«Միջազգային սովորութային իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Միջազգային սովորութային իրավունքի''' (''լատ․ Ius consuetudinis, անգլ․ Customary International Law'') ուսումնասիրությա...»:
(Տարբերություն չկա)

16:37, 11 Հունիսի 2016-ի տարբերակ

Միջազգային սովորութային իրավունքի (լատ․ Ius consuetudinis, անգլ․ Customary International Law) ուսումնասիրության առարկան սովորույթի սկզբունքն է միջազգային իրավական հարաբերություններում։ Ինչպես իրավունքի և պայմանագրերի ընդհանուր սկզբունքները, սովորույթը նույնպես հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնական աղբյուր Արդարադատության միջազգային դատարանի, Միավորված ազգերի կազմակերպության և նրա անդամ պետությունների համար։

Միջազգային սովորութային իրավունքը սկզբունքորեն ընդունելի է աշխարհի շատ երկրների կառավարությունների համար, թեպետ կան նաև տարակարծություններ նրանում առկա օրենքների առնչությամբ։


Միջազգային սովորութային իրավունքի ճանաչումը

Արդարադատության միջազգային դատարանի Կանոնադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետի համաձայն` միջազգային սովորութային իրավունքը սահմանվում է որպես "ընդհանուր գործառնություն, որը սովորույթի ուժով ընդունելի է որպես օրենք։"

Տարբեր պետություններ ճանաչում են միջազգային սովորութային իրավունքի տարբեր կողմեր։ Նրանցից մի քանիսը, որպես միջազգային հանրության կողմից ընդունվող անբեկանելի իրավունքներ, ունեն բարձրագույն պարտավորությունների (jus cogens) ուժ, մինչդեռ կան շատ ուրիշ սկղբունքներ, որոնց սահմանափակ թվով պետություններ են հետևում։ Պռտությունների համար միջազգային սովորութային իրավունքը որպես կանոն ունի պարռադիր ուժ՝ անկախ ներպետական օրենսդրության կամ ստորագրված կամ վավերացված միջազգային պայմանագրերի մեջ ամրագրված լինելու փաստից։

Jus cogens' ' Միջազգային հանրության կողմից որպես անբեկանելի նորմ ընդունվող միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որի հիմքում ընկած են բնական իրավունքի սկզբունքները։ Վերջիններիս հակասող ցանակացած օրենք համարվում է առոչինչ։ Դրա օրինակներ են միջազգային հանցագործությունները․ ստրկություն, խոշտանգումներ, ցեղասպանություններ, պատերազմական ագրեսիա կամ մարդկութան դեմ հանցագործություններ թույլ տվող պետությունները համարվում են միջազգային սովորութային իրավունքը խախտող սուբյեկտներ։

Միջազգային սովորութային իրավունքի ամրագրումը իրավական ակտերում

Միջազային սովորութային իրավունքի շատ սկզբունքներ ամրագրված են պայմանագրերում կամ տարբեր երկրների ազգային օրենսդրության մեջ։

Պատերազմի օրենքներն ու սովորույթները սահմանված են Հաագայի 1899թ․ և 1907թ․ թվականի կոնվենցիաներով, Ժնևի կոնվենցիայով և միջազգային այլ պայմանագրերորով, սակայն այդ փաստաթղթերը պատերազմական իրավիճակների դեպքում չեն երաշխավորում իրենցում ամրագրված բոլոր սկզբունքների և պահանջների բացարձակ կիրառում։


Լռությունը որպես համաձայնություն

Միջազգային պայմանագրի կամ իրավական նորմի հանդեպ պարտավորություն ստանձնելու համար պետությունները որպես կանոն պետք է տան իրենց համաձայնությունը։ Սակայն միջազգային սովորութային իրավունքում առկա նորմերի պարագայում դա պարտադիր պահանջ չէ։