«Մասնակից:ATOMYAN/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
(Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը)
'''Խրոնիկական հեպատիտ'''- լյարդի խրոնիկական (սուր շրջանից 6 ամիս ավելի տևողությամբ) հարաճուն ախտահարում է, որը լյարդի բլթակներում կառուցվածքային կոպիտ փոփոխություններ չի առաջացնում:
 
== Դասակարգումը ==
Ըստ Եվրոպայի լյարդաբանների միավորման 1968 թվականին առաջարկած դասակարգման տարբերում են խրոնիկական հեպատիտների 2 ձև`
# [[Խրոնիկական մնայուն հեպատիտ|Բարորակ]] (պերսիսվող)
# [[Խրոնիկական ագրեսիվ հեպատիտ|Ագրեսիվ]]
Որոշ հեղինակներ տարբերում են նաև հեպատիտների 3-րդ` խոլեստատիկ ձևը:
Ըստ Ս. Դ. Պոդիմովայի (1975 թվական) հեպատիտները դասակարգվում են ըստ պատճառի, կազմաբանական փոփոխությունների, կլինիկական ընթացքի, լյարդի ֆունցիոնալ վիճակի: Սրանք ևս ունեն ենթատիպեր:
# Ըստ պատճառի
* [[Վիրուսային հեպատիտ|վարակային]]
* թունային
* թունա-ալերգիական
* [[Ալկոհոլային հեպատիտ|ալկոհոլային]]
* [[Ոչ սպեցիֆիկ ռեակտիվ հեպատիտ|ոչ սպեցիֆիկ ռեակտիվ]]
* երկրորդային [[Բիլիար ցիրոզ|բիլիար]] (արտալյարդային լեղականգի ժամանակ)
 
Թունային և թունա-ալերգիական գործոններից են արդյունաբերական և քիմիական նյութերով թունավորումնորը, որոշ դեղորայքային պրեպարատներ, թմրադեղերը և այլն:
 
# Ըստ կազմաբանական փոփոխությունների
* ագրեսիվ (ակտիվ)
* պերսիստվող (բարորակ, կայուն)
* խրոնիկական ([[խրոնիկական լեղականգային հեպատիտ|լեղականգային]])
 
# Ըստ կլինիկական ընթացքի
* խրոնիկական ակտիվ
* լյուպոիդ (աուտոիմուն)
* դանդաղ ընթացող (բարորակ)
* լեղականգային
 
# Ըստ լյարդի ֆունկցիոնալ վիճակի
* կոմպենսացված
* դեկոմպենսացված
 
Խրոնիկական հեպատիտը կարող է հանդես գալ որպես առանձին ինքնուրույն հիվանդություն կամ որպես համախտանիշ (ռեակտիվ հեպատիտ), ուղեկցել մի շարք հիվանդությունների (մալարիա, տուբերկուլյոզ և այլն):
 
== Պատճառագիտությունը ==
Խրոնիկական հեպատիտի առաջացման հիմնական գործոններն են`
* սուր [[վիրուսային հիվանդություններ]]
* վարակային հիվանդություննր
* [[պարազիտային հիվանդություններ]]
* թունային պրոցեսներ
* թունա-[[Ալերգիա|ալերգիական]] պրոցեսներ
* անբավարար [[սպիտ|սպիտային]] սնունդ
* [[Ստամոքս-աղիքային տրակտ|ստամոքսազիքային]] ուղու հիվանդություններ
* [[Լեղապարկ|լեղապարկի]] հիվանդություններ
* մի շարք այլ օրգանների հիվանդություններ
 
== Պաթոլոգիան ==
Ժառանգականորեն պամանավորված խրոնիկական հեպատիտների գոյության մասին են վյակում դրանց, ընտանեկան տարածվածության դեպքերը: Նման ընտանիքների անդամների արյան շիճուկում հաճախ նկատվում է գլոբուլինների ավելացում, իմունոգլոբուլինների տիտրի բարձրացում, հակակորիզային հակամարմինների, ռևմատոիդ գործոնի առկայություն:
Նման ընտանիքների որոշ անդամներ տանում են խրոնիկական հեպատիտ կամ ցիռոզ: Խրոնիկական խոլեստատիկ հեպատիտի պաթոլոգիան կապված է նաև խոլեստերինի և լեղաթթուների փոխանակության խանգարումներ առաջացնող հիվանդությունների հետ:
 
Խրոնիկական հեպատիտի զարգացման և հետագա ընթացքի ուղիները վերջնականապես պարզնած չեն: Գոյությոն ունի 2 տեսություն`
# Վիրուսային
# Իմունաախտաբանական
 
=== Վիրուսային տեսություն ===
Վիրուսային ծագման դեպքում, լյարդում վիրուսային պրոցեսը վերագրվում է վիրուսակրությանը կամ իմունաախտաբանությանը:
Վիրուսային հեպատիտի սուր շրջանից հետո վիրուսը շարունակում է մնալ հիվանդի օրգանիզմում: Այն դանդաղորեն զարգանում է և քայքայում լյարդի բջիջները, որով և պայմանավորվում է լյարդի բորբոքային պրոցեսի անցումը խրոնիկական ընթացքի: Կլինկո-էպիդեմիոլոգիական դիտումները, վիրուսոլոգիական հետազոտությունները վկայում են վիրուսակրության հնարավորության մասին:
 
=== Իմունաախտաբանական տեսություն ===
Ըստ այս տեսության, հեպատոցիտները վիրուսի ազդեցության տակ ձեռք են բերում անտիգենային հատկություններ, առաջացնում են իմունիտետի տարբեր օղակների ակտիվացում և հանգեցնում են լյարդի բջիջների աստիճանական ախտահարման և հիվանդագին պրոցեսի շարունակման: Իմունաախտաբանական տեսությունը հաստատում է նաև լյարդի խրոնիկական հիվանդություննր ունեցող մարդկանց արյան շիճուկում լեղուղիների բջիջների կորիզի, ցիտոպլազմայի միտոքոնդրիումների, հարթ մկանաթելերի, այլ տարրերի նկատմամբ հակամարմիների առկայությամբ:
Խրոնիկական հեպատիտների դեպքերի մի մասում արյան շիճուկում հայտնաբերվում է ավստրալական անտիգեն:
 
== Կազմաբանական փոփոխությունները ==
Խրոնիկական հեպատիտի ժամանակ լյարդի չափերը մեծանու են, թաղանթապատիճը դիֆուզ կամ օջախային կպումների պատճառով ստանում է սպիտակ գույն, հետագայում հեպատոցիտների ռեգեներացված հանգույցների` թաղանթապատիճից երևալու հետևանքով դառնում է խայտաբղետ: Դրանից հետո աստիճանաբար լյարդը սկսում է փոքրանալ, մակերեսը հանգույցների պատճառով դառնում է անհարթ (լյարդի այս վիճակը համարվում է ցիռոզի սկսման նախաշրջանը):
 
Մանրադիտակային հետազոտությամբ` խրոնիկական հեպատիտի ժամանակ լյարդի բլթակային կառուցվածքը պահպանված է, երբ դիտվում է հեպատոցիտի թույլ արտահայտված վակուոլային, հիդրոպիկ, հատիկավոր, հազվադեպ նաև ճարպային դիստրոֆիա:
Ինֆիլտրատիվ խրոնիկական հեպատիտի ժամանակ դռներակային դաշտերը օջախային բնույթի չափավոր կարմրած են:
Խրոնիկական հեպատիտի ախտաբանական անատոմիական փոփոխությունները կապված են լյարդի վրա թունային գործոնի ազդեցության ինտենսիվության և տևողության հետ, կարող են երկար ժամանակ կայուն բնույթ ունենալ, հետաճել կամ զարգանալ:
 
=== Կազմափոխված խրոնիկական հեպատիտ ===
Կազմափոխված խրոնիկական հեպատիտի ժամանակ ինֆիլտրացիան լինում է դռներակային և շուրջդռներակային դաշտերում, ներբլթայի հենքը ենթարկվում է կալոգենիզացիայի, խանգարվում է բջջի թաղանթի ամբողջականությունը: Կուպֆերային բջիջները ակտիվանում են, դիտվում է նաև մանր լեղուղիների պրոֆերացիա:
 
=== Խրոնիկական բարորակ հեպատիտ ===
Խրոնիկական բարորակ հեպատիտը կազմաբանորեն բնորոշվում է դռներակային և շուրջդռներակային գոտիներում բջիջների դիստրոֆիկ և օջախային նեկրոզով, շուրջբլթային տիպի չափավոր ցիռոզի երևույթներով:
 
=== Ագրեսիվ խրոնիկական հեպատիտ ===
Ագրեսիվ խրոնիկական հեպատիտը բնորոշվում է լյարդի բջիջների դիստրոֆիայով և շարակցական հյուսվածքի բորբոքային-պրոլիֆերատիկ պրոցեսներով: Բորբոքային ինֆիլտրատը լյարդի տարբեր հատվածներում տեղաբաշխված է ոչ հավասարաչափ, զուգորդվում է լյարդային երակների բորբոքումների հետ: Կախված շարակցական հյուսվածքի աճի տեմպերից խրոնիկական հեպատիտը կարող է ոնենեալ 2 արտահայտություն` մանր օջախային կարծրացնող և անհավասարաչափ կարծրացող:
 
=== Լյուպոիդ հեպատիտ ===
Լյուպոիդ հեպատիտի համար բնորոշ է դռներակային և շուրջդռներակային դաշտերի և ներբլթային հենքի, երբեմն պարենխիմայի` հիստիոցիտներով, լիմֆոիդ տարրերով, պլազմատիկ բջիջներով և ֆիբրոբլաստներով խիստ արտահայտված ինֆիլտրացիան: Դռներակային դաշտերը լայնացած են, որոշ դեպքերում բլթային կառուցվածքը խանգարված է: Պարենխիմատոզ բջիջներում տեղի է ունենում սպիրտային դիոտրոֆիա, հեպատոցիտների դեգեներացիա` նեկրոզի օջախներով: Ի վերջո պատկերը նմանվում է հետնեկրոտիկ ցիռոզի:
 
=== Խրոնիկական լեղականգային հեպատիտ ===
[[Խրոնիկական լեղականգային հեպատիտ|Խրոնիկական լեղականգային հեպատիտին]] բնորոշ է ինֆիլտրատիվ կամ կազմափոխված հեպատիտի ախտահյուսվածաբանական նշանների զուգորդումը, ներլյարդային լեղուղիների ախտահարման և լեղու կանգի հետ: Հիվանդության երկարատևության դեպքում լեղուղիների և լյարդի բլթակների շուրջ առաջանում է ֆիբրոզ, որը հարուցում է [[Լյարդի բիլիար ցիռոզ|բիլիար ցիռոզ]]:
 
== Կլինիկան ==
Այս հիվանդությամբ կարող են տառապել բոլոր տարքային խմբերը: Հատկապես տարածված է երիտասարդների շրջանում: Խրոնիկական հեպատիտի համար հատուկ ախտանիշներ չկան, բայց հաճախ ընթանում են ''ասթենո-վեգետատիվ, դիսպեպտիկ և լեղականգային'' համախտանիշներով:
Կախված հիվանդության հիվանդության շրջանի և ախտաբանական ակտիվության հետ, այն կարող է ընթանալ մի շարք տարբերակներով և առաջացնել խառը կլինիկական պատկեր: Հիվանդությունն ընթանում է սրացումների և հանդարտումների շրջաններով: Սրացումներն առաջանում են զուգորդված ինֆեկցիոն հիվանդություններից, դիետայի խախտումներից, ֆիզիկական կամ նյարդային լարվածության, արևահարության կամ ցրտահարության հետևանքով, վիրահատումից հետո, դեղորայքի չարաշահոըմից և այլն:
Խրոնիկական հեպատիտի պասիվ փուլերում լյարդը կարող է մնալ մեծացած, բայց ֆունկցիաները լինեն նորմալ:
Խրոնիկական հեպատիտով տառապողների մեծ մասը լավանում է, 25-30%-ի մոտ հեպատիտը կարող է անցնել ցիռոզի` հաճախ նրա հետնեկրոտիկ և խառը, ավելի քիչ` դռներակային և հազվադեպ` բիլիար ձևերի:
909

edits