«Սառույցի և կրակի երգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |անուն = Սառույցի և կրակի երգ |բնօրինակ անուն = A Song of Ice and Fire |նկարագրում = 5 գրքերի...»:
(Տարբերություն չկա)

11:05, 4 Հունիսի 2016-ի տարբերակ

Սառույցի և կրակի երգ (անգլ.՝ A Song of Ice and Fire), էպիկական ֆենտեզի-վեպերի շարք գրող և սցենարիստ Ջորջ Մարտինի կողմից։ Մարտինը այս շարքը սկսել է գրել 1991 թվականին։ Սկզբում այն մտածված է եղել որպես եռերգություն, սակայն ներկա պահին շարքը ունի արդեն 5 գիրք և երկուսը դեռ գրման ու մշակման ընթացքի մեջ են։ Հեղինակը նաև գրել է պրիկվել պատմվածքներ և պատմվածքների շարքեր, ովքեր հանդիսանում են գլխավոր գրքերի լրացյալները։ Այդ պատմվածքներից մեկը՝ «Վիշապի արյունը», ստացել է Հյուգո մրցանակ[1]։ Շարքի առաջին երեք վեպերն ստացել են «Լոկուս» մրցանակ՝ որպես լավագույն ֆենտեզի վեպ 1997, 1999 և 2001 թվականներին։

Սառույցի և կրակի երգ
A Song of Ice and Fire
ՀեղինակՋորջ Մարտին
ԺանրԷպիկական ֆենտեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
ԵրկիրԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1996 թվականի օգոստոս

2015 թվականի ապրիլին շարքի գրքերի ընդհանուր վաճառքը ամբողջ աշխարհում կազմել է 60 միլիոն օրինակ[2]։ Դրանք թարգմանվել են 45 լեզուներով[3]։ Չորրորդ և հինգերորդ հատորները եղել են The New York Times-ի ամենաշատ վաճառված գրքերի ցուցակի առաջին հորիզոնականում։ Հանրաճանաչությունը բերեց նրան, որ HBO հեռուստաընկերությունը իրավունք ստացավ ֆիլմ նկարելու գրքի սյուժեով։ Գոյութուն ունեն նաև սեղանի և այլ տեսակի խաղեր գրքի վերաբերյալ։ Ֆրանսիական Cyanide ընկերությունը Մարտինի հետ համաձայնության եկավ և սկսեց ստեղծվել գրքի մոտիվներով համակարգչային խաղեր[4][5]։ 2011 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ դրանցից առաջինի՝ Գահերի խաղի ռելիզը։ Գրքի հիման վրա ստեղծվել է հեռուստասերիալ՝ «Գահերի խաղ» անվանմամբ։

Սյուժե

«Սառույցի և կրակի երգ» շարքի իրադարձությունները կատարվում են հորինված աշխարհում, որը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան։ Այս աշխարհում ամառն ու ձմեռը տևում են մի քանի տարիներ, և դրանով էլ ավարտվում է տասնամյա պատերազմը:

Սյուժետային գծերի շարքը կապված է Երկաթե՝ Վեստերոսի գահի համար մղվող կռվի հետ: Թագավոր Ռոբերտ Բարանտեոնայի գրքի առաջին հատորում վերսկսվում է կռիվ նրա մահից հետո իշխանության միջև ազդեցիկ ընտանիքների և նրանց աջակիցների համար - առաջնահերթ պալատի ինտրիգի նման, հետո արդեն քաղաքացիական պատերազմի։ Որոշ երկրների համայնքներ առանձնանում են, հայտարարելով իրենց անկախ պետություններ:

Սյուժեի գլխավոր գիծը, որի կենտրոնում գտնվում է Ջոն Սնոուն, կապված է Վեստերոսի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ հսկայական պատնեշը պաշտպանում է մարդկանց հարավային թագավորությունները վայրի հողերից։ Այստեղ ամառվա վերջին հայտնվում են Ուրիշները՝ չար էակներ՝ կապված սառույցի և մահվան հետ։

Երկի մի մասը նկարագրում է Վեստերոսի տարածքներից դուրս տեղի ունեցող իրադարձությունները՝ արևելյան Էսսոս մայրցամաքում։ Տարգարիենների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Դեյեներիս Տարգարիենը փորձում է գտնել իր համար դաշնակիցներ, որպեսզի ետ բերի իր նախապապերին պատկանող Երկաթե Գահը։ Դեյեներիսը դառնում է աշխարհի երեք վիշապների տիրուհին։

Շարքի գրքեր

Ներկայումս հրատարակվել են նախատեսված յոթ գրքերի հինգը․

  1. Գահերի խաղ
  2. Արքաների պատերազմը
  3. Թրերի մրրիկ
  4. Անգղների խրախճանք
  5. Պար վիշապների հետ
  6. Ձմռան քամիները[6][7]
  7. Երազանք գարնան մասին[8][9]

Բացի դրանից գոյություն ունի «Դունկի և Էգի մասին» պատմվածքների շարքը (անգլ․՝ Tales of Dunk and Egg), որի իրադարձությունները տեղի են ունենում նույն աշխարհում 90 տարի ավելի առաջ։

  1. Սահմանագծի մարտիկը (1998)
  2. Հավատարիմ թուրը (2003)
  3. Գաղտնի մարտիկը (2010 թվականի մարտ)
  4. Վինտերֆելյան գայլուհիները[10]
  5. Գյուղացի հերոսը[11]

Սառույցի և կրակի երգ շարքի աշխարհի ժամանակագրություն

2013 թվականի սկզբին Մարտինը հայտարարեց, որ գրել է ևս մեկ պատմվածք-պրիկվել, որն այս անգամ կապ չունի Դունկի և Էգի հետ և կապված է Պար վիշապների հետ գրքի ժամանակներին՝ Վեստերոսի քաղաքացիական պատերազմին։ Այսպիսով «Արքայազն-թալանիչ» և «Արքայադուստր ու թագուհի» պատմվածքները գրվել են անձամբ Ջորջ Մարտինի կողմից և դրանցից մի հատված ներկայացված է ուղեցույցում, իսկ ամբողջականը պահված է «Կրակ և արյուն» գրքի համար․

  1. Արքայադուստր և թագուհի (2013 թվականի դեկտեմբերի 3 - պրիկվել)
  2. Արքայազն-թալանիչ, թագավորի եղբայր (2014 թվականի հունիսի 17 - պրիկվել)
  3. Սառույցի և կրակի աշխարհ (2014 թվականի հոկտեմբերի 28 - ուղեցույց)

Կենտրոնական հերոսներ

Գահերի խաղ (վեպ) Արքաների պատերազմը Թրերի մրրիկ Անգղների խրախճանք Պար վիշապների հետ Ձմռան քամիները Երազանք գարնան մասին
Բրան Բրան Բրան Բրան Բրան
Քեյթլին Ստարկ Քեյթլին Քեյթլին[12] Երկրորդական հերոս Երկրորդական հերոս
Դեյեներիս Տարգարիեն Դեյեներիս Դեյեներիս Դեյեներիս Դեյեներիս
Էդդարդ Ստարկ մահացած մահացած մահացած մահացած [13] մահացած մահացած
Ջոն Ջոն Ջոն Երկրորդական հերոս Ջոն Ջոն Սնոու(Ջոն Ստարկ)[14]
Արյա Արյա Արյա Արյա (Կատու Կեթ) Արյա (Կույր աղջիկ) Արյա (Մերսի)
Տիրիոն Լաննիստեր Տիրիոն Տիրիոն Տիրիոն Տիրիոն
Սանսա Սանսա Սանսա Սանսա (Ալեյնա) Սանսա (Ալեյնա)
Դավոս Դավոս Դավոս Դավոս
Երկրորդական հերոս Տեոն Տեոն Տեոն
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Ջեյմե Ջեյմե Ջեյմե Ջեյմե
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Սեմվել Սեմվել Երկրորդական հերոս Սեմվել
Արեո Հոտահ (Պահակախմբի կապիտան) Արեո Հոտահ (Պահակախումբ) Արեո Հոտահ
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Սերսեյա Սերսեյա Սերսեյա
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Բրիեննա Երկրորդական հերոս Բրիեննա
Երկրորդական հերոս Աշա (Կրակենի դուստր) Աշա Աշա
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Արիս Օկհարտ մահացած մահացած մահացած
Երկրորդական հերոս Վիկտարիոն Վիկտարիոն Վիկտարիոն
Երկրորդական հերոս Էյերոն Էյերոն
Արիաննա Երկրորդական հերոս Արիաննա
Քվենթին Մարտել մահացած մահացած
Գրիֆ Կոնինգթոն Գրիֆ Կոնինգթոն
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Մելիսանդրա Մելիսանդրա
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Բարիստան Բարիստան
Ուիլ մահացած մահացած մահացած մահացած մահացած մահացած
Մեյստեր Կրեսեն (Пролог) մահացած մահացած մահացած մահացած մահացած
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Չեթ մահացած մահացած մահացած մահացած
Երկրորդական հերոս Մերեթ Ֆրեյ մահացած մահացած մահացած մահացած
Փեյտ Ցիտադելիս մահացած մահացած մահացած
Երկրորդական հերոս Վարամիր Վեցմորթե մահացած մահացած
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Քիվան մահացած մահացած
Կենտրոնական հերոսների թիվըКоличество глав центральных персонажей (ПОВов)
Կենտրոնական հերոս Գահերի խաղ Արքաների պատերազմը Թրերի մրրիկ Անգղների խրախճանք Պար վիշապների հետ Ձմռան քամիները Ընդամենը
Բրան Ստարկ 7 7 4 - 3 ≥1 21
Քեյթլին Ստարկ 11 7 7 - - - 25
Դեյեներիս Տարգարիեն 10 5 6 - 10 ≥1 31
Էդդարդ Ստարկ 15 - - - - - 15
Ջոն Սնոու 9 8 12 - 13 ≥1 42
Արյա Ստարկ 5 10 13 3 2 ≥1 33
Տիրիոն Լաննիստեր 9 15 11 - 12 ≥2 47
Սանսա Ստարկ 6 8 7 3 - ≥1 24
Դավոս Սիվորտ - 3 6 - 4 ≥1 13
Տեոն Գրեյջո - 6 - - 7 ≥1 13
Ջեյմե Լաննիստեր - - 9 7 1 ≥1 17
Սեմվել Տարլի - - 5 5 - ≥1 10
Սերսեյա Լաննիստեր - - - 10 2 ≥1 12
Բրիեննա Տարտ - - - 8 - ≥1 8
Էյրոն Գրեյջո - - - 2 - ≥1 2
Արեո Հոտահ - - - 1 1 ≥1 2
Աշա Գրեյջո - - - 1 3 ≥1 4
Արիս Օկհարտ - - - 1 - - 1
Վիկտարիոն Գրեյջո - - - 2 2 ≥1 4
Արիաննա Մարտել - - - 2 - ≥2 2
Քվենթին Մարտել - - - - 4 - 4
Ջոն Կոնինգթոն - - - - 2 ≥1 2
Մելիսանդրա - - - - 1 ≥1 1
Բարիստան Սելմի - - - - 4 ≥1 4
Նախաբան/վերջաբան 1/- 1/- 1/1 1/- 1/1 1/- 7
Ընդամենը 73 (9) 70 (10) 82 (12) 46 (13) 73 (18) 344 (31)

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1997 Hugo Awards Список номинантов и победителей Премии Хьюго за 1997 год
  2. Alter, Alexandra (2015-04-03). «'Game of Thrones' Writer George R.R. Martin Posts 'Winds of Winter' Novel Excerpt» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015-05-15-ին. «With the publicity boost from the HBO series, sales of the books have exploded, topping more than 60 million copies worldwide.»
  3. Flood, Alison (2014-04-10). «'George RR Martin revolutionised how people think about fantasy'» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015-05-15-ին.
  4. Джордж Мартин Videogame Rights Optioned Not a blog. Livejournal. 08.06.2009
  5. Cyanide Studios Sings 'A Song of Ice and Fire' Voodoo Extreme VE3D. 12.05.2009
  6. http://img.washingtonpost.com/blogs/wonkblog/files/2014/06/game-of-thrones.jpg
  7. (No Spoilers) A Graph to help us keep some perspective on Martin's writing speed and the length of these books
  8. Season 6 Is Coming
  9. Джордж Мартин в Торонто: не очень краткий отчет
  10. Not A Blog — Stuff and Nonsense
  11. Not A Blog — Stuff and Nonsense
  12. В эпилоге третьей книги цикла и в следующих книгах появляется под именем Бессердечная.
  13. Появляется в видениях своего сына Բրանа, когда последний заглянул в прошлое с помощью чардрева.
  14. Джон Сноу в 6 сезоне сериала был воскрешён магией Мелисандры.

Արտաքին հղումներ