«Ուսուցման մեթոդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ուսուցում ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Մեթոդներ ուսուցման''', [[ուսուցիչ]]ների և սովորողների աշխատանքային ձևեր ու եղանակներ (դասախոսություն, զրույց, [[պատմվածք]], աշխատանք դասագրքի վրա, փորձ, դիտում, վարժություն, բնական օբյեկտի և զննական պիտույքների ցուցադրում, աշխատանքային գործողություն ևն), որոնք նպաստում են խոր ու կայուն
գիտելիքներ ձեռք բերելուն, անձի ձևավորմանը։ Հեղինակների մի մասը մեթոդներ ուսուցման դասակարգում է բանավոր, զննական, գործնական (հիմք ընդունելով գիտելիքի
[[աղբյուր]]ը), իսկ մյուս մասը՝ նոր գիտելիքների հաղորդակից դարձնող, ամրապնդող, գիտելիքներն ստուգող (հիմք ունենալով դիդակտիկայի խնդիրները)։ Ուսուցման մեթոդների մշակման գործում նշանակալի ազդեցություն է ունենում ուսման պրոցեսում տեխնիկական միջոցների ([[կինո]], [[ռադիո]], [[հեռուստացույց]], ուսուցանող [[մեքենա]] և այլ սարքեր) լայն կիրառումը։կիրառում:
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=381}}
Մեթոդը հունարեն <<մեթոդոս>> բառն է, նծանակում է ուղի, եղանակ:
 
Ուսուցման մեթոդները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մանկավարժական վարպետություն ունեցող ուսուցիչն, իր ուսումնական գործունեության ընթացքում, իրենից անկախ, կիրառում է այնպիսի մեթոդներ ու հնարներ, որոնք, նույնիսկ մանկավարժությանը հայտնի չեն: Դա, անշուշտ, կախում ունի ուսուցչի իմպրովիզացիայից ու ռեֆլեքսիայից, բազմաքանակ այն գործողություններից, որ նա ծավալում է դասերի, ֆակուլտատիվ պարապմունքների, սեմինարների, պրակտիկաների և արտադպրոցական աշխատանքների ընթացքում:
 
Մանկավարժության մեջ մեթոդը հասկացվում է մի կողմից որպես ուսուցչի, մյուս կողմից` որպես աշակերտի գործունեության եղանակ: Այլ կերպ ասած, մեթոդը փոխազդեցության, փոխգործողության եղանակ է, ուսուցչի և աշակերտի աշխատանքի առանձնահատկությունների արտահայտությունն ուսուցման գործընթացում:
 
Մեթոդն ուսուցչի համար դասավանդման, իսկ աշակերտի համար գիտելիքները, կարողություններն ու հմտությունները յուրացնելու եղանակ է: Միաժամանակ` սովորողների գիտական աշխարհայացքը ձևավորելու, նրանց ընդունակություններն ու ստեղծագործական գործեւնությունը զարգացնելու եղանակ:
 
Հարկ է նշել, որ ուսուցման գործընթացում մեթոդներից բացի, կիրառվում է նաև հնարը, որը ուսուցման մեթոդի բակացուցիչ մասն է, նրա տարրը: Կարող ենք ասել նաև, որ մեթոդը` հնարների միագումար ամբողջությունն է:
 
'''ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ'''
 
Սկսած 1920-ական թվականներից ուսուցման մեթոդների դասակարգման վերարաբերյալ կան բանավեճեր: Դեռ այդ տարիներին որոշ մանկավարժ-գիտնականներ ձգտում էին պահպանել ուսուցման սխոլաստիկական, ուսումնական նյութը բերանացի անելու մեթոդները: 
 
Դիդակտիկայում, սկսած վաղ ժամանակներից, կուտակվել են ուսուցման բազմաթիվ ու բազմաբնույթ մեթոդներ, որոնց ըստ խմբերի դասակարգումը դարձել էր հրատապ խնդիր:
 
Ուսուցման մեթոդները դասակարգելու ուղղությամբ դիդակտիկայում կան տարբեր մոտեցումներ: Դասակարգումները հաշվի են առնում ուսուցման մեթոդների տարբեր կողմերը, ուսուցման համար ունեցած առանձնահատկությունները, արդյունավետությունը, դինամիկան և այլ խնդիրներ:
 
Ուսուցման մեթոդների դասակարգումը շատ դժվարին գործ է: Այն պահանջում է հաշվի առնել ուսումնասիրվող ուսումնական առարկայի առանձնահատկությունները, սովորողների մտավոր մակարդակները, դաստիարակվածության աստիճանը, ուսումնական ռեալ հնարավորությունները, տարիքային փուլերը, զուգահեռ դասարանների ուժեղ ու թույլ կողմերը և այլն:
 
Տարբեր մանկավարժներ տարբեր ձևով են դասակարգել ուսուցման մեթոդները, սակայն դասակարգման նկատմամաբ ավելի ամբողջական մոտեցում է ցուցաբերել Յու. Կ. Բաբանսկին: Նա ընդհանրացրել է ուսուցման մեթոդների վերաբերյալ պատկերացումները, տեսակետներն ու այլ հանգամանքներ և ուսուցման մեթոդները դասակարգել չորս մեծ խմբերում:
 
'''''Առաջին խումբը''''' անվանել է ուսումնաճանաչողական գործունեության կազմակերպման և իրագործման մեթոդներ:
 
'''''Երկրորդ խումբն''''' ավանավել է ուսումնաճանաչողական գործունեության խթանման և մոտիվացիայի մեթոդներ:
 
'''''Երրորդ խումբը''''' կոչել է ուսումնաճանաչողական գործունեության արդյունավետության նկատմամբ վերահսկողության և ինքնավերահսկողության մեթոդներ:
 
'''''Չորրորդ խումբը''''' ավնանել է ինքնուրույն աշխատանքի մեթոդներ:
 
Այսպիսով, Բաբանսկի առաջին խմբի մեթոդների շարքին է դասում խոսքային, զննական, գործնական մեթոդները, ինդուկտիվ և դեդուկտիվ մեթոդները, վերարտադրողական և պրոբլեմային որոնողական մեթոդները, ինքնուրույն աշխատանքի և ուսուցչի ղեկավարությամբ աշխատանքի մեթոդներ:
 
Երկրորդ խմբի շարքին դասել է ուսման նկատմամբ հետաքրքրության խթանման և մոտիվացիայի, ուսման մեջ պարտքի և պատասխանատվության խթանման մեթոդները:
 
Երրորդ խմբի շարքին են դասվում նոր գիտելիքներ ձեռք բերելու ինքնուրույն աշխատանքը, նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու աշխատանքը, ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները:
 
[[Կատեգորիա:Ուսուցում]]