«Խաչատուր Բաղդասարով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Խաչատուր Մահակի Բաղդասարով''','''Խաչատուր Բաղդասարյան''' {{ԱԾ}}, հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմ...»:
(Տարբերություն չկա)

13:22, 11 Հունիսի 2016-ի տարբերակ

Խաչատուր Մահակի Բաղդասարով,Խաչատուր Բաղդասարյան , հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1971)։ Բյուրեղների առաջացման և կառուցվածքի ուսումնասիրման ԽՍՀՄ գիտական խորհրդի փոխ–նախագահ և միաբյուրեղների աճեցման բնագավառի ԽՍՀՄ գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման ղեկավար։ Ավարտել է Մոսկվայի պողպատի ինստիտուտը (1951)։ Հետազոտությունները վերաբերում են փուլառաջացման և դժվարահալ նյութերի բյուրեղացման պրոցեսներին։ Առաջինն է ապացուցել աճեցվող միաբյուրեղների ամրության պայմանավորվածությունը դաշտի գերձայնային տատանումների հաճախականությամբ։ Առաջարկել է գերձայնային մշակմամբ միաբյուրեղների և բազմաբյուրեղների կառուցվածքների ամրացման, միաբյուրեղների աճեցման նոր մեթոդներ։ Բաղդասարով աշխատակիցների հետ համատեղ մշակել է քվանտային էլեկտրոնիկայում անհրաժեշտ նյութերի ստացման համալիր պրոբլեմը, որն ավարտվել է լազերային բյուրեղների արդյունաբերական արաադրությամբ (Կիրովականի քիմիական էոմբինատում)։ Բաղդասարով ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1972)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Խաչատուր Բաղդասարով
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։