«Լիլիթ Գալստյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ հրապարակախոս, քաղաքագետ, խմբագիր, թարգմանիչ
Content deleted Content added
Նոր էջ. {{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = ''Լիլիթ Գալստյան'' | բնագիր ԱԱՀ = Լիլիթ Սերյոժայի Գալստյան...
(Տարբերություն չկա)

14:15, 12 հունվարի 2011-ի տարբերակ

Լիլիթ Սերյոժայի Գալստյան (ծնվ. 1962, նոյեմբերի 28) — հայ հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, լեզվաբան, թարգմանչուհի, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու (2006), ՀԳՄ անդամ 2002-ից, ՀՀ ԱԺ պատգամավոր 2007-ից։

Լիլիթ Գալստյան
Լիլիթ Սերյոժայի Գալստյան
Դիմանկար
Ծնվել է1962, նոյեմբերի 28
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունթարգմանչուհի, հրապարակախոս, խմբագիր, քաղաքագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ
ԱնդամությունՀԳՄ

Ծնվել է Երևանում։ 1986-ին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, ստացել բանասերի որակավորում։ 1996-ին ավարտել է Հայաստանի ամերիկայան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ 2001-2002-ին սովորել է Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների Թբիլիսյան դպրոցում։ 2006-ին ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն լեզվաբանությունից և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1986-87-ին աշխատել է Թալինի շրջանի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ։ 1986-91-ին եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչը։ 1991-99-ին եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի գործադիր տնօրենը։ 1999-2005-ին ստանձնել է ՀՀ ԿԳՆ միջազգային ծրագրերի համադրման և աջակցման կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։ 1999-ից Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահն է։ 2005 և 2007 թթ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Գլենդելի Համայնքային քոլեջում։

1986-ից հրատարակել է բազմաթիվ հոդվածներ «Նորք», «Բանբեր», «Լրաբեր», «Ավանգարդ», «Երկիր», «Գարուն», «Ազատամարտ», «Ազդակ», «Անդրադարձ», «Երկիր Ավետյաց», «Դրոշակ», «Առավոտ», «Ասպարեզ» և այլ պարբերականներում։

Կանադական գրականությունից լավագույն թարգմանության համար արժանացել է Կանադայի դեսպանատան մրցանակի։

Եղել է մի շարք միջազգային գիտաժողովների նախաձեռնող և կազմակերպիչ, կազկոմիտեի անդամ, հանդես եկել զեկուցումներով։

1990-ից ՀՅԴ անդամ է։ 2006-2007-ին եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2007-ի մայիսի 12-ինՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ ՀՀ ԱԺ Կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։[1][2]

Լիլիթ Գալստյանի կազմած և խմբագրած գրքերը

Լիլիթ Գալստյանի կատարած թարգմանությունները (անգլերենից)

Աղբյուրներ