«Սարդուրի Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
[[Պատկեր:Urartu Quiver.jpg|մինի|աջից|200px|Սարդուրի Բ-ի արձանագրությամբ [[բրոնզ]]ե կապարճից հատված]]
'''Սարդուրի Բ''' (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ.թ.ա. 735), [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել [[Հայաստան]]ի զանազան վայրերում ([[Վան]], [[Արածանի|Արածանու]] հովիտ, [[Արարատյան դաշտ]], [[Սևան]]ի ավազան և այլն)։
 
== Տարեգրություն ==
 
Սարդուրի Բ-ի գահակալման տարիների գլխավոր իրադարձություններն ամփոփվել են մի ընդարձակ տարեգրությունում (հայտնաբերվել է Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ [[Հովսեփ Օրբելի|Հ. Ա. Օրբելու]] ղեկավարությամբ, [[1916]] թվականի ամռանը, Վանա ժայռի հյուսիսային լանջի արևմտյան որմնախորշի պեղումների ժամանակ)։ Տարեգրության բնագրերը պահպանվել են որմնախորշի հարավային և արևելյան պատերին (42 տող), կից բացված մեծ քարակոթողին և դրա հիմքին (253 տող), ինչպես նաև մերձակա ժայռին և Վանա [[Սուրբ Պողոս եկեղեցի|Սուրբ Պողոս եկեղեցու]] պատի շարվածքում հայտնաբերված երկրորդ մեծ քարակոթողին (ջարդված է և թերի)։ Սարդուրի Բ-ի մասին, թեև միակողմանի, բայց կարևոր տեղեկություններ են պահպանվել նաև [[Ասորեստան]]ի [[Թգլատպալասար III]] թագավորի արձանագրություններում։
 
== Գործունեությունը ==
 
Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է [[Աշշուրնիրարի VI]] թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային [[Միջագետք]]ից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիասային Ասորիքում), [[Մանայ]]ի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ [[Կուր]], իսկ արևմուտքում [[Եփրատ]] գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային [[Միջագետք]] և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան։ Այսպես, նա ցանկանում էր [[արևմուտք]]ից շրջանցել Ասորեստանը և հասնել [[Միջերկրական ծով]], այնուհետև [[արևելք]]ից շրջանցելով հասնել [[Բաբելոն]], այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին։ Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին։ Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց։
 
Տող 13 ⟶ 12՝
 
== Գրականություն ==
 
* Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, [[Երևան]] [[1940]] էջ 143-152
* Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, [[Երևան]] [[1972]]
Տող 23 ⟶ 21՝
 
== Տես նաև ==
 
* [[Վանի թագավորության արքաների ցանկ]]