«Հայերը Բաքվում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1041 բայտ ,  9 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Budagovsky armenian temple in Baku2.jpg|thumb|250px|Ս. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին]]
1863-69-ին Բաքվի հայերը կառուցել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ([[Կույսի աշտարակ]]ի մերձակայքում)։ Այն մի քանի անգամ նորոգվել ու վերակառուցվել է. եկեղեցուն կից պահպանվում էին 18-19-րդ դարասկզբի թվակիր հայերեն արձանագրություններով տապանաքարեր։ Խորհրդային իշխանության տարիներին այն միակ գործող հայկական եկեղեցին էր ամբողջ Ադրբեջանում։ 1895-ին օծվել է Բաքվի հայկական գերեզմանատան Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-եկեղեցին, 1911-ին` Բաքվի հայության միջոցներով կառուցված [[Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու)|Ս. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին]] (ունեցել է 1500-տեղանոց աղոթասրահ, ընդարձակ նախասրահ և աչքի է ընկել վեհ ճարտարապետությամբ ու շքեղ կահավորմամբ)։ Քանդվել է 1930-ականներին, տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի շենքը։ Հայկաշեն թաղամասում մինչև 1920-ականները գործել է Ս. Թարգմանչաց եկեղեցին։
 
== Կրթությունը ==
Բաքվում առաջին հայկական դպրոցը 1860-ին Ա. Տեր-Ղևոնդյանի ջանքերով։ 19-րդ դարավերջին գործում էր հայկական 12 դպրոց։ 1903-ի մարդահամարի տվյալներով` բաքվեցիների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների թվի 1,2 տոկոսը [[ռուսներ]] էին, 1,5-ը` հայեր, իսկ թաթարները պարսիկների հետ կազմել են 0,1 տոկոսը։ 1930-50-ական թվականները գործել են 80 հայկական միջնակարգ դպրոցներ, մանկավարժական տեխնիկում, հայկական ֆակուլտետներ` Բաքվի համալսարանում ու մանկավարժական ինստիտուտում։ Վերջին հայկական ուսումնական հաստատությունը (դպրոց) Բաքվում փակվել է 1983-ին։
 
== Հասարակական-քաղաքական կյանքը ==
13 650

edits