«Անդրեյ Բալանչիվաձե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Անդրեյ Մելիտոնի Բալանչիվաձե''', ({{ԱԾ}}), վրացի խորհրդային կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական ար...»:
(Տարբերություն չկա)

12:24, 11 Հունիսի 2016-ի տարբերակ

Անդրեյ Մելիտոնի Բալանչիվաձե, (մայիսի 19 (հունիսի 1), 1906, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 28, 1992(1992-04-28)[2], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)։ Հայրը՝ Մելիտոն Անտոնի Բալանչիվաձեն (1862–1937), վրացի պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից էր, ազգային առաջին օպերայի («Խարդախ Դարեջան») հեղինակը։ Բալանչիվաձեն սովորել է Մ․ Մ․ Իպոլիտով–Իվանովի (Թիֆլիսի կոնսերվատորիա) և Ա․ Մ․ ժիտոմիրսկու (Լենինգրադի կոնսերվատորիա) մոտ։ Դրել է վրացական առաջին՝ «Լեռների սիրտը» (1936, Վրացական օպերայի և բալետի թատրոն, Թբիլիսի), ապա «Կյանքի էջերը» (1961) և «Մծիրի» (1964) բալետները, երկու սիմֆոնիա (1-ինը՝ 1944, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946), չորս դաշնամուրային կոնցերտ նվագախմբի հետ (2-րդը՝ 1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), կամերային–գործիքային ստեղծագործություններ, օպերաներ, երաժշտություն թատրոնի և կինոյի համար։

Անդրեյ Բալանչիվաձե
վրաց.՝ ანდრია ბალანჩივაძე
Ծնվել էմայիսի 19 (հունիսի 1), 1906
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 28, 1992(1992-04-28)[2] (85 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, քաղաքական գործիչ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Ծնողներհայր՝ Մելիտոն Բալանչիվաձե
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. 1,0 1,1 1,2 Баланчивадзе Андрей Мелитонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Երաժշտություն (ֆր.)