«Ափրահատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
== Աշխատություններ ==
Ափրահատից պահպանվել են 23 ճառեր՝ [[ասորերեն]] և [[հայերեն]] լեզուներով։ Հայ իրականության մեջ այս ճառերը հայտն են [[Հակոբ Մծբնացի|Հակոբ Մծբնացու]] անունով<ref>'''Peter Bruns''', Aphrahat der Persische Weise, in: Wassilios Klein (Hrsg.), Syrische Kirchenväter, S. 31.</ref>։ 1-10 ճառերը, որոնք գրվել են [[337]] թվականին, նվիրված են հավատքին (1), [[սեր|սիրուն]] (2), [[պահք]]ին (3), [[աղոթք]]ին (4), [[պատերազմ]]ին (5), Ուխտի որդիներին (6), [[ապաշխարություն|ապաշխարությանը]] (7), մեռյալներից հարություն առնելուն (8), հնազանդությանը (9) և հոգևոր հովիվներին (10) վերաբերող զանազան հարցերին<ref>'''Aphrahat''', Unterweisungen, Bd 1, Aus dem Syrischen übersetzt und eingeleitet von Peter Bruns, Freiburg 1991, S. 79-279.</ref>։ 11-23 ճառերը գրվել են [[344]] թվականին և ունեն ընդգծված [[Հուդայականություն|հակահուդայական]] բնույթ։ Այս ճառերում հեղինակն անդրադառնում է [[Թլպատում|թլպատմանը]] (11), [[Զատիկ]]ին (12), [[Շաբաթ (հուդայականություն)|Շաբաթին]] (13), աչալրջությանը (14), ուտելիքի զատմանը (15), հրեաների ընտրյալ ազգ լինելուն (16), [[ՄեսսիաՄեսիա]]յի Աստծո Որդի լինելու հանգամանքին (17), կուսության (18), հրեաների վերստին միավորման (19), աղքատախնամության (20), հալածանքներին (21), մահվան և վերջին ժամանակներին (22), քրիստոնեական խորհրդանշան հանդիսացող խաղողի ողկույզին (23) վերաբերող խնդիրներին<ref>'''Aphrahat''', Unterweisungen, Bd 2, Aus dem Syrischen übersetzt und eingeleitet von Peter Bruns, Freiburg 1991, S. 281-580.</ref>։ Ափրահատն իր աշխատությունների մեջ հիմնականում օգտագործում է 2-րդ դարի ասորի աստվածաբան [[Տատիանոս]]ի կողմից կազմած և «Դիատեսսարոն» անվանումն ստացած չորս [[Ավետարան]]ների հիման վրա կազմված համապատումը։ Ըստ Ափրահատի՝ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] մաս չեն կազմում [[Նոր Կտակարան|նորկտակարանյան]] [[Ընդհանրական նամակներ|Կաթողիկե թղթերը]] և [[Հայտնություն Հովհաննեսի|Հայտնության գիրքը]]։
 
 
Նա մեջբերում է Ավետարանը հետո Diatessaron, [[Ընդհանրական նամակներ|Կաթոլիկ ուղերձները]] եւ [[Հայտնություն Հովհաննեսի|Հայտնություն]] են նրա համար չեն մասն է Աստվածաշնչում.
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ափրահատ» էջից