«Հեպատիտ A»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հեպատիտ A''' _ լյարդի սուր ինֆեկցիոն հիվանդություն, որի հարուցիչը հեպատիտ A վիրուսն է:...»:
(Տարբերություն չկա)

08:42, 16 Հունիսի 2016-ի տարբերակ

Հեպատիտ A _ լյարդի սուր ինֆեկցիոն հիվանդություն, որի հարուցիչը հեպատիտ A վիրուսն է: Վիրուսը հեշտությամբ փոխանցվում է աղեստամոքսային ուղիով, աղտոտված սննդի կամ ջրի միջոցով: Ամեն տարի վիրուսով վարակվում է շուրջ 10,000 մարդ[1]: Ինկուբացիոն շրջանը տևում է 2-6 շաբաթ, իսկ միջինում 28 օր[2]: Զարգացող երկրներում և շրջաններում հիգիենայի անբավարարության հետևանքով հեպատիտ A-ի տարածվածության մակարդակը խիստ բարձր է[3], իսկ հիվանդությունը հիմնականում առաջանում է վաղ հասակում: Օվկիանոսների ջրի որակը ստուգելու համար ուսումնասիրվում է նրանում պարունակվող հեպատիտ A-ի քանակը[4]: Հեպատրտ A-ն չունի զարգացման խրոնիկական փուլեր և լյարդին մշտական վնաս չի հասցնում: Օրգանիզմի ինֆեկցվելուց հետո իմունային համակարգը սկսում է արտադրել անտիգեններ, որոնք ապահովում են հետագա պաշտպանությունը: Վարակումը կարելի է կանխել վակցինացիայի միջոցով: Վիրուսի դեմ վակցինան էֆեկտիվ է և կանխում է դրա տարածումը ամբողջ աշխարհով:

Պաթոլոգիա

Հեպատիտ A-ով վարակված լինելու առաջին նախանշանները կարող են շփոթենող լինել, քանի որ նման են այլ վիրուսային հիվանդությունների կամ տենդի առաջին սիմպտոմներին, սական մարդկանց մի մասի և հատկապես երեխաների մոտ կարող են ընդհանրապես սիմպտոմներ չնկատվել[5]: Հեպատիտ A-ի վիրուսն ունի բջջաախտածին ազդեցություն, այսինքն ունակ են անմիջականորեն ախտահարել հեպատոցիտները (լյարդի բջիջները): Հեպատիտ A-ն բնութագրվում է. • հեպատոցիտների նևրոտիկ ու բորբոքային պաթոլոգիաներով • ինտոքսիկացիոն համախտանիշով • լյարդի և փայծաղի մեծացումով • լյարդի ֆունկիցիայի խանգարումով • որոշ դեպքերում մուգ դեղին մեզով • երբեմն կղանքի գունազրկումով

Օրգանիիզմ ներթափանցելուց հետո վիրուսն անցնում է արյունատար համակարգ բերանի խոռոչի կամ աղիքների էպիթելային հյուսվածքով[6]: Արյունը հասնցում է վիրուսը լյարդին, որտեղ վիրուսային մարմնիկները սկսում են բազմանալ հեպատոցիտներում և Կուպֆերի բջիջներում: Վիրուսները ամրանում են լեղուն: Վիրուսային մասնիկներ արտազատվում են միջինում 11 օր վիրուսի արյան մեջ հայտնվելուց հետո: Մահացությունները հեպատիտ A-ից կազմում են 0,5%:


Ախտորոշում

Քանի որ վիրուսային մասնիկները հայտնվում են միայն ինկուբացիոն շրջանի վերջում, հետևաբար արդյունավետ ախտորոշման միջոց ե միայն հատուկ անալիզը, որը որոշում է արյան մեջ HAV վիրուսի հակամարմինների քանակը[7]: Հակամարմինները հայտնվում են արյան մեջ միայն վիրուսի սուր շրջանից հետո և կարող են հայտնբերվել վարակումից միայն 1 կամ 2 շաբաթ հետո: Հակամարմիններ հայտնաբերումը վկայում է, որ վերջացել է վիրուսային սուր շրջանը և իմունիտետում հայտնվել է ինֆեկցիա: HAV վիրուսի հակամարմինը հայտնվում է արյան մեջ հեպատիտ A-ի դեմ վակցիանացիայից հետո: Սուր շրջանի ընթացքում արյան մեջ բարձրանում է լյարդի ֆերմենտներից մեկի` ալանինտրանֆերազի կոնցենտրացիան: Ֆերմենտը հայտնվում է արյան մեջ, երբ վիրուսը կսկում է ազդել հեպատոցիտների վրա:

Բուժում

Հեպատիտ A-ի բուժման հատուկ եղանակ գոյություն չունի: Հեպատիտ A-ով ախտորոշված մարդկանց 6-10%-ը կարող է ունենալ տարբեր ախտանիշներ մինչև հիվանդության 40 շաբաթը: Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ԱՄՆ-ի կենտրոնը 1991 թվականին հրապատակել է հեպատիտ A-ից մահացությունների թիվը` 1000-ից 4 մահ: Որպես կանոն ցածր տարիքային խմբերը հիվանդությունը տանում են թեթև ձևով, առնվազն 1-3 շաբաթ, իսկ բարձր տարիքային խմբերը համամատաբար ավելի ծանր[8]: հատկապես հիվանդությունը ծանր է ընթանում այն մարդկանց մոտ, ովքեր արդեն հիվանդացել են հեպատիտ A-ով, կամ հեպաատիտ B-ով[9]:

Փոխանցումը

Վիրուսը փոխանցվում է ոչ բավարար սանիտարահիգենիկ պայմաններում, վարակված սննդի կամ ջիր միջոցով: Հազվադեպ փոխանցվում է նաև արյան միջոցով: Հեպատիտի սուր միրուսները 40% առաջացել են հեպատիտ A-ի վիրուսից: Վիրուսը կայուն է լվացող միջոցների նկատմամբ, ինչմես նաև մինչև 60 °C: Վիրուսը ամիսներով կարող է պահպանվել աղի ջրերում:

Վիրուսաբանությունը

Վիրուսը պատկանում է պիկորնովիրուսների ընտանիքին: Չունի թաղանթ և պարունակում է միաշղթա ՌՆԹ, որը պատված է սպիտակուցով[10]:

Ծանոթագրություններ

  1. Thiel TK (1998). «Hepatitis A vaccination». Am Fam Physician. 57 (7): 1500. PMID 9556642.
  2. Connor BA (2005). «Hepatitis A vaccine in the last-minute traveler». Am. J. Med. 118 Suppl 10A: 58S–62S. doi:10.1016/j.amjmed.2005.07.018. PMID 16271543.
  3. Steffen R (2005). «Changing travel-related global epidemiology of hepatitis A». Am. J. Med. 118 Suppl 10A: 46S–49S. doi:10.1016/j.amjmed.2005.07.016. PMID 16271541. Վերցված է 2008-12-20-ին. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  4. Seven Surfing Sicknesses
  5. «Hepatitis A Symptoms». eMedicineHealth. 2007-05-17. Արխիվացված է օրիգինալից 2012-05-02-ին. Վերցված է 2007-05-18-ին.
  6. «Hepatitis A Symptoms». eMedicineHealth. 2007-05-17. Արխիվացված է օրիգինալից 2012-05-02-ին. Վերցված է 2007-05-18-ին.
  7. «Hepatitis A Symptoms». eMedicineHealth. 2007-05-17. Արխիվացված է օրիգինալից 2012-05-02-ին. Վերցված է 2007-05-18-ին.
  8. «Hepatitis A Symptoms». eMedicineHealth. 2007-05-17. Արխիվացված է օրիգինալից 2012-05-02-ին. Վերցված է 2007-05-18-ին.
  9. «Hepatitis A Symptoms». eMedicineHealth. 2007-05-17. Արխիվացված է օրիգինալից 2012-05-02-ին. Վերցված է 2007-05-18-ին.
  10. «Hepatitis A Symptoms». eMedicineHealth. 2007-05-17. Արխիվացված է օրիգինալից 2012-05-02-ին. Վերցված է 2007-05-18-ին.