«Սոցիալական քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 13.
=== Սոցիալական քաղաքականության նպատակը ===
Սոցիալական քաղաքականության նպատակը՝
▲ Ապահովել երկրի բնակչության և հատկապես նրա առավել անապահով և անպաշտպան խմբերի և խավերի սոցիալական պաշտպանվածությունը, ստեղծել հասարակության բոլոր շերտերի ՝ էթնիկ խմբերի և տարբեր հայացքներ ունեցող խավերի միջև բարենպաստ մթնոլորտ և համաձայնություն:
▲ Բավարարել բնակչության անհրաժեշտ կենսական պահանջմունքները, բարձրացնել յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը, նրա ազատության աստիճանը, լիարժեք օգտագործել ինքնազարգացման համար ֆիզիկական, մտավոր և բարոյահոգեբանական ներուժը:
▲ Ստեղծել ինստիտուցիոնալ և սոցիալ-տնտեսական նախադրյալներ քաղաքացիների, զանազան հասարակական շերտերի և խմբերի կողմից՝ իրենց պահանջմունքներն ու շահերն իրացնելու, ակտիվություն դրսևորելու և անհատականությունը բացահայտելու համար:
=== Սոցիալական քաղաքականության խնդիրները ===
Սոցիալական քաղաքականության խնդիրներն են `
=== Սոցիալական քաղաքականության նպատակային խմբերը ===
Սոցիալական քաղաքականությունն իրենից ներկայացնում է սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբեր սոցիալական ծրագրեր և միջոցառումներ, որոնք ուղղված են մարդկանց, նրանց միավորումներին: Կոնկրետ սոցիալական ծրագրերի և միջոցառումների իրականացման օբյեկտ են դառնում կոնկրետ մարդիկ, նրանց միավորումներ: Նրանք իրենցից ներկայացնում են սոցիալական քաղաքականության նպատակային խմբերը: Ավանդաբար առանձնացվում է երեք այդպիսի հիմնական նպատակային խումբ՝
''Ողջ բնակչությունը.''Այս տեսակետից սոցիալական քաղաքականությունը ենթադրում է մարդկանց կյանքի անվտանգության ապահովում, սպառողների շահերի պաշտպանություն, ազգի առողջության ամրապնդում, նրա հոգևոր զարգացման համար պայմանների ստեղծում:
''Բնակչության առանձին խմբեր ու շերտեր,'' ինչպես, օրինակ, մտավորականությունը, զինծառայողները, կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ոլորտների աշխատողները: Այս առումով իրականացվու է բնակչության առանձին խմբերի ու շերտերի սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում և վերահսկում:
''Բնակչության խոցելի խմբերը ՝'' բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ, թոշակառուներ, գործազուրկներ, երեխաներ և այլն: Այս տեսանկյունից սոցիալական քաղաքականությունը իրականացնում է բնակչության խոցելի խմբերի անվտանգության ապահովում:
|