«Վատիկանի պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Վատիկանի պատկերասրահը հիմնադրվել է Պիյ VI պապի կողմից XVIII դարի երկրորդ կեսին: 1797 թվականին նկարներից շատերը Նապոլեոն Բոնապարտի հրամանով ուղարկվել են Փարիզ: 1815 թվականին Վիեննայի վեհաժողովում որոշում ընդունվեց վերադարձնել նկարները Վատիկան:Վատիկանի պատկերասրահի նկարները տեղադրված էին պապի ննջարանում: Բազմիցս տեղափոխվեցին մի տեղից մյուսը,այնքան ժամանակ, մինչև տեղավորվեցին Բելվեդեր պալատի սենյակներից մեկում, որտեղ 1908թվականի մարտի 19-ին տեղի ունեցավ պատկերասրահի հանդիսավոր բացումը: 1932 թվականին Պիյ XI-ի պատվերով կառուցվեց նոր շենք պատկերասրահի համար (ճարտարապետ Լ. Բելտրամի), որտեղ այն գտնվում է մինչ այսօր: Նոր շենքի բացումը տեղի ունեցավ 1932 թվականի հոկտեմբերի 27-ին:
Պատկերասրահում ցուցադրվում են ոչ միայն իտալացի նկարիչների աշխատանքներ, այլև Պիյ X-ի ձեռք բերած բյուգանդական արվեստի աշխատանքներ: Ընդհանուր հավաքածուից ցուցադրվել են մոտավորապես 460 նկարներ XII—XIX դարերում, որոնք տեղադրված են 18 սրահներում ժամանակագրական հաջորդականությամբ: Ավանդության համաձայն հավաքածուում առկա են միայն կրոնական թեմաներով:
== Սրահներ ==
'''Սրահ I''' (XII—XV դդ.): Միջնադարյան Սիենայի, Ումբրիայի և Տոսկանայի դպրոցներից: Նիկոլոյի և Ջովաննիի աշխատանքները:
 
Սրահ II (XIII—XV դդ.): Ցուցադրված են Ջոտտո դի Բոնդենեի(1267—1337), Ստեֆանեսկիի(1330—1335), Սիմոնե Մարտինիի, Բերնարդո Դադդիի («Մադոննա»), Պետրո Լորենցետտիի նկարները:
 
Սրահ III (XV դ.): Ցուցադրված են վերածննդի ժամանակաշրջանի նկարները. Ֆրա Բեատո Անժելիկոյի աշխատանքները(1387—1455)-Մադոննան գահի վրա սբ. Եկատերինայի և սբ. Դոմինիկի մեջտեղում(1435),սբ. Նիկոլայի կյանքից մի տեսարան(1437),Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզսկին ստանում է ստիգմատ(1440),Ֆիլիպպո Լիպպիի աշխատանքները- «Աստվածամոր թագադրումը», «Մադոննա», Բենոցցո Գոցցոլիի աշխատանքները:
 
Սրահ IV (XV—XVI դդ.) Ֆրեսկա Մելոցցո դա Ֆորլի-«Սիկստ IV-ը հիմնադրում է Վատիկանի գրադարանը», Սանտի-Ապոստոլի եկեղեցու բեկորի խճանկար:
 
Սրահ V (XV դ.) Էրկոլե դը Ռոբերտի, Լուկաս Մեծ — «Պետա»:
 
Սրահ VI (XV դ.)Կարլո Կրիվելլիի և Անտոնիո Վիվարինիի աշխատանքները:
 
Սրահ VII (XV—XVIդդ.) Պետրո Պերուջինո(1452—1523)-«Մադոննան մանկիկի և սրբերի հետ»(1495—1496), «Վերակենդանացում»(1499—1500), «Սբ. Բենեդիկտ», Պինտուրիկկո— «Մարիի թագադրությունը»:
 
Սրահ VIII (XVI դ.) Ռաֆայել Սանտի(1483—1520)-«Մադոննա դի Ֆոլինո»(1511), «Պայծառակերպություն»(1519—1520), «Մարիի թագադրությունը»(1502—1504), «Սբ. Պետրոս»(1513—1514), «Սբ. Պավել» (1513—1514); «Նիկկոլո Մարչելլոյի դիմանկարը»(1474), «Մադոննան մանկիկի և սրբերի հետ»(1533—1535): Ինչպես նաև Также գոբելեն Ռաֆայելի էսքիզով:
 
Սրահ IX Գտնվում են Լեոնարդո դա Վինչիի(1452—1519) և XV—XVI դդ. նկարիչների նկարները(Ջովաննի Բելլինի):
 
Սրահ X (XVI դ.) Տիցիան- «Սբ. Նիկոլայ և Մադոննա», Պաոլո Վերոնեզե(1528—1588) «Ալեգորիա», Բորդոնե:
 
Սրահ XI (XVI դ. վերջ) Ֆեդերիկո Բարոչչի- «Ավետում», Ջորջո Վազարի:
 
Սրահ XII (XVII դ.) Բարոկկո ոճի նկարներ: Դոմինիչինո, Գուերչինո- «Սուրբ Մարիա Մագդալենա», Նիկոլլա Պուսսեն(1594—1665)- «Սուրբ Էրազմայի նահատակությունը»,Կարավաջո(1573—1610), Գվիդո Ռենի(1575—1642)- «Սուրբ Պետրոսի խաչելությունը», «Սուրբ Մատֆեյը և հրեշտակը»:
 
Սրահ XIII (XVII դ.) Պետրո դա Կորտոնա— «Մադոննան և սուրբ Ֆրանցիսկը», Ռիբերա:
 
Սրահ XIV (XVII դ.) Նիկոլա Պուսսեն, Ժակ Կուրտուա-«Ճակատամարտ», Բարտոլոմե Էստեբան Մուրիլո:
 
Սրահ XV (XVIII դ.) Դիմանկարներ Ջուզեպպե Մարիա Կրեսպի- «Հայր Բենեդիկտ XIV», Թոմաս Լորենց-«Գևորգ IV» (1816), Տիցիան, Պոմպեո Բատոնի-«Հայր Պիյ VI», Կարլո Մարատտա-«Հայր Կլիմենտ IX»:
 
Սրահ XVI (XIX դ.) Պետրոս Վենցել:
 
Սրահ XVII (XVII դ.) Ջովաննի Լորենցո Բերնինի:
 
Սրահ XVIII (XV—XVI դդ.) Սրբապատկերներ և խճանկարներ
686

edits