«Վահան Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
Արևմտահայերից ակնկալված օգնությունը չստանալով՝ երիտթուրքերը անցնում են վճռական գործողությունների։ Առաջին քայլը զինական խմբերը ցրելն էր, և երբ Ռուբենն ու Կորյունը կանխելով իրենց սպանությունը Կոմս գյուղում նախահարձակ լինելով՝ քաշվում են Սասունի լեռները, ամեն ինչ խառնվում է իրար։ Տիֆից դեռևս չապաքինված Փափազյանը ևս տեղի տալով ընկերների հորդորներին հեռանում է լեռները միանալու Ռուբենին։ Իսկ Մշո դաշտում զինական ուժ գրեթե չկար։ 1915 թվականի գարնանը ռուսական բանակը մտնում է Վասպուրական, հերթը համոզված էին Տարոնին է, սակայն թուրքերը դեռ ռմբակոծում էին բոլորովին անպաշտպան Մուշն ու դաշտավայրի գյուղերը։
 
Վահան Փափազյանը, որ դեռ երեկ երեսփոխան էր, պաշտոնական այր, դառնում է քսան հազար գաղթականների առաջնորդը. Տարոնի 200 հազար բնակչությունից փրկվում է միայն 10 հազարը։ Կոմսի ու Ռուբենի խմբում, երբ հասնում են ռուսներին մնացել էր մոտ 30 մարդ։ Ռուսական զորակայանից ուղևորվում են [[Իգդիր]], ապա [[Էջմիածին]], որտեղ պատահական հանդիպում են [[Հովսեփ Արղության (Իշխան)|Հովսեփ Արղությանի]]ի կամավորական գնդին։ Կոմսը Երևանում հյուրընկալվում է հին բարեկամ Մալխասի տանը, ապա մեկնում Թիֆլիս, իսկ Վասպուրականի վերագրավումից հետո նշանակվում Բարեգործական Միության ներկայացուցիչ Վանում։
 
Վահան Փափազյանը մի շարք այլ գործիչների՝ Արամ Մանուկյանի, Արտակ Դարբինյանի, Անդրանիկի հետ նախաձեռնում է 1917 թվականի Արևմտահայերի առաջին համագումարը։ Վահան Փափազյանը, [[Լևոն Շանթ]]ի և Անդրանիկի հետ ընտրվում է համագումարի նախագահ։ Առաջին համագումարի որոշումները կենսագործելու նպատակով ընտրվում են ղեկավար մարմիններ Արևմտահայ մեծ ու փոքր ազգային խորհուրդներ և Արևմտահայ գործադիր բյուրո։ Վահան Փափազյանը ընտրվում է այդ երեք մարմիններում, միաժամանակ հանդիսանալով Ազգային բյուրոյի նախագահ։ Այս հույսի և պատրանքի նոր շրջանը փլուզվում է հոկտեմբերյան հեղափոխությամբ։ Հապճեպ զորակոչով հավաքվում է արևմտահայերից կազմված գունդ, որի կազմակերպչական հարցերով զբաղվում է Ապահովության խորհուրդը Վահան Փափազյանի ղեկավարությամբ, հրամանատար է նշականակվում Անդրանիկը։ Համատարած բարոյալքումը կասեցնելու համար շատ գործիչներ մեկնում են ճակատ, Վահան Փափազյանը գնում է [[Կարս]], [[Սարիղամիշ]], [[Երևան]], [[Ալեքսանդրապոլ]]։ Համընդհանուր նահանջի օրերին որոշվում է Ապահովության խորհուրդը Թիֆլիսից տեղափոխել Հյուսիսային Կովկաս, բազմահազար գաղթականների հետ նա էլ է հասնում [[Վլադիկավկազ]], ապա Կիսլավոդսկ, Եկատիրինոդար, որտեղ էլ տեղեկանալով կովկասյան երեք հանրապետությունների անկախության մասին վերադառնում է Թիֆլիս։