«Հայերը Բաքվում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4094 բայտ ,  9 տարի առաջ
 
== Հասարակական-քաղաքական կյանքը ==
 
Համայնքում գործել են թատերական խմբեր, երաժշտական համույթներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ, նաև տպարաններ, որտեղ հրատարակվել են հայերեն պարբերականներ, դասգրքեր, գրականություն և այլն։
 
Հայ համայնքի հասարակական կյանքը կազմակերպել են բազմաթիվ բարեգործական, մշակութային, երիտասարդական կազմակերպություններ։ Բաքվում գործել են հայ ազգային կուսակցությունները ([[ՀՅԴ]], [[ՍԴՀԿ]]), Ռուսական կայսրությունում գործող գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունների ([[ՌՍԴԿ]], [[ՌՍԴ(բ)Կ]] և այլն) հայ ներկայացուցիչները։ Համայնքի ներքին ազգային կյանքը, այլ կազմակերպությունների հետ, տնօրինել է Հայոց կենտրոնական ազգային բյուրոյի ներկայացչությունը, 1917-ից` [[Բաքվի Հայոց ազգային խորհուրդ]]ը (կազմալուծվել է 1920-ին)։ 1905-ի փետրվարին, երբ ցարական իշխանությունների հրահրմամբ թաթարները (ադրբեջանցիները) սկսել են կոտորել անզեն հայերին դաշնակցականները կազմակերպել են ինքնապաշտպանության ջոկատներ` [[Նիկոլ Դուման]]ի գլխավորությամբ։
 
== Խորհրդային տարիներին ==
 
Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, հոկտեմբերի 31-ին, Բաքվում հռչակվել է խորհրդային իշխանություն։ 1918-ի ապրիլին կազմավորվել է [[Բաքվի Ժողովրդական կոմիսարների խորհուրդ]]ը` [[Ստեփան Շահումյան]]ի նախագահությամբ։ Ժողկոմ խորհում բարձր պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել նաև մի շարք այլ հայ գործիչներ` Գ. Ղորղանովը (զինվորական կոմիսար), [[Արտաշես Կարինյան]]ը (լուսժողկոմ) և այլք։ Բաքվի կոմունան գոյատևել է մինչև 1918-ի թուրքական արշավանքը։ Սեպտեմբերի 15-ին Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են ավելի քան 30 հազար հայ։
 
1920-ի ապրիլին Ադրբեջանում վերջնականապես հաստատված խորհրդային կարգերի պայմաններում 1918-ի կոտորածից փրկված հայերը վերադառնում էին Բաքու։ Խորհրդային իշխանության վարած սոցիալական քաղաքականությունը սկզբնական շրջանում երկրորդ պլան էր մղել ազգամիջյան հակասությունները։ Բաքվի հայկական համայնքը վերստին հնարավորություն էր ստացել գոյատևելու. բացվել են հայկական դպրոցներ, ստեղծվել է հայկական պետական թատրոն, հրատարակվել հայերեն օրաթերթեր և այլն։ Հայաբնակ շրջաններում հիմնարկների, խանութների, արհեստանոցների ցուցանակները գրվել են հայերեն և ռուսերեն։
 
1950-ականներից հետո հայ ազգային կյանքն սկսել է անկում ապրել։ Դադարել են գործել հայկական կազմակերպությունները, փակվել է հայկական թատրոնը, հայ երեխաները սովորել են ռուսական դպրոցներում, իսկ Հայ եկեղեցին թույլ էր նրանց համախմբելու համար։
13 650

edits