեխասի համալսարանում` Էլիոթ Արոնսոնի և նրա գործընկերների կողմից, այնուհետև լրամշակվել է Սլավինի և վերջինիս գործընկերների կողմից:
 
Խճանկարը դասարանում կարող է կիրառվել տարբեր ձևերով: Ներկա-
 
յացնենք դրանցից մեկը: Աշակերտներին կարելի է բաժանել չորս կամ հինգ անդամ ունեցող տարասեռ խմբերի: Յուրաքանչյուր խմբին տալ դասի մեկ հատ-
 
ված և աշխատելու համար որոշակի ժամանակ: Այն լրանալուց հետո խմբերը ներկայացնում են իրենց հատվածը` կարդում են, բառերը բացատրում, դուրս գրում ուղղագրական արժեք ներկայացնող բառեր, դրանցով կազմում նախա-
 
դասություններ, կատարում լեզվական աշխատանքներ և այլն: Յուրաքանչյուր խումբ սովորում է դասի մեկ հատվածը, բայց արդյունքում սովորում են ամբողջ դասը` դադարեցնելով աշխատանքը և ուշադիր լսելով բոլոր խմբերի պատաս-
 
խանները: Կարող է ունենալ նաև փորձագետների խումբ` «Ջիգսո 2», որի
 
փուլերն են.
 նյութի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքում,
 
 աշխատանք փորձագիտական խմբում,
 
 աշխատանք ուսումնական խմբում,
 
 ավարտական աշխատանք,
 
 ամփոփում:
 
3. Շրջագայություն պատկերասրահում: Սա «Խճանկար» մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կա-
 
տարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու,
 
քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխա-
 
տանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ:
 
Կրտսեր տարիքի աշակերտների հետ աշխատելիս խմբերին կարելի է տալ նույն առաջադրանքը կամ խնդիրը: Աշխատանքը վերջացնելուց հետո, հա-
 
մեմատելով մյուս խմբերի աշխատանքների հետ, աշակերտները հետադարձ կապ են ապահովում:
 
4. Երեք բանալի և մեկ կողպեք: Աշխատանքը կարելի է կատարել զույգերով կամ խմբով: Այս մեթոդը կարելի է կիրառել այնպիսի դասերի իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերա-
 
բերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան:
 
 
Այս մեթոդով աշխատելիս աշակերտների մեջ ձևավորվում է ընտրու-
 
թյուն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն:
 
5. Հինգրոպեանոց ազատ շարադրանք: Հինգրոպեանոց ազատ շարադրանքի մեթոդը կարող է կիրառվել ինչպես դասի խթանման փուլում, այնպես էլ կշռա-
 
դատման` ելնելով դասի նպատակից և թեմայից: Ընտրում ենք թեման և առա-
 
ջարկում հինգ րոպեի ընթացքում ազատորեն շարադրել իրենց մտքերը, որից հետո դադարեցնում են աշխատանքը և ունկնդրում մի քանիսի գրած շարա-
 
դրանք:
 
 
== Գրականություն ==