«Հայերը Բաքվում»–ի խմբագրումների տարբերություն

Բաքվի հայերը ծավալել են տնտեսական, առևտրական ու շինարարական լայն գործունեություն, աչքի են ընկել հատկապես նավթարդյունաբերության ասպարեզում։ Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը, որն սկսել է գործել 1869-ին, պատկանել է Ի. Միրզոևին։
 
19-րդ դարի վերջին, կարճ ժամանակամիջոցում, Բաքվում ու նահանգում կազմակերպվել են մի շարք հայկական ընկերություններ։ Հայ գործարարներն իրենց գործիմացության ու եռանդի շնորհիվ վաստակել են մեծ հարստություն և ազդեցություն` կարևոր դեր խաղալով ամբողջ նահանգի տնտեսության զարգացման գործում։ «Միրզոև և եղբ.», «Մանթաշև և ընկ.», «Ղուկասով եղբ.», «Լիանոզով և ընկ.», «Արաֆելով և ընկ.», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք», «Արալո-Կասպիական» և հայերին պատկանող տասնյակ այլ ընկերություններ զբաղվել են գերազանցապեսնավթարդյունաբերությամբգերազանցապես նավթարդյունաբերությամբ, ունեցել սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում` ծովային), իրենց արտադրանքն արտահանել մոտիկ ու հեռու շուկաներ։ Միրզաբեկյանները զբաղվել են ծխախոտագործությամբ, Մայիլյան եղբայրները, Կամոևները, Փիթոևները, Վենեցովները նշանակալի դեր են խաղացել ձկնարդյունաբերության զարգացման գործում, Արունյանները` գինեգործության։ Բաքվի առաջին բանկերի (Թիֆլիսի առևտրական բանկի մասնաճյուղ, Փոխադարձ վարկի ընկերություն) հիմնադիրները եղել են հայեր։ 1907-ին Բաքվում արտադրվող 448 միլիոն [[փութ]] [[նավթ]]ի 54,4 տոկոսը, 1917-ին` 368 միլիոն փութի 53 տոկոսը պատկանել է հայերեին։ 1907-ին քաղաքում գործող 154 ընկերություններից 89-ը եղել են հայկական։ Քաղաքի խոշորագույն առևտրական տունը պատկանել է Թումանյան եղբայրներին։ Հայերը զգալի կշիռ են ունեցել տնտեսության նաև այլ` մասնավորապես [[մետաքսագործություն|մետաքսագործության]], [[բամբակագործություն|բամբակագործության]] ճյուղերում։ Բաքուն դարձել էր [[Անդրկովկաս]]ի հայերի հասարակական-քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը։<ref name="Հայ Սփյուռք" />
 
== Հայկական եկեղեցին ==
13 650

edits