«Ժառանգականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: X-րդ դար → X դար oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 9.
Ի տարբերություն բջջի այլ բաղադրամասերի՝ քրոմոսոմները կառուցված են դեզօքսիռիբոնուկլիեինաթթվի (այդ զարմանալի նյութը քիմիկոսները կրճատ անվանել են ԴՆԹ) հսկայական մոլեկուլներից։ Հենց ԴՆԹ-ի մոլեկուլի առանձին հատվածներն են, որ կոչվում են գեներ (ժառանգակիրներ)։ Գեները հատուկ հրամաններով կառավարում են ժառանգական հատկանիշների գոյացումը։ Այդ հրամանները գրանցված են գենում՝ սահմանափակ թվով քիմիական նյութերի որոշակի հերթականությամբ, ինչպես, օրինակ, բառը կազմված է տառերի որոշակի դասավորությամբ։ [[Բնություն]]ը մշակել է զարմանալի մի հատկություն. նախքան բջջի բաժանումը քրոմոսոմ կազմող ԴՆԹ-ի յուրաքանչյուր մոլեկուլ կրկնապատկվում է, ու հատուկ մեխանիզմի շնորհիվ յուրաքանչյուր նոր բջջում հայտնվում է քրոմոսոմների նույն թիվը (հավաքածուն), ինչ մայր բջջում է, այսինքն՝ ժառանգականությունն ապահովված է։ Սովորաբար բջիջներն ունեն «մասնագիտություն» ([[մաշկ]]ի, [[ոսկրեր]]ի, արյան և այլ բջիջներ)։ Այդ պատճառով դրանք իրենց կորիզների քրոմոսոմներում «կարդում են» ոչ թե այն ամենը, ինչ գրված է այնտեղ, այլ միայն իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ «տողերը»։
 
Բայց երբեմն կենդանին կամ բույսը հանկարծ ձեռք է բերում միանգամայն նոր հատկանիշներ, որ չեն ունեցել ո՜չո՛չ ծնողները, ո՜չո՛չ էլ նախնիները։ Նշանակում է՝ ինչ-որ գեներում քիմիական «նյութերը» փոխել են իրենց տեղերը, ստացել մեկ ուրիշ հրաման։ Այս երևույթը կենսաբաններն անվանել են [[մուտացիա]] նշանակում է փոփոխություն)։ Նման «սխալներն» ավելի հաճախակի են լինում, երբ օրգանիզմը ենթարկվում է թունավոր նյութերի կամ ռենտգենյան ու տիեզերական [[ճառագայթներ]]ի ազդեցությանը։ Քրոմոսոմային ու [[գենային մուտացիաներ]]ը, ինչպես նաև գենետիկական տեղեկույթի պահպանման, հաղորդման և իրականացման շարժընթացների խանգարումները կարող են հանգեցնել ժառանգական մի շարք [[հիվանդություններ]]ի առաջացման։ Հետագայում ժառանգական նյութի փոփոխություններ առաջացնելու որոշ գործոնների ունակությունը պարզելով՝ գիտնականներն զգալիորեն ընդլայնել են անհրաժեշտ օրգանիզմների ստացման հնարավորությունները։ Բայց առավել նշանակալի առաջընթացն այդ ուղղությամբ կապված է գենետիկական ճարտարագիտության հետ, որը հնարավորություն է տալիս ստանալ ցանկալի հատկություններով օրգանիզմներ (օրինակ՝ աճման [[հորմոն]], [[ինսուլին]] մշակող [[միկրոօրգանիզմներ]])։ Այդ բնագավառի հաջողությունները նախադրյալներ են ստեղծել նաև ժառանգական [[հիվանդություններ]]ի կանխման համար։
 
[[Կատեգորիա:Ժառանգականություն]]