«Լիլիթ Գալստյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ. {{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = ''Լիլիթ Գալստյան'' | բնագիր ԱԱՀ = Լիլիթ Սերյոժայի Գալստյան...)
 
|
}}
'''Լիլիթ Սերյոժայի Գալստյան''' (ծնվ. [[1962]], [[նոյեմբերի 28]]) — հայ հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, լեզվաբան, թարգմանչուհի, խմբագիր, հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու (2006), [[ՀԳՄ]] անդամ 2002-ից, ՀՀ ԱԺ պատգամավոր 2007-ից։
 
Ծնվել է [[Երևան]]ում։ 1986-ին ավարտել է [[ԵՊՀ]] բանասիրության ֆակուլտետը, ստացել բանասերի որակավորում։ 1996-ին ավարտել է Հայաստանի ամերիկայան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ 2001-2002-ին սովորել է Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների Թբիլիսյան դպրոցում։ 2006-ին ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն լեզվաբանությունից և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1986-87-ին աշխատել է [[Թալինի շրջան]]ի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ։ 1986-91-ին եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչը։ 1991-99-ին եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի գործադիր տնօրենը։ 1999-2005-ին ստանձնել է ՀՀ ԿԳՆ միջազգային ծրագրերի համադրման և աջակցման կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։ 1999-ից Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահն է։ 2005 և 2007 թթ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Գլենդելի Համայնքային քոլեջում։
[[Կատեգորիա:Հայ քաղաքագետներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ հրապարակախոսներ]]
[[Կատեգորիա:1962 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]]
13 650

edits