«Արգոնավորդներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Lorenzo Costa 001.jpg|thumb|300px]]
'''Արգոնավորդներ''' ([[հին հունարեն`]]` Ἀργοναύται, առաջացել է հունարեն Αργώ (Արգո) բառից, նշանակում է Արգո նավով նավողներ) — հույն հերոսներ որոնք արշավել են [[Կոլխիս]], կախարդական խոյի [[ոսկե գեղմ]]ի հետևից։
 
Արգոնավորդների մասին առասպելն ստեղծվել է նախահոմերյան շրջանում, բայց մեզ է հասել մ.թ.ա. 5–րդ դարում բանաստեղծ [[Պինդարոս]]ի մշակմամբ։ Առասպելում նկարագրված դեպքերը կատարվել են [[Տրոյական պատերազմ]]ից մեկ սերունդ առաջ։ Թեսալական [[Իոլկոս]] քաղաքում [[Պելիաս]]ը վտարում է թագավորին և խորդ եղբայր [[Էսոն]]ին որդու` [[Յասոն]]ի հետ։ Պելիասը վախենալով որ Յասոնը չափահաս դառնալով կպահանջի իրեն պատկանող թագավորությունը, հրամայում է, որ նա [[Այետես]]ի թագավորությունից [[Հելլադա]] վերադարձնի կախարդական խոյի ոսկե գեղմը։ Ոսկե գեղմը գտնվում է [[Էա]]յի սրբազան պուրակում և պահպանում է վիշապը։ Յասոնը պատրաստվում է արշավանքի, որին մասնակցելու համար գալիս են հերոսներ [[Հունաստան]]ի տարբեր մարզերից։ Արշավանքի մասնակիցների ցուցակը տարբեր է անտիկ հեղինակների մոտ, բայց հերոսների թիվը եղել է մոտավորապես 50, նավի թիակների թվին համապատասխան։ Առասպելի` ամբողջ Հունաստանում տարածվելուն զուգնթաց արգոնավորդների թվում ներգրավվում են նոր հերոսներ, որոնց մեջ էին [[Օրփեոս]]ը, [[Հերակլես]]ը, [[Ամփիարաոս]]ը, [[Բորեադներ]]ը, [[Կաստոր]]ը, [[Պոլիդևկես]]ը, [[Մելեագրոս]]ը, [[Տիդևս]]ը, [[Թեսևս]]ը և ուրիշներ։ Հերոսները Արգոսի ղեկավարությամբ և [[Աթենաս]]ի օժանդակությամբ կառուցում են «Արգո» նավը և նավում հեռավոր Էա։ Արգոնավորդների երթուղին անցնում է Իոլկոսից [[Լեմնոս]], այնուհետև [[Սամոթրակե]] կղզի, [[Հելլեսպոնտոս]] դոլլոների երկիր, որտեղ հերոսներին ցնծությամբ ընդունում է [[Կիզիկոս]] թագավորը։ [[Կիոս]] քաղաքի մոտ [[Հիլաս]]ին [[նիմփաներ]]ը տանում են գետի հատակը։ Հերակլեսը գնում է իր սիրելիին փնտրելու և ետ է մնում արգոնավորդներից։ [[Բութանիա]]յում բեբրյուկների թագավոր [[Ամիկես]]ը բռնքամարտի է հրավիրում արգոնավորդներին և սպանվում [[Պոլիդևկես]]ի կողմից։ Թրակիական [[Սալմիդեոս]] քաղաքւմ Բորիադները կույր ծերունի [[Փինևս]]ին ազատում են [[Հարպիաներ]]ից, որոնք պղծում էին նրա կերակուրը։ Ի նշան շնորհակալության Փինևսը խորհուրդ է տալիս խուսափել [[Սիմպլիգատներ]] կոչվող շառժվող ժայռերից, որոնք ճզմում էին իրենց արանքով անցնող նավերին։ Արգոնավորդները այցելում են [[ամազոնուհիներ]]ի երկիրը, այնուհետև [[Արես]]ի կղզին, որտեղ օթևանում էին [[Ստյումփալյան հավքեր]]ը որոնք նետասլաք արձակում էին իրենց պղնձե փետուրները։ Արգոնավորդներին միանում են նաև [[Փռիկսոս]]ի որդիները։ Հասնելով [[Կոլխիս]] Յասոնը Այետեսից պահանջում է ոսկե գեղմը։ Թագավորը համաձայնվում է և պայման դնում. որ Յասոնը սանձահարի բոց արտաժայթքող և պղնձե կճղակներ ունեցող ցուլերին,հերկի ռազմի աստված [[Արես]]ի դաշտը և այնտեղ ցանի վիշապի ատամներ։ Այդ ատամներից ծնվում էին ռազմիկներ պատրաստ հարձակվելու Յասոնի վրա։ Այետեսը դրանից հետո դարձյալ հրաժարվում է ոսկե գեղմը հանձնել հերոսներին։ Յասոնը և Մեդեան սպանում են վիշապին և գեղմին տիրելով նավում են դեպի Հունաստան։
996

edits