«Բերի-բերի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Բերի-բերի''' ({{lang-si|beri}} – թուլություն), ավիտամինոզ Bi, սննդային բազմանյարդաբորբ, հիվանդություն, որն առաջանում է սննդի մեջ վիտամին Bi-ի (թիամինի) պակասության կամ բացակայության հետևանքով։ Բնորոշվում է վերջույթների ծայրամասային նյարդերի ախտահարմամբ, սիրտ–անոթային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ և [[այտուց]]ներով։ Բերի-բերին տարածված է առավելապես արևելյան, հարավ–արևելյան և [[Հարավային Ասիա]]յում, որտեղ բնակչությունը սնվում է հիմնականում թեփազրկված բրնձով։ Հիվանդության պատճառը 1897 թվականին հայտնաբերել է հոլանդացի բժիշկ Էյկմանը։ Օրգանիզմում վիտամին Bi-ի օրական պահանջը 0,5–2 մգ է․ պակասն առաջացնում է ածխաջրերի փոխանակության խանգարումներ։ Հիվանդությունը բուժվում է վիտամին Bi–ի պատրաստուկների ներքին ընդունմամբ և ներարկումներով։ Կանխարգելումը՝ վիտամին Bi-ով հարուստ սննդամթերք։
{{ՀՍՀ| հատոր=2 |էջ= 422}}