«Անահիտ Բայանդուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
Ծնվել է [[Երևան]]ում։ 1962-ին ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը։ 1967-ին, տարվա լավագույն թարգմանության համար, արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին ([[Հրանտ Մաթևոսյան]]ի պատմվածքների թարգմանության համար)։
 
Նրա թարգմանությամբ ([[հայերեն]]ից) [[ռուսերեն]] առանձին գրքով լույս են տեսել [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «Պատմվածքների ժողովածուն», (Մոսկվա, 1964, ժողովածուի մեջ մտնող [[մանրապատում]]ները թարգմանել է Անահիտ Բայանդուրը), [[Գուրգեն Մահարի|Գուրգեն Մահարու]] «Չարենց-Նամե» (Մոսկվա, 1966, 1967), [[Գեղամ Սևան]]ի «Բյուրեղյա դղյակ» (Մոսկվա, 1966), Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» (Մոսկվա, 1967), «Օգոստոս» (Մոսկվա, 1973), «Հացը և բառը» (Մոսկվա, 1974), [[Կամարի Տոնոյան]]ի «Անիծյալ անձրևը» (Մոսկվա, 1976), [[Զորայր Խալափյան]]ի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (Մոսկվա, 1971), [[Հրաչյա Քոչար]]ի «Նահապետը» (Մոսկվա, 1974, թարգմանության հեղինակակաից [[Հակոբ Սալախյան]]), «Ավանդապատումը» (Երևան, 1979), [[Աղասի Այվազյան]]ի «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Մոսկվա, 1976), Հրանտ Մաթևոսյանի «Հատընտիրը» (Մոսկվա, 1980), [[Ստեփան Զորյան]]ի «Պատմվածքները» (Մոսկվա, 1977), [[Հովհաննես Թումանյան]]ի նամականին, պատմվածքներն ու հեքիաթները (Երևան, 1969)։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 99}}</ref>
 
1992 թվականին Անահիտ Բայանդուրին շնորհել է Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության միջազգային մրցանակ։<ref>[http://1in.am/arm/armenia_society_6272.html Արզու Աբդուլաևայի հրաժեշտի նամակը` ի հիշատակ Անահիտ Բայանդուրի ]</ref>
 
== Աղբյուրներ ==