«Քառյակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է: Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր: ...
(Տարբերություն չկա)

09:12, 15 հունվարի 2011-ի տարբերակ

Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է: Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր:

Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն: Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ(լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի: Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում: Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից(օրինակ` Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները): Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն: