«Հայերը Բաքվում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1578 բայտ ,  9 տարի առաջ
 
== Հայկական եկեղեցին ==
[[Պատկեր:Budagovsky armenian temple in Baku2.jpg|thumb|250px|Ս. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին]]
1863-69-ին Բաքվի հայերը կառուցել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ([[Կույսի աշտարակ]]ի մերձակայքում)։ Այն մի քանի անգամ նորոգվել ու վերակառուցվել է. եկեղեցուն կից պահպանվում էին 18-19-րդ դարասկզբի թվակիր հայերեն արձանագրություններով տապանաքարեր։ Խորհրդային իշխանության տարիներին այն միակ գործող հայկական եկեղեցին էր ամբողջ Ադրբեջանում։ 1895-ին օծվել է Բաքվի հայկական գերեզմանատան Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-եկեղեցին, 1911-ին` Բաքվի հայության միջոցներով կառուցված [[Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու)|Ս. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին]] (ունեցել է 1500-տեղանոց աղոթասրահ, ընդարձակ նախասրահ և աչքի է ընկել վեհ ճարտարապետությամբ ու շքեղ կահավորմամբ)։ Քանդվել է 1930-ականներին, տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի շենքը։ Հայկաշեն թաղամասում մինչև 1920-ականները գործել է Ս. Թարգմանչաց եկեղեցին։
13 650

edits